հատոր 1. Գլուխ 7

Background color
Font
Font size
Line height

Հետադարձ հայացք

Գիշեր 23։ 50

Զորանոցը լուռ է, բացառությամբ քնի մեջ տեղաշարժվողի երբեմն-երբեմն խշխշոցի։ Լուսինը աղոտ լույս է գցում փոքրիկ պատուհանների միջով՝ երկար ստվերներ գցելով հատակին։

Յունգին զգույշ, թեթև քայլերով առաջ շարժվեց, երկհարկանի մահճակալների շարքերում: Նա ճանապարհ ընկավ դեպի ննջասենյակի ամենավերջը, որտեղ գտնվում է իր մահճակլը։

Նա բարձրացավ երկրորդ հարկում գտնվող իր մահճակալը, վերնաշապիկն ու տաբատը հագից հանելով դրեց կողի բարձր պահարանի գագաթին ու պառկեց քնելու' հանկարծ լսելով թույլ ձայներ։

Փակելով աչքերը փորձեց կենտրոնանալ քնի վրա, սակայն ձայները ավելի հստակ լսելի դարձան, որոնք գալիս են հենց նրա կողքից։ Նա փորձում է անտեսել դրանք՝ փակելով աչքերը և կամենալով քնել։ Բայց շշուկով խոսակցությունը նրան հետաքրքրեց

- Կարծու՞մ ես բոլորը քնած են, - Ջիմինի ձայնը հազիվ լսելի է։

- Երևի, - պատասխանեց Չոնգուկը նույնպիսի շշուկով։ - Բոլորն էլ հոգնած էին։

Յունգին հետաքրքրասիրությունից բացեց աչքերը և թեև սենյակը խավարով է պատված միևնույն է նկատեց մահճակալին հավասար թուխ գլուխը: Նա մի փոքր շեղեց ուշադրությունը, որպեսզի ավելի խլացնի զրույցը, որ քնի, սակայն հաջորդ խոսքերից հետո նա լսողությունը սրեց:

- Չեմ կարողանում դադարել մտածել այդ մասին, - ասաց Ջիմինը' երկչոտության երանգով։ - Վախենամ ինչ-որ բան պատահի նրա հետ։

- Հազիվ թե։ Հերթափոխները նրան նկատել են, ամեն բան լավ կլինի։ Առավոտյան կհասկանանք, փորձիր մի քիչ քնել:

- Քնե՞լ, կարծու՞մ ես կարող եմ, քիչ առաջ ինչ-որ մեկին գրեթե սպանում էին։ Ինչ իմանամ, հետո ինչ կլինի։

- Ես քեզ հետ եմ։ Այսօր ծանր էր երկուսիս համար էլ, պետք է հանգստանալ, իսկ արդեն առավոտյան կհասկանանք, թե իրականում ինչ է եղել։

Յունգին լսեց վերմակների խշշոցը, երբ երկու տղաները տեղավորվեցին: Նա պառկած է մթության մեջ, և միտքը պտտվում է հարցերից։

« Այդ ո՞ւմ էին սպանում »։

Հետադարձ հայացքի վերջ

Անվանակոչից հետո նորակոչիկներին տարան լսարան, որտեղ նրանց են սպասում հատուկ ջոկատից Յուսիջինը և Սոդեյոն։ Սենյակը պարզ է, աթոռների շարքերը դեպի ամբիոն: Առջևի մեծ էկրանը ցույց է տալիս օրվա գրաֆիկը:

- Բարի լույս, նորակոչիկներ, - սկսեց Յուսիջինը հեղինակավոր ձայնով, բայց հանգիստ: - Այսօր ձեր դասի սկիզբն է, և մեզ պատիվ է ընձեռվել դասը ինքներս վարելու։

Ճեպազրույցն անդրադարձավ օրվա օրակարգին, ներառյալ տարբեր վարժանքներին, որոնք նրանք պետք է կատարեին: Նորակոչիկները ուշադիր լսում են, ոմանք նշումներ են անում, իսկ մյուսները փորձում են անգիր անել մանրամասները:

- Այսպիսով, - բացականչեց Սոդեյոնը։ - Այսօրվա դասը համարում ենք ավարտված, հույս ունեմ մենք կարողացանք որոշակի բան մտցնել ձեր ուղեղները։

Յուսիջը քթի տակ ծիծաղեց և կանգնեց ամբիոնի առաջ։

- Մենք մի քանի կարևոր տեղեկություն ունենք կիսվելու, այնպես որ համոզվեք, որ ուշադիր եք: Մենք մի հնարավորության մասին ենք ուզում խոսել, որը ոչ բոլորի համար է։ Զինվոր, եթե ուզում ես քեզ ավելի առաջ մղել, հնարավորություն կա կամավոր դառնալ ավելի դժվարին բանի համար:

Սոդեյոնը շարունակեց այնտեղ, որտեղ Յուսիջինը դադարեց:

- Մենք խոսում ենք հատուկ ջոկատայիններին միանալու մասին: Դա հեշտ ճանապարհ չէ, և դա հաստատ թույլ սիրտ ունեցողների համար չէ:

Մի դադար եղավ, երբ սենյակը կլանեց նրանց խոսքերը:

Սոդեյոնը խաչեց ձեռքերը և շարունակեց.
- Մտածեք դրա մասին: Սա անլուրջ որոշում չէ, սա նրանց համար է, ովքեր ընտրում են առաջընթացը, դուք չեք զղջա դրա համար։ Ստեղծել ձեր կարիերան հայրենիքի սահմանին։

_

- Ի՞նչ ես կարծում ես կարող եմ հատուկ ջոկատային դառնալ, - ասաց զինվորներից մեկը, երբ գնում են պարապմունքի տարածք։

- Քեզնից ջոկատային դուրս չի գա, - պատախանում կողքից քիփ քայլողը։

- Իսկ ես կարծում եմ կգա։

- Դե վերջ է, դու անգամ բանակ գալ չէիր ուզում։

Տարածքը ընդարձակ է՝ խոչընդոտներով, վազքուղիներով, և տարբեր պարապմունքների համար նախատեսված հատվածներով։ Առավոտյան արևն արդեն ամբողջովին ծագել է, և ջերմությունը սկսեց ներթափանցել օրվա մեջ:

- Մենք կսկսենք տաքացման վազքով - Սերժանտ Կապռալի ձայնը բարձրացավ դաշտում. - Հինգ շրջան վազքուղու շուրջը:

Նորակոչիկները սկսեցին իրենց վազքը, ոմանց համար ավելի հեշտ է, քան մյուսների: Չոնգուկն ու Ջիմինը վազում են կողք կողքի։

Հաջորդը եկավ պատերի վրայով մագլցելը, հետո փշալարերի տակով սողալը, իսկ հետո խոչընդոտների վրայով ցատկելը ստուգելու համար նրանց ֆիզիկական սահմանները։ Քրտինքի կաթիլները թափվում են նրանց մարմնից, բայց նրանք համառ են՝ դրված առաջադրանքին։

Սերժանտ Կապռալը սուլեց, և բոլորը ընկան հատակին մի փոքր հանգստանալու համար։

- Ինչ սրտաճմլիկ տեսարան, - սերժանտը ծիծաղեց, ձեռքերը գոտկատեղին դնելով։

- Այսօրվա համար վերջ չէ՞, - հարցնում է, զինվորներից մեկը արտաշնչելով վերջին շունչը։

- Հաջորդը կամավոր է, ցանկացողները կարող են դաշտ դուրս գալ, իրենց թիմակցի հետ և մենամարտել, հաղթողը կունենա հավելյալ միավորներ։

- Դա պարտադիր չէ չէ՞, - վերջից գոռաց մեկը։

- Ո՛չ։

Հոսոկը նայեց Յունգիին, բայց նա անջատված նայում է գետնին ձեռքերը ծնկներին հենած։ Նա թեթևակի առաջ թեքվեց, որպեսզի արտահայտի իր մտքերը։

- Դու չե՞ս ուզում կռվել։

Յունգին հազիվ բարձրացրեց հոնքերը, բայց հայացքը մնաց գետնին։

- Ինչի՞ համար պետք է կռվեմ, - հարցրեց նա՝ նախկինի պես սառը և անջատված տոնով։

- Լավ ես կռվում

- Հետո ի՞նչ։

- Աչքերին կբարձրանաս, հավելյալ միավորներից ինչո՞ւ ես հրաժարվում։

- Պետքս չէ այդ միավորները։

Հոսյոկը հոգոց հանեց՝ զգալով մի փոքր անտեղի, քանի որ ընկերն այնքան սառն ու անտարբեր է մնում այդ հնարավորության հանդեպ։

- Քո փոխարեն ես այդպես չէի արտահայտվի, եթե միավորներդ բարձր լինի արձակուրդ կգնաս։

- Ինքդ գնա։

- Ես լավ չեմ կռվում.... - հետ նստեց տեղը։ - Դեռ շատ պարապել է պետք։

- Ե՛ս, - բղավեց Դոնգհունը բոլորի ուշադրությունը իր վրա կենտրոնացնելով։ Ոտքի կանգնելով ուղվեց սերժանտ Կապռալի կողմը։ - Չոնգուկին եմ մարտի հրավիրում։

«Քո ինչն եմ ասել», - մտածում է Ջիմինը։

Գուկն, ով հանգիստ նստած է, գլուխը բարձրացրեց և աչքերը փակեց Դոնգհունով, ագրեսիան ակնհայտորեն դրսևորվեց առանց խոսք: Նա կանգնեց, և հենց նրա կողքին Ջիմինը' ավելի զգույշ ու հպարտ, նույնպես ոտքի կանգնեց։

- Ի՞նչ ես անում։

- Մենք ուղեկիցներ ենք մոռացա՞ր, - շշնջաց Պակը՝ ջերմ, բայց նկատելիորեն անհանգիստ ձայնով։

Չոնգուկը գլուխը թեքեց՝ շշմած աչքերը մի քանի վայրկյան հառելով Պակի վրա, մինչ կհասնենր սերժանտ Կապռալին։

«Մենք քո աչքերի առաջ չենք պատվի աննորմալ»։

- Երեքով կռվել չեք կարող, - զգուշացրեց սերժանտը։

- Բայց մենք ուղեկիցներ ենք։

- Սա պարապմունքից դուրս է, կարող եք դուք նստել։

-Ա՜խ այդպես, - բացականչեց Ջիմինը հետ նայելով Գուկին, - դե՜ լավ։ - Ապա ձեռքը դրեց ուսին ու աչքով տվեց, - Քեզ ցույց տուր ընկերս, - մի փոքր ավելի մոտենալով հազիվ լսելի շշնջաց։ - Չափը չանցնես։

- Լավ չեղավ, - բացականչեց Հոսոկը, երբ Ջիմինը նստեց կողքին։

- Հաստատ, հիմա իրար կսպանեն։

Չոնգուկն ու Դոնգհունը նայում են իրար այնպես կարծես' դա քո վերջին օրն է, ես քեզ սպանելու եմ։

Սուլիչի դառը ձայնը անողոք պտտվեց նրանց ականջի շուրջը' հրահրելով տղաներին միմյանց դեմ։

Առանց վարանելու Դոնգհունը բռունցքները ամուր սեղմած հարվածեց Չոնգուկին։ Չոնը հազիվ թեքվեց՝ գործնականորեն հեշտությամբ շրջանցելով առաջին հարվածը:

- Սա այն ամենն է, ինչ դու կարո՞ղ ես, - ծաղրական տոնով Չոնգուկը քթի տակ մրմնջաց։

Դոնգհունը մռնչաց՝ նորից առաջ գալով։

- Տե՛ս, - Հոսոկը հրեց Ջիմինի թևը, ով իսկույն նրա հայացքով նայեց Յուսիջինին ու Սոդեյոնին, ովքեր հեռվից դիտում են կռիվը։

Յունգին նայեց նրանց կողմը, և ուղիղ Յուսիջինի շուրթերին, ով ինչ-որ բան է ասում Սոդեյոնին Չոնգուկենց կողմը նայելով։ Նրա հոնքերը սողացին ներքև, քամի որ նրանք կասկածի առիթ տվեցին։

Այս անգամ ավելի մեծ ուժով Դոնգհունը առաջ խբեց, բայց Չոնգուկը արագ նահանջեց՝ ճիշտ ժամանակին ցատկելով և կտրուկ հարվածելով Դոնգունի կողքին։

- Դու կարող ես ավելի լավ անել, - հանգիստ հեգնեց։

Դոնգհունը, կատաղած, հերթական բռունցքը նետեց՝ ինչի հետևանքով նա սայթաքեց մի քանի քայլ հետ։

- Կարծում ես, որ դա բավական է ինձ տապալելու համար: - բացականչեց Դոնգհունը ՝ վերականգնելով հավասարակշռությունը ոտքի վրա մնալով։

- Ես նոր եմ սկսում, - պատասխանեց Չոնգուկը վստահ ձայնով:

Խոսքերից կատաղած Դոնգհունը նորից թռավ՝ այս անգամ բռունցքով հարվածելով Չոնգուկի ծնոտին, ինչի հետևանքով նա մի քայլ հետ շեղվեց:

Երկուսն էլ ըմբշամարտեցին, փոխադարձ հարվածներով և պայքարելով վերահսկողության համար՝ յուրաքանչյուրը որոշել է թույլ չտալ, որ մյուսը գերիշխի:

Մի քանի րոպե տևած կռվից հետո
Դոնգհունը հաջողվեց ուժեղ հարված հասցնել Չոնգուկի կողերին, սակայն այդ նույն ակնթարթին Գուկը հարված բաց թողեց նրա ծնոտին, ինչի հետևանքով նա ընկավ ցած։

Բոլորը ցնցածին ուրախություն, այդ թվում նաև Կապիտան Կապռալը։ Ջիմինը թռավ իր տեղից և վազեց Գուկի մոտ, իր հերթին Հոսոկը նույնպես առաջ գնաց։

Մինչ բոլորը շնորհավորում են Չոնգուկին Յուսիջինը մոտեցավ նրանց, որոշելով անձամբ շնորահավորել։

- Դու իսկապես փայլեցիր քո հաղթանակով, շնորհավորում եմ։

- Շնորհակալ եմ, - Չոնգուկը թեթև գլխով արեց։

- Ես կցանկանայի քեզ հետ առանձին խոսել, եթե դեմ չես։

- Ո՛չ իհարկե, - համաձայնում է Չոնգուկը, ինչին ի պատասխան Յուսիջինը ուղվեց շենքի ուղությամբ։

- Ես շուտով կգամ, - ասաց Ջիմինին, ով և շփոթված է վրդովված։

_

- Ի՞նչ եք կարծում, նա ինչո՞ւ Չոնգուկի հետ առանձնացավ, - հարցրեց Պակը նայելով Հոսոկին, ով նստած է Չոնգուկի մահճակալի վրա, մինչդեռ նա իր մահճակալին է։

- Չոնգուկը որոշե՞լ' ինչ է դառնալու, - բացականչեց Յունգին, երկրորդ հարկում նստած։

- Դե՜, ծրագրեր կան։

- Կարծու՞մ ես նա ուզում է Չոնգուկին իր կողմը քաշի, - ասաց Հոսոկը վեր նայելով Յունգիին։

- Յա՜, էլ ինչ կուզեր, - բացականչեց Ջիմինը դեմքը ծամածռելով։ - Մի դրանք տեսեք։

- Հնարավոր է, - պատասխանեց Յունգին վերևից նայելով Հոսոկին։ - Նրանք այդպիսինն են հենց լավ մարտիկի են տեսնում քաշում են իրենց կողմը։

- Այդ դեպքում դու էլ պետք է կռվեիր, - ասաց Հոսոկն ու ոտքի կանգնելով սաստող նայեց վրան։

- Դա արդեն երկրորդական է, միևնույն է դիմելու եմ։

- Լու՞րջ, - իհարկե, Հոսոկը ցնցվեց լսածից։ - Ուզո՞ւմ ես նրանց միանալ։

Յունգին թեթև գլխով արեց ու պառկեց։

- Դու զինվորակա՞ն ես ուզում դառնալ, - մեղմ հարցրեց Ջիմինը կանգնելով Հոսոկի կողքին։

- Հա՛, - մի փոքր կոպիտ պատասխանեց ու շրջվեց պատի կողմը։ Աչքերը հառեց պատին, կարծես Ջիմինի հայացքից խուսափելը կհեշտացնի խոսակցությունը։

- Դու՞ էլ, - նայեց հոսոկին։

- Չէ՜, - Հոսոկը խոլոռվեց, - ես այդ կյանքին պատրատ չեմ։

- Իսկ հանկարծ ո՞նց որոշեցիր, - Ջիմինը որոշեց հարցնել, քանի որ այդ պահին ոչ ոք չկար, որ նրա լեզվին արգելք դնել։ Անգամ պատկերացում ունենալ չէր կարող, թե դա որքան ցավոտ է Յունգիի համար։

Յունգին կծկվեց պատի կողմը, ձեռքերի մեջ ամուր սեղմելով սավանը։

Հոսոկը հասկացավ, որ նա սխալ է թույլ տվել և շտապեց շրջանցել, բայց, սակայն այդ պահին մի փոքր թեքվելով սառեց։

Ջիմինը վարանեց՝ հայացք նետելով Հոսոկին, որը դեռ ուշադիր նայում է ինչ-որ բանի, ավելի ճիշտ՝ ինչ-որ մեկին։ Հետևելով նրա հայացքին՝ Ջիմինի հայացքը ընկավ Իմ Նամի վրա, որը հանգիստ քայլում է իր մահճակալի կողմը։

Հոսոկը առանց հետ նայելու մի քանի անգամ հարվածեց Յունգիի ոտքին, ով նյարդայնացած նստեց ու նայեց Հոսոկին, միտք ունենալով նրա անդամալույծ դարձնել, սակայն անսպասելի լռեց, երբ նրան տեսավ։

- Իմ Նամը, - շշնջաց Ջիմինը կրծքավանդակում զգալով մեղքի զգացում: Նրա մտքում փայլատակվեց գիշերվա հիշողությունը, և նա դեռևս ափսոսանքի զգացում է զգում, որ չօգնեցին։ Շուրթը կծեծ նյարդայնությունից։

Ոտնաձայները անհարմար թակում են հատակը, երբ Իմ Նամը մոտեցավիր պահարանին, որը առաջին հարկում է, վերջից քիչ հեռու։

- Մոտենա՞նք, - հարցրեց Հոսոկը աչքի պոչով նայելով Ջիմինին։

- Նա կարող է ուզում է մենակ մնալ, - ասաց Յունգին մահճակալի եզրից ցած կախված։

- Բոլորին քո աչքով մի չափիր, - առանց հետ նայելու ասաց Հոսոկը։ - Նա ընկերակցության կարիք ունի, արի՛ Ջիմին։

- Ե՞ս, -Պակի հարցը մնաց օդում, երբ մատնացույց արեց ինքն իրեն։

Հոսյոկը կարճ նայեց նրան, հետո հայացքը շեղեց.

-Այո՛, - պատասխանեց նա մի փոքր ավելի կոշտ, - գնա՛նք։

Ջիմինը, սակայն, պատրաստ չէր.
- Դո՞ւ էլ կգաս, - նայեց Յունգիին։

- Գամ ի՞նչ անեմ, - Յունգին խոժոռված պատասխանեց, - ես բան չեմ կարող անել։

- Քո ներկայությունը, արդեն ասում է այն մասին, որ դու մտահոգում ես նրա մասին։ Դա էլ է մի բան։ Իջի՛ր ցած։

Ջիմինի աչքերը մի կարճ վայրկյան հանդիպեցին Յունգիի աչքերին, և նա կարողացավ տեսնել դրանց մեջ հակամարտություն: Այն, թե ինչպես է Յունգիի արտահայտությունը լարվում, ինչպես է նրա աչքերը մթնում զգացմունքներից։ Յունգին արագ հայացքը շեղեց, բայց ոչ այն ժամանակ, երբ Ջիմինը տեսավ նրա աչքերում ցավի կարճատև փայլատակումը:

Ցած իջնելով Հոսոկը նայեց նրանց ու դանդաղ առաջ շարժվեց։

Յունգին իրեն տարօրինակ զգաց՝ տեսնելով Իմ Նամին վիրավոր: Այն ետ բերեց հիշողություններ, որոնք նա նախընտրում է մոռանալ. հիշողություններ իր կրտսեր եղբոր մասին։

Խոցելի Իմ Նամի կերպարը չափազանց մոտ է այն հիշողություններին, որոնք Յունգին թաղել է խորքում: Նա սեղմեց աչքերը՝ փորձելով փակել զգացմունքների ճնշող հեղեղը, բայց արդեն ուշ է։ Հիշողություններն արդեն ճանկռում են դեպի մակերես՝ ստիպելով նրա կուրծքը ցավոտ սեղմվել։











Այո՛ դուք ճիշտ եք հասկացել, մեր հատուկ ջոկատայինները 《 արևի հետնորդներ》ֆիլմի Յուսիջինն ու Սոդեյոնն է։ 😂։ Ձեռները գործ չկար, ասի լավ թող գան ստեղ աշխատեն, մեղք են 😂


You are reading the story above: TeenFic.Net