հատոր 1. Գլուխ 17

Background color
Font
Font size
Line height

Հոսոկը դանդաղ բացեց աչքերը' զգալով դեղերի լեղի հոտը։ Սպիտակ պատերի ներսում լռություն է տիրում: Հենվելով ձեռքերին նա հազիվ կարողացավ նստել, կարծես մարմինը երկաթե ձողով ծեծած լինեին։

Շուրջը նայելով աչքերն անմիջապես ընկան Թեհյոնի վրա, որը հանգիստ քնած է իր կողի մահճակալին։ Նախորդ գիշերվա պատկերները նորից հեղեղվեցին. Թեհյոնը բարձրացնում է ատրճանակը, սեղմում ձգանը, Յունգիի մարմինը բախվում է գետնին:

Զայրույթը բարձրացավ Հոսոկի կրծքավանդակում։ Նա այլևս չկարողացավ պահել այն: Առանց մտածելու Հոսոկը հանեց վերմակը, ոտքերը թեքեց մահճակալի կողքին և անսպասելի թռավ Թեհյոնի վրա և բռնեց նրա սպիտակ օձիքից

- Այսքանից հետո ո՞նց ես կարողանում հանգիստ քնել, - Հոսոկի ձայնը բարկությունից խռպոտ է, դողում է, երբ նա վերնաշապիկից վեր է քաշում Թեհյոնին։ - Բացի՛ր աչքերդ, թե չէ հավերժ եմ փակելու։

Թեհյոնի աչքերը շոկից բացվեցին, նրա մարմինը բնազդաբար արձագանքեց, երբ որովայնին զգաց ծանր քաշային' Ջեոն Հոսոկին։

- Հեռացի՛ր վրայիցս, ցնդե՞լ ես, - Թեհյոնը մռնչաց, բայց մինչ նա կհասցներ ավելի շատ արձագանքել, Հոսոկը հարվածեց նրա արդեն իսկ կապտած այտին։ - վիժվա՛ծք։

- Դու՛ դիակ ես։

Իր հերթին Թեհյոնը բռնեց նրա օձիգից ու միմյանց քաշքշելով երկուսն էլ ընկան հատակին' վերջույթների խճճված խառնաշփոթի մեջ։

Հայհոյանքները արթնացրեց Չոնգուկին և Ջիմինին, իսկ Իմ Նամը ձևացավ իբրև խորը քնած։ Չոնգուկը մահճակալից վեր կացավ և ոտաբոբիկ վազեց նրանց բաժանելու։

Նա փորձեց Հոսոկին հանել Թեհյոնից, բայց նա չափազանց կատղած է՝ կանգ առնելու համար:

- Հոսո՛կ, կանգնի՛ր։ - Չոգուկը բղավեց՝ բռնելով նրա թեւերից՝ փորձելով հետ քաշել նրան, բայց ինչին ի պատասխան' հավանաբար շատ պատահաբար, նա ուժեղ հարված ստացավ իր օրագին։

- Գրո՛ղը ձեզ տանի.. ա՜խ, - Չոնգուկը ճոճալով հետ գնաց' ատամները իրար սեղմած, երբ ձեռքերի մեջ ամուր սեղմել է օրգանը։ - Սա՞ կռիվ է, թե՞ բալետի փորձ

Դա տեսնելով Ջիմինը շտապեց նրա մոտ։

- Լա՞վ ես։

- Չէ՜.... վա՜յ Հոսոկ, դու սովորաբար ավելի նրբանկատ էիր։

- Խորը շունչ քաշիր։

Երբ նրանք դեռ խառնաշփոթի մեջ են, Իմ Նամը, ով ձևանում է, թե խորը քնած էր, փորձում է կամաց-կամաց սողալ դեպի դուռը: Բայց հենց այդ պահին դուռը բացվեց, և Նամջունը դուրս եկավ:

- Ու՞ր ես գնում, Նամ, - Նամջունը հեգնանքով ասաց: - Այստեղ քեզ համար ձանձրա՞լի է։ Ի՞նչ է այստեղ կատարվում։ - հարցրեց՝ տեսնելով քաոսը և Հոսոկին ու Թեհյոնին, ովքեր խավարասերի պես անցնում են մահճակալների տակ։

- Ավելի լավ է չհարցնես, - պատասխանեց Ջիմինը, երբ օգնեց Չոնգուկին՝ նստել մահճակալին։

- Լա՛վ, եղեք գոնե մի քիչ լուրջ: Բայց կասեմ, որ այս ամենը բավականին զվարճալի է դիտել:

- Զվարճալի՞, - Չոնգուկը սեղմվեց մահճակալին, - նրանք միմյանց են ոչնչացնում։

Ջիմինը մոտեցավ կռվարարներին ու հազիվ քաշեց Հոսոկի թևից։

- Դե՜ վերջ տվեք, արդեն զզվեցրիք։

Թեհյոնը թքեց՝ սրբելով շրթունքի արյունը Հոսոկի հարվածից հետո։

Ծանր շունչ քաշելով՝ Հոսոկը ոտքի կանգնեց, բայց հայացքը չկտրեց Թեհյոնից։

- Դու արժանի ես այն ամենին, ինչ գալիս է քեզ, Թեհյո՛ն:

Թեհյոնը նույնպես կանգնեց՝ նրան նայելով:

- Կարծու՞մ ես, որ ես դա չգիտեմ:

Հոսոկը նորից սեղմեց բռունցքը՝ պատրաստ հարվածելու։

- Դե՜, արի՛ այստեղ և...

- Բավակա՛ն է, - Ջիմինն արագ անցավ նրանց արանքում՝ ձեռքերը վեր բարձրացնելով։ - Ո՞ւմ հետ եմ, է՜։

Նամջունը, որը խիստ արտահայտությամբ հետևում է կողքից, մի քայլ առաջ արեց՝ աչքերը նեղացնելով, երբ Իմ Նամին ազդանշան տվեց միանալու իրեն։

- Առա՛ջ ընկիր, - քթի տակ փնթփնթաց նա՝ Իմ Նամին ավելի մոտեցնելով խմբին՝ ակնհայտորեն հոգնած շարունակվող լարվածությունից։

Ջիմինի աչքերը պտտվեցին Հոսոկի և Թեհյոնի միջև, նախքան Նամջունի և Իմ Նամի վրա վայրէջք կատարելը:

- Հանգի՛ստ, - նորից ասաց Ջիմինը, բայց այս անգամ ավելի ուժեղ։ Նա հայացք նետեց Նամին, իսկ հետո Ջունին։ - Դու՛ք եք պատախանատու այս խառնաշփոթի համար, չէ՞։

Նամջունը հոնքը բարձրացրեց, նրա արտահայտությունը հանգիստ, բայց վտանգավոր։

- Ենթադրում եմ բոլորդ էլ ունեք այստեղ ձեր մեղավորությունը։

- Այս ամբողջ կռիվն ու քաոսը... - ասաց Հոսոկը նայելով եղբայներին։ - Այդ ամենը ձե՛ր պատճառով է։

- Դու՛ չարաչար սխալվում ես, մեղավորը մեկ ուրիշն է։

Իմ Նամը նյարդայնորեն շարժվեց, նրա աչքերը ցատկեցին Նամջունի և մյուսների միջև, մինչդեռ Չոնգուկը փորձում է իրեն կառավարել։

- Բայց մի՞թե ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչպես է Յունգին, - ասաց Նամջունը։ - Դա միայն ինձ է հետաքրքրում, ի՞նչ է։

Հոսոկը անհանգստացած նայեց նրան, նոր հասկանալով որ նա այստեղ չէ, ապա ո՞ւր է։

- Կարող եք հանգիստ լինել, նա լավ է բժիշկների հսկողության տակ։ Բայց ա՜յ մե՛նք հեչ լավ չենք։ - սկսեց Ջունը վտանգավոր ձայնով։ - Գիտե՞ք, որ մեզ այստեղից դուրս չեն թողնում, բոլորը դռները մեր վրա փակել են։

- Ի՞նչ, - Ջիմինի աչքերը բացվեցին անհավատությունից։

- Մտածում էիք՝ բանակում կռիվ սկսելու համար մեզ անպատի՞ժ կթողնեն։

- Իսկ ի՞նչ գործ ունենք մենք ձեզ հետ։ - Չոնգուկը շփոթված պատասխան կրակեց ու ոտքի կանգնեց, - Գլխավոր մեղավորները դու՛ք եք։ Դուք ինքներդ ամեն ինչ վատացրիք։

- Իսկ դու՛ք կարծու՞մ եք, որ վնաս չեք պատճառել։ - Նամջունը միջամտեց՝ վեր քաշելով իր սպիտակ վերնաշապիկի ծայրը, որպեսզի բացահայտի կապտուկների մի շարք։ - Քո՛ պատճառով ես հազիվ եմ քայլում:

- Ե՛ս գրեթե ոչի՛նչ չեմ արել, - մրթմրթաց Գուկը՝ պաշտպանական ձայնով։ - Երևի ընկել ես։

- Հազիվ մոլախոտերը ինձ այսպես նախշեին։

- Դե՜, այդպես չէ դու՛ ոչինչ չես արել, - ասաց՝ Գուկը սարկազմով։ - Ես էլ իմ վերնաշապիկը բարձրացնեմ ինչ է։

- Դա՛ այն է, ինչ ես ասում եմ, - ասաց Ջունը, - Մենք բոլորս նույն նավի մեջ ենք։

- Իսկ Յունգին ո՞նց է, - հարցրեց Հոսոկը։

- Ես միայն կարողացա բուժքրոջ հետ խոսել, ավել ոչինչ։ Նա ողջ է։ Միայն դա։

- Իսկ եթե բոլորս խոստովանվենք, - կաշկանդաված առաջարկեց Իմ Նամը, - այդ դեպքում պատիժը մեղմ կլինի։

- Դա քո շահերից է բխում չէ՞, - Թեհյոնը սկսում է բորբոքվել ու մահացու մոտենալ նրան։ - Վաղուց էիր ծրագրել չէ՞ մեզ դավաճանել։ Բայց դու գոնե հասկանու՞մ ես, թե քո չմտածված քայլի պատճառով այնտե՛ղ, այստե՛ղ ինչ խառնաշփոթ է տեղի ունեցել։ Բայց սա վնասում է նաև քեզ գիտե՞ս։

- Ե՛ս իսկապես չէի ուզում...

- Դե՛ ես քեզ շնորհավորում եմ, դու՛ այնուամենայնիվ կարողացար այստեղ բոլորին գցել։ Գիտե՞ս ինչ, գնա՛ գրողի ծոցը։

Դա ասելով Թեհյոնը ուժեղ հարվածեց նրա ոտքին, Իմ Նամը ծնկի ընկավ, և երկյուղն աչքերում նայեց Թեհյոնին, ով արդեն ձեռքն է բարձրացնում, հարվածելու մտադրությամբ, սակայն նույն այդ պահին Չոնգուկը բռնում է Թեհյոնը ձեռքը։

Հոսոկը շտապեց Իմ Նամի մոտ, նա ծնկի եկավ նրա մոտ, և հավաքեց նրա օձիգից։

- Յունգիից ներեղություն ես խնդրելու, և սա խնդրանք չէ։

Չոնգուկը բաց թողեց Թեհյոնին։

- Դու՛ նույնպես ներողություն կխնդրես Յունգիից, - հայտարարեց Գուգը։

Թեհյոնը նայեց նրանց՝ ժպիտը դեմքին, բայց սառը և կատաղած հայացքով։

- Փորձի՛ր մեկ անգամ ինձ հետ այդպես խոսել։

- Դեմ չե՞ս եթե ընդդիմություն ցույց տամ, - Չոնգուկը դիմեց Թեհյոնին, ձեռքը դրեց նրա ուսի վրա և հանգիստ ձայնով ասաց։

- Կարծում ես կկարողանաս։ - Թեհյոնը ազատվում է նրա ձեքից։

- Լսի՛ր, սա պատվի հարց է, ե՛ս ազնիվ կռվողներից եմ, այնպես որ առանց զենքերի։

Դա ասելով, Չոնգուկը ուժեղ հարված հասցրեց Թեհյոնին, իսկ հետո մի զայրացած հարված հասցրեց Նամջունին՝ ցավալիորեն հարվածելով նրա ոտքին։

Իմ Նամը, ազատվելով օձիգի բռնագրավումից, ոտքերով հրեց Հոսոկին և վազեց դեպի ելքը։ Հոսոկը չէր պատրաստվում հետ մնալ, նա հետևեց Իմ Նամին, հետևում թողնելով երկու զույգ ուղեկիցներին, ովքեր հրաշարվում են հիմա մինյանց ողջ թողնել։

Իր հերթին, Թեհյոնն ու Չոնգուկը սկսեցին միմյանց հարվածել ընկնելով մահճակալների վրա Ջիմինը ուզեց նրանց բաժանել, և տեսնելով պահարանի ծաղկամանը հարվածեց Թեհյոնին դա տեսնելով Նամջունը հարձակվեց Ջիմինի վրա և այդպես շարունակ։

Իմ Նամը հասնում է դռան կողմը վերջինս Հոսոկը հասնելով նրան բռնում է մազերից ու քաշում գետնին։

Բոլոր կողմերից հնչող հայհոյանքները, ցավալի հարվածներն, ու անբռնակալ վիճակը միայն ավելի թեժացրեց իրավիճակը, հատկապես երբ այդ պահին բացվեց դուռը, որտեղ կանգնած է վերադասների մի ամբողջ ջոկատ։

- Ի՞նչ է կատարվում այստեղ, - գեներալի բաղավոցը ցնցում է պատերը։

-

Հիվանդասենյակում մթնոլորտը լարված է, մի քանի սպաներ, լուռ հետևում են զինվորներին, մի մասը կագնած է մահճակալների մոտ, իսկ մի մասը դռան մոտ։

Բժիշկներից մեկը զգուշորեն վիրակապ է փաթաթում Թեհյոնի գլխին, որը վիրավորվել է ծաղկամանից: Նրա հայացքը, դեռ ինչ-որ չափով կատաղած հանդիպեց Չոնգուկի հայացքին, ով դիմացի շարքում է։

Չոնգուկը, մահճակալին նստած, շորը սեղմած իր կտրած այտին, հայացքը հառեց Թեհյոնին։

Փոխանակումը կարճ է, բայց ինտենսիվ. նրանց միջև լուռ փոխըմբռնում կար, հասկանալով, որ եթե մի բան այն չգնա, բոլորը ճաղերի հետևում կհայտնվեն։

- Հանգի՛ստ մնա, - մրթմրթաց բժշկուհին՝ ախտահանիչ միջոց քսելով Չոնգուկի այտի մոտ գտնվող վերքին։

Սենյակի մի ծայրում նստած Իմ Նամը, դեռևս կապտած շրթունքով, հենվել է մահճակալին, ծնոտը սեղմած՝ նայելով սպաներին։

Կռիվը տգեղ է, բոլորը դա գիտեին, և այժմ հետևանքներն գնալով բարդում են նրանց վզներին։

Նամջունը, Ջիմինի կողքի մահճակալին նստած, հազիվ ծալեց կապտած ծնկները։

- Շա՞տ է ցավում, - հարցրեց բժշկուհիներից մեկը սեղմելով նրա ծունկը։

- Ո՛չ այդքան, - նրա պատասխանից Ջիմինը նայեց նրան, ու հոգոց հանեց, ապա նայեց Հոսոկին, ով մոտենում է դռանը։

- Ե՛ս պետք է ընկերոջս տեսնեմ։

- Ձեզ չի՛ թույլատրվում այստեղից դուրս գալ։

- Ընդամենը մե՛կ վայրկյան' տեսնեմ' ոնց է ու հետ գամ։

Հոսոկը հասկացավ, որ անօգուտ է, այսպիսով հետ-հետ գնաց ու նստեց մահճակալին։

Առաջատար սպան վերջապես առաջ գնաց՝ ցածր, բայց ամուր ձայնով։

- Այսպիսի քաոս առաջացնելու համար, ձե՛զ հեշտ պատիժ չի սպասվում։

Ոչ ոք չարձագանքեց։ Թեհյոնը դանդաղ թարթեց, նրա տեսողությունը դեռ մի փոքր մշուշոտ է, հարվածից։

Իսկ Ջիմինը սեղմեց ծնոտը, փորձելով պահպանել իր հանգստությունը, երբ սպաների սառը աչքերը տեղափոխվեցին բոլորի միջև:

Եթե հայրը իմանար այս միջադեպի մասին, նա անգամ պատկերացնել չի կարող, թե ինչ կլինի։ Իսկ սերժանը արդեն ասել է, որ հայտնելու է։

- Դու՛ք պատասխանատու չեք միայն ձեր համար, - շարունակեց սպան՝ իր կտրուկ տոնով։ - Դու՛ք բոլորդ վտանգի տակ եք դրել ձե՛ր զինակիցներին, անգամ եթե ուղեկիցներ չեք։ Գեներալը սարսափելի կատաղած է, ձեզ միայն մնում է աղոթել։

Եվ հանկարծ այդ պահին բացվում է դուռը, բոլոր զինվորները ոտքի են կանգնում պատվի առնելով Յուսիջինի գալը, ով շարքերի միջոց քայլելով ուղիղ կագնեց Չոնգուկի դիմաց։

- Բոլորդ ազատ եք։ Ինչպե՞ս է նրա առողջականը, - հարցրեց Յուսիջինը բժշկուհուն։

Բոլորը տարօրինակ նայեցից Յուսիջինի Չոնգուկին ուղված առանձնահատուկ վերաբերումունքին և հատկապես Ջիմինը։

Իսկ Թեհյոնը, նրա ներսը ամբողջությամբ այրվեց նրան տեսնելով։

- Թեթև վիրավոր է, բայց վտանգավոր բան չկա։

Չոնգուկը մի հայացք նետեց Ջիմինին, ով դա լսելով մուգ կարմրեց։

- Դու՛ քեզ լա՞վ ես զգում։

- Այո՛, ես լավ եմ, - պատասխանեց Գուկը, թեթև խոնարհվելով։

- Այդ դեպքում հետևի՛ր ինձ, - Յուսիջինը քայլեց դռան կողմը, Չոնգուկը հետ չմնաց և հետևեց նրան, սակայն նա իր դաստակին զգաց մեկի սառը ձեռքերը։

Չոնգուկը կանգ առավ՝ զգալով, թե ինչպես է սառը մատները սեղմվում դաստակի շուրջը։ Նա ետ նայեց և տեսավ Ջիմինին:

Ջիմինի աչքերը, որոնք կատաղի ինտենսիվությամբ վառվում են ընդամենը մի քանի վայրկյան հանգստացան, երբ դրանք փակվեցին Չոնգուկի աչքերով։

- Մի՛ գնա, - շշնջաց Ջիմինը քթի տակ, այնքան բարձր, որ Չոնգուկը լսեր, բայց այնքան լուռ, որ Յուսիջինի ուշադրությունը չգրավի:

Չոնգուկը վարանեց՝ նրա սիրտը բաբախելով։ Նա գիտեր, որ Ջիմինի անհանգստությունը միայն մենամարտի կամ վնասվածքների մասին չէ, դրանք շատ ավելի մեծ է, իրենց միջև չասված բանի մասին: Բայց մինչ նա կհասցներ պատասխանել, Յուսիջինի ձայնը կտրեց լարվածությունը:

- Չոնգու՛կ, - դռան մոտից կանչեց Յուսիջինը, իր ձայնով ամուր, բայց հանգիստ։ - Հիմա՛։

Չոնգուկը ծանր կուլ տվեց և նրբորեն ազատեց դաստակը Ջիմինի ձեռքից։ Նա ոչինչ չասաց, պարզապես հպանցիկ հայացք նետեց Ջիմինին՝ կարծես լուռ հանգստացնելով նրան։

Այնուհետև նա առանց որևէ այլ խոսքի շրջվեց և սենյակից դուրս եկավ Յուսիջինի հետևից։

Ջիմինը կանգնել է սառած, անհանգստությունից կուրծքը թմկահարվում է, երբ նայում է, թե ինչպես է Չոնգուկն անհետանում միջանցքում։

Թեհյոնը, հետևում էր ամբողջ տեսարանի զարգացմանը։
Սիրտը սկսեց խառնել Յուսիջինին տեսնելով։

Խաչակնքեց ձեռքերը և խոժոռվեց, սուր աչքերը թեթևակի նեղացան, երբ նա մշակեց այն տարօրինակ դինամիկան, որը տեղի է ունենում:

- Սպանելու՛ եմ քեզ, - ասաց Թեհյոնն ինքն իրեն, անկենդան հայացքը գետնին հառած։

_

Միջանցքում Յուսիջինը նպատակաուղղված քայլեց առաջ, իր քայլը կայուն, երբ Չոնգուկը հետևից հետևում է։

Երբ նրանք Հոսպիտալից դուրս եկան, բոլոր զինվորականները պլշած աչքերով նայում են Չոնգուկին։ Եվ այսպես բոլորի հայացքի ներքո նրանք ուղվեցին Յուսիջինի աշխատասենյակ։






Իսկ թե ինչ մտադրություններ ունեն նրանք բոլորը կարդացեք և տեսեք👍🏻


You are reading the story above: TeenFic.Net