Առավոտյան էր, երբ պարոն Պակը ստացավ որդու տարօրինակ նամակը, իսկ հիմա էլ զինկոմից նախազգուշացնող հեռախոսզանգը, որի կեսից նա հարցրեց վրդովմունքից եռալ։
- Ի՞նչ....
Տիկին Պակը, որն մինչ այդ սեղանին է դնում մի գավաթ տաք թեյ, զարմացած նայեց ամուսնուն։
Աթոռին նստելով' ոչ մի պահ հայացքը ամուսնուց չկտրելով, նստեց կողքի աթոռին դաստակը հարմարեցնելով սեղանին։
Շուտով զանգը ավարտվեց, պարոն Պակը հեռախոսը մի տեղ սեղանին շպրտեց և ոտքի կանգնելով բռուցքներով հարվածեց սեղանին։
- Ի՞նչ է պատահել, ի՞նչ է եղել, - մեղմ հարցրեց կինը կանգնելով կողքին։
Ամուսինը մի քանի վայրկյան լուռ մնաց, որպեսզի կարողանա մի լուծում գտնի այդ անելանելի վիճակից դուրս գալու համար։
Նա պարզապես թույլ չի կարող թույլ տալ, որ իր որդին հայտնվի ճաղերի հետևում, հատկապես այն ժամ, երբ վստահ է, որ դրա մեղավորը նրա ուղեկիցն է։
Տիկին Պակը հետևում է ամուսնու յուրաքանչյուր քայլին, նրա հոնքերը կծկվեցին անհանգստությունից։ Պարոմ Պակը, ետ ու առաջ է քայլում, ակնհայտորեն ինչ-որ բանի մասին է մտածելով։
- Ջիմինը կռվի մեջ է ընկել։
- Ի՞նչ... նա կռվի մե՞ջ է ընկել։ Ջիմի՞նը, - մեղմ հարցրեց տիկին Պակը, նրա ձայնը անհավատության հետք էր կրում։ Նա ձեռքը մեկնեց աթոռին և հետ նստեց, կարծես իրեն հանգստացնելու համար։
- Ես չե՛մ հասկանում, թե ինչպես նա կարող էր թույլ տալ, որ դա տեղի ունենա: Ռազմական կոմիտեն կարգին ոչնչի կոչ չի անում։
- Շա՞տ է վնասվել, ինչպե՞ս է նա հիմա։
- Նա՞.... իսկ ի՞նչ կասես այն տղայի մասին ում վրա կրակել են։
- Ի՞նչ ես խոսում։
- Կռիվը սարսափելի է եղել, բոլորը հոսպիտալացված են, իսկ մեկն էլ վիրահատարանում։ Ահա թե ինչ նկատի ունեի, երբ ասում էի, որ չեմ ուզում, որ նա ուղեկից դառնա այդ գրողի տարած տղային։ Ջիմինը խայտառակվում է այդ տղայի պատճառով:
- Իսկ հիմա ի՞նչ է լինելու։
- Մանրամասները պարզ չէին, բայց նրանք մի բան շատ ակնհայտ դարձրին. որ հավանակությունը շատ մեծ է, որ նրանց կձեռպակալեն։
- Մենք դա թույլ չե՛նք կարող տալ, պե՛տք է մի բան անենք, Պակ։ Զբաղվի դրանով։
- Ես կփորձեմ նրանց բաժանել, թող ողջ պատիժը այդ տղան կրի։
_
Չոնգուկը համեստորեն նստած է աթոռին, իրականում բավականին նյարդայնացած։ Հայացքը ուղիղ դիմացը պահելով, բայց երբեմն-երբեմն հայացքգ գցելով Յուսիջինին, ով բաժակի մեջ լցնում է անանուխի թեյ, նա դեռ փորձում է համբերատար լինել։
- Խմի՛ր, այն քեզ կօգնի ավելի շուտ վերականգնվել։
- Շնորհակալ եմ։
- Ձեր կռիվը... պե՛տք է ասեմ, որ շատ անհեռանկար քայլ էր ձեր կողմից։ Դու՛ք հասկանու՞մ եք, որ եթե մենք ժամանակին չհասցնեիք, ձեր ընկերը արդեն մահացած կլիներ։ Եվ շուտով դուք նրա հետ միասին նույն փոսը կիջնեիք։
Չոնգուկը լռում, քանի որ ասելու շատ բան չկա, նա ճիշտ է։
- Ինչի՞ց սկսվեց այս ամենը։
Չոնգուկը լռում է։ Նրա մատները անհանգիստ դիպրեցին բաժակին, բայց նա խուսափեց Յուշիջինի ուղիղ հայացքից։ Նա գիտեր, որ Յուսիջինը ճիշտ է. կռիվը անխոհեմ էր, բայց, այնուամենայնիվ, նա վարանեց բացատրել։
- Գիտե՞ս, - ասաց նա երկար դադարից հետո, - եթե ինձ չասես, թե ինչն է դրա պատճառը, ես չե՛մ կարող կանգնեցնել այն: Լռությունը ո՛չ մեկին չի պաշտպանի։
- Մե՛նք... մե՛նք կորցրել էինք վերահսկողությունը:
- Կոնկրետ ո՞վ է կորցրել վերահսկողությունը։ Ո՞վ սկսեց։
-.... Բոլորս, - ասաց Չոնգուկը հստակ մեղավորներ չգտնելով։ - Բայց դա ավելին է, քան պարզապես կռիվ... սխալները, մեղքի զգացումը, ես չե՛մ կարող այդ ամենը բացատրել մի քանի բառով:
Յուսիջինը մտախոհ գլխով արեց։
- Հասկանում եմ: Բայց դու՛ք լուրջ խնդիրների մեջ եք, բոլորդ, ռազմական կոմիտեն մտադիր է բոլոր մեղավորներին պատժի ենթարկել։ Նրանք ձերբակալելու են գլխավոր մեղադրյալներին։
Չոնգուկը խոժոռված նայեց նրան։
- Ներում չկա՞։
Յուսիջինը գլխով արեց։
Յուսիջինը մոտեցավ պատուհանին՝ զգալով Չոնգուկի տատանվելը։
- Գիտե՞ս, կա մեկ տարբերակ: Դա կարող է քեզ ներման տանել։
Չոնգուկը խոժոռվեց՝ վստահ չլինելով, թե ինչ է առաջարկում Յուշիջինը։
- Ի՞նչ նկատի ունես։
- Միացի՛ր մեզ։ Մենք կարող ենք, քեզ տեղափոխել: Դու ստիպված չես լինի անհանգստանալ ձեր գլխին կախված պատիժից: Փոխարենը՝ դու կլինես մեզանից մեկը։ Դա հեշտ կյանք չէ, բայց դա քեզ ազատ կպահի։
Չոնգուկի մտքերն անմիջապես ուղղվեցին դեպի Ջիմին։
- Իսկ Ջիմի՞նը:
- Նա կմնա այստեղ։
- Ես չե՛մ կարող նրան հետ թողնել: Մենք միասին ենք այս հարցում:
Յուսիջինը հոգոց հանեց։
- Եթե դու՛ միանաս, ես կարող եմ փորձել նրա պաշտպանել։ Հատուկ ջոկատայինները ոչ մեկին պարզապես չեն տանում, և նրանք ձեզ են նայելու, ոչ թե նրան: Բայց մնալով այստեղ... Դուք երկուսդ էլ կարող եք լուրջ խնդիրների մեջ լինել:
Նա կարող է փրկել իրեն, նույնիսկ Ջիմինին, բայց դա կնշանակեր, որ ինքն իրեն նետում է ավելի վտանգավոր կյանք։ Կամ նա կարող էր մնալ, ենթարկվել պատիժին և հուսալ, որ ողորմածություն կունենա: Բայց Ջիմինը.... նա ուղղակի չէր կարող, եթե ծնողներն իմանայինք լավ չէր լինի։
- Ես չե՛մ ուզում լքել նրան, - վերջապես ասաց Չոնգուկը, նրա ձայնը հանգիստ, բայց ամուր:
- Ես հասկանում եմ։ Բայց դու պետք է ուշադիր մտածես այդ մասին: Երբեմն ինչ-որ մեկին պաշտպանելու լավագույն միջոցը գտնվելն է տարբեր վայրերում։ Եթե երկուսդ էլ շղթայված եք, ի՞նչ օգուտ է ունենալու ձեր կապը։
_
Անհայտ է, թե որքան ժամանակ է ինչ Ջիմինը նյարդայնացած գնում գալիս է մի ուղով։ Ուզում է սպանել այդ Յուսիջինին։
Մահճակալից վեր կենալով Թեհյոնը մոտեցավ Ջիմին ու ուղիղ կանգնեց նրա դիմաց։
- Յուսիջինին ճանաչու՞մ ես, - սառը հարցրեց նա։ - Ո՛չ որպես վերադաս։
- Ինչո՞ւ ես հարցնում։
Թեհյոնը մոտեցավ նրա ականջին, և քանի որ շուրջը շատ սպաներ կան, բարձր խոսելը օգտակար չի լինի։
- Ես չե՛մ վստահում Յուսիջինին, - հետ գնաց։ - ինչպես նաև ընկերոջդ, բայց նա ուրիշ տեսակի ոչնչություն է։ Հիմա բոլորս մի նավակում ենք, արի անկեղծ լինենք։ Յուսիջինը պարզապես չի կապվում հասարակ զինվորականների հետ, եթե իհարկե նրանից մի բան պետք չէ։ Ապա ի՞նչ կապ ունի Չոնգուկը նրա հետ։
- Ի՞նչ նկատի ունես։
- Ես նախկինում գործ ունեցել եմ Յուսիջինի հետ։ Նրանք ձևացնում են, թե իրենց նոր անդամներ են պետք, բայց ի վերջո նրանք հավատարիմ են միայն իրենց: Իսկ ձեր նմաներից մի բան է պետք։
-... Ի՞նչ։
- Յուսիջինը...- կրկին մոտեցավ նրա ականջին - Նա հոմոսեքսուալ է։
Ջիմինը սեղմեց բռունցքները, սիրտը բաբախեց կրծքին, երբ նա հայացք նետեց Թեհյոնի։ Նա ատում է, որ ինչ-որ մեկը կասկածի սերմեր է ցանում իր մտքում, բայց Յուսիջինի նախկին վարքագծի մեջ կար մի բան, որը ստիպեց Ջիմինի ստամոքսը շրջվել:
- Ինչու՞ պետք է հավատամ քեզ։
- Ես չե՛մ ասում, հավատա ինձ, - մրմնջաց Թեհյոնը՝ հանգիստ, բայց տարօրինակ ձայնով:
- Ապացուցի՛ր։
- Ուղղակի հետևիր նրան: Ես քեզ լավով եմ ասում....
Եվ այդ պահին դուռը բացվում է։
- Ուղեկիցներ' Կիմ Նամջուն, Կիմ Թեհյոն, հետևե՛ք ինձ։
Տղաները որոնք մինչ այդ քնած էին արթնացան սերժան Կապռալի ձայնից։ Սակայն շշմած նայեցին Թեհյոնին ու Ջիմինին, ովքեր միասին են։
- Ես սա քեզ չեմ ասում, քանի որ ինչ-որ համակրանքն ունեմ ձեր հանդեպ, պարզապես որովհետև ատում եմ Յուսիջինին, - կրկին անգամ մոտ եկավ նրա ականջին։ - Նա չի՛ սիրում, նա պարզապես խաղում է։
Թեհյոնը մի հայացք նետեց Նամջունին, ով զարմացած նայում է նրան, ապա դուրս եկավ' առանց որևէ բան ասելու, սարսափելի բարկացած։
Հոսոկը շտապեց Ջիմինի մոտ։
- Նա ի՞նչ էր ասում։
Բայց Ջիմինը չպատասխանեց, այլ իսկույն վազեց դեպի դուռը։
- Դուրս գալ չե՛ս կարող, - ասաց սպան։
- Պե՛տք է գնամ։ Շտապ է։
- Հրաման է։
Ջիմինը սկսեց անհանգիստ շնչել, տատանվելով նստեց առաջին պատահած մահճակալի վրա և մատները ու ճշմարտությունը խրեց գլխի մեջ։
Նրա գլխի մեջ անընդհատ պտտվում են Թեհյոնի խոսքերը։ Անընդհատ այն տեսարանը, թե ինչպես Չոնգուկը գնաց Յուսիջինի հետևից։
Դուռը կրկին բացվեց։
- Ջեոն Հոսոկ, Իմ Նամ, հետևեք ինձ։
Մինչ նրանք կմոտենան Ջիմինը շտապեց դռան մոտ։
- Իսկ ե՞ս։ Շա՞տ եմ մնալու այստեղ ի՞նչ է։
- Ձեր հարցը դեռ քննում են։
Գրեթե մեկ ժամ է ինչ Ջիմինը նյարդայնացած նստած է և ապա.
- Պարկ Ջիմին։
Ջիմինը հայացքը թեքեց նրա կողմը։
Սերժանտը նրան ուսումնասիրեց մի պահ, մտածելով, թե ինչու է Ջիմին այդքան անհանգիստ։
- Արի՛, - ասաց սերժանտը՝ շարժելով ձեռքը դեպի դուռը։ - Հետևի՛ր ինձ։
Ջիմինը անջատված հայացքով հետևեց սերժանտին, նրա հոգին հուզված է այն մտքից, որ Թեհյոնը կարող է ճիշտ լինել, և Չոնգուկը... նա անգամ պատկերացնել չի ուզում։
Սերժանտը նրան տարավ երկար բակով' բոլոր զինվորականների չռված հայացքների ուղեկցությամբ։ Նրանք ընդունարան մտան, որտեղ արդեն սպասում են մի քանի զինվորներ։
- Սպասի՛ր այստեղ, - ասաց սերժանտը՝ ցույց տալով ազատ տեղը սենյակում։
Ջիմինը կանգնեց, սակայն նրա աչքերը որոնողաբար նայեցին բոլոր կողմերին։
Մի պահ անցավ, երբ դուռը բացվեց և նույն այդ սպան դուրս եկավ, Ջիմինին ներս հրավիրելով։
Անմիջապես ներս մտավ։ ա անմիջապես նկատեց Յուսիջինին։
- Ինչու՞ եմ այստեղ, - հարցրեց Ջիմինը, չկարողանալով թաքցնել իր վրդովմունքը։
- Մենք ուզու՛մ ենք քեզ մի բան ասել։ - ասաց Յուսիջինը։
- Ի՞նչ պետք է ասեք, - հարցրեց Ջիմինը։
Իրեն այդտեղ բերած սերժանտը սեղանից մի թուղթ վերցրեց և մոտեցրեց Ջիմինին։
- Կարդացե՛ք։
Ջիմինը շփոթված նայեց նրան, ապա մի հայացք նետեց Յուսիջինին։ Հայացքները ձգվում են, իսկ իրեն մեկնած ձեռքը այդպես էլ օդում է մնում։
Ուզում է իմանալ, թե դա ինչ անիծյալ թուղթ, է բայց գրողը տանի նա վախենում է։
- Չե՞ք վերցնում, - ասաց սերժանտը ինչին ի պատասխան, Ջիմինը վերցեր և կարդաց առաջին իսկ տողերից։
Թուղթը բացեց իրականությունը, որն անսպասելի է և խորապես հուզիչ։ Այդտեղ գրված է.《 Ջիմինի և Չոնգուկի միջև պետք է կատարվի ծառայողական փոփոխություն։ Չոնգուկը և Ջիմինը բաժանվում են, իրենց միասնական ծառայությունից, և Ջիմինին կհատկացվի այլ ստորաբաժանում, Չոնգուկից հեռու》։
- Ի՞նչ է սա։
- Դա....
- Չոնգուկը գիտի՞, - հարցրեց Ջիմինը, ձայնը կտրուկ է։
- Գիտի՛, - հաստատեց Յուշիջինը, ինչ-որ կերպ հաղթական, - և նա համաձայնել է այդ փոփոխությանը։
Ջիմինի սիրտը կարծես կանգ առավ։ Նրա գլխում ամեն ինչ խառնվեց։
- Համաձայնե՞լ է, - այդ երկու բառերը խորտակեցին նրա ներսը։ - Ինչո՞ւ։ Ինչու՞ է Չոնգուկը համաձայնել դրան։
Յուսիջինը հապաղեց, ապա նայեց Ջիմինին ուղիղ աչքերի մեջ։
- Դա նրա համար հեշտ չէր։ Բայց նա հասկանում է, որ այսպես ավելի ապահով է ձեզ համար։ Այսուհետ դուք չե՛ք ծառայում որպես ուղեկիցներ, - շարունակեց Յուսիջինը։ - Քանի որ դա խնդիրներ է առաջացնում մեզ բոլորիս։ Ինչպես նաև այս ամենն իմանալով ձեր հայրը խնդրեց որպեսզի ձեզ տեղափոխեն։ Ձեր հոր խնդրանքը ընդունվել է։
Ջիմինը կոշտորեն մի կողմ գցեց թուղթը, նայելով սերժանտին ու Յուսիջինին այնպես, կարծես պատրաստ էր պայթել։
- Իսկ ե՞ս, ինչպե՞ս կարող է նա որոշել իմ փոխարեն։ Մե՛նք ենք որոշել միասին լինել, ո՛չ թե նա։ Դա տեղի է ունեցել առանց իմ համաձայնության։ Ես չե՛մ համաձայնում այս փոփոխությանը։ Ես ուզու՛մ եմ մնալ Չոնգուկի հետ։
Սերժանտն ու Յուսիջինն աչքերով մի փոքր փոխհարաբերություն ունեցան, բայց ոչի՛նչ չասացին։ Սերժանտը նայեց Ջիմինին։
- Մենք չե՛նք կարող շեղվել հրամանից, - ասաց սերժանտը կտրուկ։ - փոփոխությունն արդեն հաստատված է։
-
Շենքի դուրս գալով Ջիմինը անմիջապես տեսավ Չոնգուկին։ Պակն սարսափելի կատաղած է ուստի մի ապտակ հասցրեց նրան....
Կսպասեմ կարծիքների....♡
You are reading the story above: TeenFic.Net