Գիշերվա խավարի մեջ Դնոգհունը արագ վազում է հետ, վախեցած լինելով և թե՛ ստվերում թաքնված գիշատիչ կենդանիներից, և թե՛ որ կարող է չհասցնել մինչև խաղի ավարտը։
Նա շարունակում է վազել, սակայն երբ դիմացը հայտնվեց նրանք, ում ընդհանրապես չէր սպասում տեղում սառեց։
- Գիտես չէ՞, թե ես քեզ հիմա ինչ կանեմ, - վայրենի կերպով բացականչեց հոսոկը շտապելով բռնել նրա օձիգից։ Կատաղի հայացքը ուղեց ուղիղ աչքերին։ - Որտե՞ղ է Յունգին։ Խոսի՛ր։
- Բա՛յց թող շորս, - նարդային ասաց Դոնգհունն ու ազատվեց նրա ձեռքերից։
- Դու երևի նրան լավ չհասկացար, - դիմացը կանգնեց Չոնգուկը։ - Հիմա այսպե՞ս կասես, թե՞ ոտքերդ կոտրեմ։
Դոնգհունը չխոսեց, հույս ունենալով, որ կարող է ինչ-որ կերպ խուսափել այս իրավիճակից՝ չբացահայտելով ամեն ինչ:
Բայց երբ Հոսոկը անսպասելի բռնեց նրա թեւը և դաժան ուժով ոլորեց մեջքին, ցավը կայծակի պես անցավ մարմնի միջով։ Նա սեղմեց ատամները՝ փորձելով զսպել ճիչը, բայց Հոսոկը սկսեց ավելի շատ ճնշում գործադրել։
- Որտե՞ղ է Յունգին, - Հոսոկի ձայնը ցածր է ու սպառնալից, ամեն շնչից թեւը սեղմվում է։
Դոնգհունի վճռականությունը փլուզվեց տառապանքի տակ: Նա զգում է, թե ինչպես է թևի ոսկորները լարվում, կոտրվելու եզրին, և վնասվածք ստանալու վախը չափազանց մեծ է։
- Լա՛վ, լա՛վ, ես քեզ կասեմ, - նա վերջապես բղավեց, ձայնը դողում է հուսահատությունից: - Դե՜ թող ձեռքս, ցավում է։
Հոսոկը չթողեց։
- Խոսի՛ր, - հրամայեց նա։
- Նա ժայռերի մոտ է, … - խոստովանեց Դոնգհունը, ձայնը դողում է: - Նա դեռ այնտեղ է, անգիտակից վիճակում, մենք նրան չենք հրել, երդվում եմ, բայց գուցե Թեհյոնը դա անի:
- Դու կգա՛ս մեզ հետ, - ասաց Չոնգուկը բռնելով նրա մյուս ձեռքը եւ առաջ քայլելով։
- Խելագարվե՞լ ես, նրանք ինձ կսպասնեն, - սկսեց նվնվալ։
Հոսոկը անսպասելի հարվածեց նրա ծնոտին։
- Գոհ եղիր, որ ես դա չեմ անում։ Եթե Յունգին գլխից մի մազ պակասած լինի, կզղջաս որ երբևէ ծնվել ես։
- Ես արեցի միայն այն ինչ ինձ ասացին Կիմ եղբայրները։ Եթե իմանան, որ ես հետք եմ թողել, ու նաև ձեզ հետ ե, նրանք ինձ հաստատ կենդանի չեն թողնի։
- Երևում է դու այլ ընտրանք չունես, - ի վերջո ասաց Ջիմինը, ով երկար ժամանակ լուռ հետևում էր նրանց։ Նա ձեռքը իջեցրեց նրա ուսին ու համոզիչ գլխով արեց։ - Գնա՛նք։
_
Յունգին ոտքի վրա հազիվ է կարողանում մնալ, և պատճառը ոչ թե Թեհյոնի հարվածներն են, այլ դեղամիջոցի ազդեցությունը, որը դեռ ուժեղ է նրա համակարգում:
Աշնան, սառը օդը քիչ բանով մաքրեց նրա գլուխը, փոխարենը, նա մի բան հասկացավ, թե որքան խոցելի է հիմա:
Թեհյոնի հետ հարվածները դեռ շարունակվում են, մեկ դեմքին, մեկ կոկորդին, փորին, կողքին ու այդպես շարունակ։
Ի վերջո երկար պայքար մղելուց հետո Յունգիի ոտքերը անհնազադվեցին, և նա տապալվեց գետնին՝ Թեհյոնի ուժեղ հարվածից։
Յունգին պայքարում է վեր բարձրացնելու համար, բայց նրա մարմինը հրաժարվեց համագործակցել: Նա հազիվ է կարողանում բաց պահել աչքերը, իսկ շունչը նյարդային շշնջում է դեղնած խոտերի միջով։
Թեհյոնը հեգնեց Յունգիին, որն անօգնական պառկած է ոտքերի մոտ: Նա, որը դեռ բարկությունից եռում է, նույնիսկ մի հայացք չնայեց Յունգիին, նրա ուշադրությունը փոխվեց Իմ Նամի վրա, որը երկյուղած կանգնած է եղբոր կողքին:
- Այսպիսով, Իմ Նամ... - սկսեց Թեհյոնը, բայց նրա ձայնը ընդհատվեց Յունգիով։
- Չմոտենա՛ս Ջինսունին։
Վեր կենալու արդեն հարյուր երրորդ փորձը ձախողվեց։
Թեհյոնը արհամարհեց նրան։
- Ինչպե՞ս պետք Յունգին իմանար մեր մասին: Չէ՞ որ դու բերանդ փակ պիտի պահեիր։ Դե՜ հիմա՛ ասա, կամ էլ Յունգին նորից նույն ցավը կապրի։
Իմ Նամը կատաղած օրորեց գլուխը, վախից աչքերը լայն բացվեցին։
- Ե՛ս նրան ոչինչ չեմ ասել, երդվում եմ։ Նա, երևի թե ինքն է դա հասկացել։ Յունգի՛ խոսիր, դու որտեղի՞ց ես իմացել։
Թեհյոնի աչքերը նեղացան, երբ նա ավելի մոտեցավ Իմ Նամին, նրա ներկայությունը վախեցնում է:
- Կարծու՞մ ես՝ նա պարզապես գուշակեց։ Դրա մասին միայն դու գիտեիր։
Իմ Նամը ծանր կուլ տվեց, բերանը չորացավ:
Յունգիի գիտակցությունը մարում է, շրջակա միջավայրը սկսեց ականջներում խլանալ։
- Չգիտե՛մ։ Ես փորձեցի նրան հեռու պահել, իսկապես արեցի։ Ես նրան երբեք ոչինչ չեմ ասել, երդվում եմ։ Դե՜ խոսիր Յունգի։
Նամջունը հայացք փոխանակեց Թեհյոնի հետ՝ ծնոտը սեղմած։
- Դու մեզ իսկական խառնաշփոթի մեջ գցեցիր, - Ջունը նայեց ուղիղ Իմ Նամին: - Եվ հիմա՛, քո՛ պատճառով, մենք պետք է մաքրենք այն:
- Ես ձեզ հավատարիմ եմ։ Դրա համար ես գնացի և նրան բերեցի այստեղ։
Բայց Թեհյոնը չհամոզվեց։ Նա բռնեց Իմ Նամի օձիքից և մոտեցրեց նրան, աչքերը բոցավառվում են կատաղությունից:
- Դու կարծում ես, որ մենք հիմա՞ր ենք:
կարծում ես' կարող ես մեզ խաբել և ազատվել դրանից:
- Ո՛չ։ Ես քեզ չէի ստի։ Ես ձեր կողմից եմ։ Նամջունը դու ինձ միշտ ճիշտ հավատացել ես։
- Գնա գրողի ծոցը, - Նամջունը ձեռքը բարձրացրեց՝ ազդանշան տալով Թեհյոնին, որ բաց թողնի: Թեհյոնը մի հարվածով բաց թողեց Իմ Նամին, ով անմիջապես նետվեց Յունգիի մոտ։
- Յունգի՛, հե՜յ, դու որտեղի՞ց ես իմացել, - նյարդային կերպով սկսեց թափահարել նրա ուսը։ - աչքերդ բացիր։
- Դու ի՞նչ է սպանեցին նրան, - Ջունը շշնջաց Թեհյի ականջին։
- Ո՛չ այդքան հեշտությամբ։
- Յունգի՜, - արդեն վախեցած կանչեց Իմ Նամը թափահարելով նրա ուսը։
- Ջիսունգ... - մեղմ շշնջաց Յունգին բռնելով նրա ձեռքը։ - Ես քեզ համար երբեք լավ եղբար չեմ եղել, ներիր... որ հայրիկին տված խոստումը չպահեցի։
- Ցնդե՞ց, - բացականչեց Ջունը։
- Զառանցում է։
- Ես Իմ Նամն եմ, - խոսքերը շշուկի պես դուրս եկան նրա բերանից։
- Այո՞։ - Յունգին աչքերը կիսաբաց արեց, հազիվ իրեն պահելով, որ քնով չտարվի։
- Ասա ինձ, թե որտեղի՞ց ես իմացել, թե նրանք ովքե՞ր են։ Ո՞վ է դա քեզ ասել։
-....Ո՛չ ոք, - կամաց մրմրթաց։
- Այդ դեպքում ինչպե՞ս։
- Դու էիր.... մատնեցիր քեզ։
Իմ Նամը կատաղորեն օրորեց գլուխը՝ խուճապը բարձրանալով կոկորդում։
- Երդվում եմ, ես չեմ արել, նրա խոսքերը... դա թմրանյութն է, նա ... շփոթված է:
Թեհյոնի աչքերը նեղացան, երբ նա ավելի մոտեցավ Իմ Նամին, գիշատիչի հայացքով հետևելով նրան։ Իմ Նամը հետ ընկավ ձեռքերի վրա։
- Շփոթված, թե ոչ, միեւնույն է, նա խնդիր է, և խնդիրները պետք է լուծվեն:
Իմ Նամը ծանր կուլ տվեց: Նա նայեց Յունգիին, որը դեռ ուշքը կորցրած պառկած է։ Յունգին փորձել է օգնել նրան, փորձել է պաշտպանել, բայց հիմա նա անօգնական պառկած է նրա ոտքերի մոտ, և Իմ Նամը գիտեր, թե ինչ է ուզում Թեհյոնը, որ նա անի։
- Խնդրում եմ, նրան հնարավորություն տվեք, - աղաչեց Իմ Նամը։ - Նա կլռի: Միայն թույլ տվեք հոգ տանել նրա մասին, ես կարող եմ համոզվել, որ նա լուռ է։
Նամջունը խաչեց ձեռքերը, սառը ժպիտը սեղմեց նրա շուրթերի անկյունը։
- Եվ կոնկրետ ինչպե՞ս ես պատրաստվում դա անել, Իմ Նամ, դու հազիվ ես կարողանում գլուխ հանել քեզնից, էլ չեմ խոսում նրա մասին։
- Ե՛ս կանեմ։
- Դու իսկապե՞ս կարծում ես, որ կարող ես լռեցնել նրան, այսքանից հետո։ Գիտե՞ս, թե բոսն ինչ է հրամայել.... - մի ծանր լռություն իջավ, ապա Նամջունը շարունակեց։ - Եվ որ ես հիմա քեզ սպանեմ, շարունակեմ այն ինչ չարեցի առաջին օրը։
- Պետք է գործն իր ավարտին հասցնենք, - ասաց Թեհյոնն ու ատրճանակը դրեց Իմ Նամի ձեռքում։
Նամի ձեռքը սաստիկ ցնցվեց, ատրճանակը սավառնեց Յունգիի վրա: Նա փորձեց կայուն պահել իր շունչը, բայց իրավիճակի ուժգին սեղմեց՝ յուրաքանչյուր շունչը դարձնելով անկանոն:
Թեհյոնի աչքերը սառը հետևում են Իմ Նամի կատարած յուրաքանչյուր քայլ:
Նամջունը կանգնած է մոտակայքում, ձեռքերը դեռ խաչած, շրթունքներին մի ժպիտ, որը կարեկցանքի ոչ մի նշույլ ցույց չէր տալիս:
- Ես... ես չեմ կարող դա անել։
- Դե՜ արագացրու։
- Ես չե՛մ կարող նրան վիրավորել։ Եթե պետք լինի, հետևանքներն իմ վրա կվերցնեմ:
Թեհյոնը աչքերը ոլորեց կատաղությունից, նրա համբերությունը վերջապես սպառվեց։
Նա քաշեց ատրճանակը նրա ձեռքերից ու ուժեղ հարվածեց նրա քունքին գցելով գետնին։
- Դու լուրջ սխալ ես անում, Իմ Նամ։ Բայց եթե ուզում ես կողքինիդ մարմնավորել, թող այդպես լինի։
Նամջունի քմծիծաղը մարեց, փոխարինվեց սառը բավարարվածության հայացքով, երբ նա դիտում է ծավալվող դրաման:
- Կարծես թե մենք ինքներս պետք է լուծենք դա։
Նամջունը մահացու առաջ քայլեց, ընթացքում պատյանից դուրս հանելով ատրճանակը, նա մոտեցավ Թեհյոնին և մի քանի անգամ կրակեց։
Հաջորդ մի քանի վայրկյանը անցավ լռության մեջ։
Յունգին դանդաղ բացեց աչքերն ու նայեց կողքին քարացած Իմ Նամին, ով արդեն լացելու շեմին է։ Բոլոր փանփուշտները դիպել են գետնին։
Մի քանի վայրկյան տևաց լռությունից հետո, որը երբեմն-երբեմն խախտվում է Նամի լացով, Յունգին հանկարծակի ոտքի ցատկեց ու խլեց Նամջունի ատրճանակը ու պահեց նրա վրա, նույնը կրկնեց Թեհյոնը։
- Երևում է դուք վերջնականապես կորցրել եք ձեր խղճի խայթը, - թքեց Յունգին, աչքերը արհամարհանքով վառվում են, երբ Թեհյոնը ատրճանակն ուղղեց նրա վրա:
Թեհյոնի ձեռքը մի պահ տատանվեց, բայց մինչ որևէ մեկը կարող է ավելի առաջ շարժվել, նրանց հետևից մի ձայն բացականչեց.
- Զենքերդ գցե՛ք։
Հոսոկը, Չոնգուկը և Ջիմինը հայտնվեցին՝ զենքերը բարձրացրած, դեմքերը վճռականությամբ փորագրված։
Մթնոլորտը վայրկենապես փոխվեց. Այժմ բոլորը կանգնած են, զենքերը ուղղված են։
- Առանց ավելորդության, - Հոսոկը կանչեց՝ աչքերը փակելով Թեհյոնի վրա։ - Վերջ։
- Վե՞րջ, - Թեհյոնը քմծիծաղեց՝ աչքերը պտտելով Յունգիի և մյուսների միջև։ - Ո՛չ, սա դեռ նոր է սկսվում։
Լռություն։ Եվ հետո, մի ակնթարթում, ատրճանակը պայթեց:
Մի կրակոց հնչեց՝ բարձր ու խուլ գիշերվա մեջ։
Յունգին ցնցվեց, շրթունքներից ցնցված շունչ դուրս եկավ: Նրա ձեռքը թուլացավ ատրճանակի վրա, և այն թխկթխկաց գետնին։ Արյունը թափանցեց նրա վերնաշապիկի միջով։
Մարմինը դավաճանում է նրան, երբ նա պայքարում է ուղիղ մնալու համար:
Բոլորի դեմքը գունատվեց։
- Յունգի՛, - Հոսոկը բղավեց՝ շտապելով առաջ, բայց արդեն ուշ է։
Յունգին տապալվեց գետնին։
Նրա տեսողությունը մթնեց, ցուրտը սողում է նրա վրա, երբ շարունակվող առճակատման ձայները հետին պլան են մղվում: Վերջին բանը, որ նա տեսավ, Հոսոկի արցունքոտ դեմքն է, որը սարսափից սառել է։
Հաջորդ առավոտյան
Առավոտյան արևի ուղիղ ճառագայթների տակ, բոլորն ուղիղ շարքով կանգնել են անվանակոչին։ Շատերի անունները այդ ժամ չհնչեցին, բայց ոչ մեկի մոտ դա զարմանքի առիթ չտվեց, շատերն արդեն գիտեին գիշերվա պատահարը, ուստի բոլորը անտրամ են, և գուցե անգամ վախեցած, իրենց հետ ծառայողներից։
- Մենք լսել ենք ձեր խաղի ժամանակ տեղի ունեցած պատահարի մասին, - սկսեց Ումբինը, երբ ավագներով մոտեցան նորակոչիկներին։ - Ձեր անդամները ո՞նց են, լա՞վ են։ Մեզ թույլ չտվեցին նրանք տեսակցել։
- Ճի՞շտ է այն որ...- կասկածամտորեն սկսեց Լիմ Շինը, - դե այն տղան, որ այն օրը կռվեց Թեհյոնի հետ... մահացե՞լ է։
- Որտեղի՞ց եք դա իմացել, - հոնքերը կիտաց հարցրեց Հանը։
- Ես հաստատ չգիտեմ, - շարունակեց Շինը։ - բայց գիշերը, երբ թաքուն գնացի, բժշկուհուս տեսնելու, պատահաբար նրանց խոսակցությունը լսեցի։ Բժշկուհիս, ասաց որ, նրա վիճակը ծանր է, և որ վնասվել է նրա սրտի եսիմ որ հատվածը։ Ու հաստատ չի լուսացնի։ Բայց դա միայն նա, մյուսների վիճակն էր ծանր։
Բոլորը մի պահ լռեցին։
- Բայց ինչի՞ց է սկսվել այս ամենը, - հարցրեց Մին Հվանը։ - Նրանք ի՞նչ կապ ունեինք Կիմ եղբայրների հետ, անգամ չէին էլ շփվում միմյանց հետ։
- Այդ մասին հաստատ բան չգիտենք։ - ասաց նորակոչիկներից Բանք Չանը։ - խաղից հետո, մեր թիմից շատերը չկային։ Մենք սկսեցինք փնտրել նրանց և այդ ժամ, Դնոգհունը վազում էր մեզ մոտ, ասաց որ նրանք կռվում են։
- Ես հենց սկզբից էի նկատե, որ իրանք իրար վրա ատամ ունեն։
- Հետաքրքիր է, որն է եղել նրանց դրդապատճառը։ Որքան բարդ հարաբերություններ, որ իրար վրա են կրակել։
- Հիմա բոլորը հոսպիտալու՞մ են։
- Հա՛, բոլորը վիրավոր են։ Վիճակների հուսալի չէ։
- Սպասեք, այնտեղ առանձին սենյակները չկան։ Հիմա այսինքն բոլորը մի՞ սենյակում են։
Կսպասեմ կարծիքների....
You are reading the story above: TeenFic.Net