Առավոտյան հոգնեցուցիչ պարապմունքից հետո Յունգին հայացքով որսաց Իմ Նամին, ով վերադառնում է մարզադաշտից դեպի ննջարան։ Նրան շրջապատում է տխրության մշուշ, քայլերը՝ դանդաղ և անորոշ։
Յունգին, սուր աչքերով հետևելով նրան, որոշեց քայլել հետևից։ Նա զգում է, որ ինչ-որ բան սխալ է, գնում և դա հավանաբար այն է, որ հեռվից ինչ-որ մեկը որոշել է նրան լրտեսել։
Յունգին արագ, բայց առանց ուշադրություն գրավելու, մոտեցավ Իմ Նամին, ով գրեթե արդեն ննջարան է մտել, զգալով նրա ներկայությունը, քիչ թե շատ սարսափեց, բայց փորձեց ցույց չտալ։
- Իմ Նամ, - ասաց Յունգին հանգիստ ձայնով, մոտենալով նրան, - կարո՞ղ եմ քեզ հետ խոսել։
- Ի՞նչ կա, - չոր պատասխանեց Իմ Նամը, ակնհայտորեն նյարդայնանալով։
- Ուզում եմ այն օրվա մասին խոսել, - ասաց Յունգին, տեսնելով, որ Իմ Նամը մի փոքր լարվում է։
Միևնույն ժամանակ
Դոնգհունը մոտեցավ ննջարանի դռանը և խոնարհվելով, ականջը մոտեցրեց փայտին՝ ուշադիր լսելով զրույցը։
Քչախոս ու զգուշավոր լինելով, նա փորձում է լսել Յունգիի ու Իմ Նամի խոսակցությունը, հիշելով նաև Կիմ եղբայրների հետ ունեցած իր վերջին հանդիպումը։
« Եթե ուզում ես իսկապեսՉոնգուկից վրեճ լուծես, ապա պետք է մեզ համար մի բան անես, - ասաց Թեհյոնը։ - Պետք է հետևես Յունգիին և նրա մասին շատ տեղեկություն հավաքես։ Եթե կարողանաս դա անել, մենք կտեսնենք, թե ինչից ես ընդունակ»։
Դոնգհունն մի բան է հասկացել' բանակում գոյատևելու համար լավ թիկունք ունենալ է պետք, այնպես որ նա որոշեց ընկերակցել այդ Կիմ եղբայրներին։
Նա ականջներն ավելի սրեց, որպեսզի ավելի շատ բան լսի։
- Յունգի՛... ես չգիտեմ, թե դու ինձնից ինչ ես ուզում, բայց արի պարզապես մոռանանք եղածը։ Ես իմ ճանապարհ ունեմ, դու քո, էլ երբե՛ք չխառնվես իմ գործերին լա՞վ։
Իմ Նամը ուզեց հեռանալ, բայց Յունգին սառնությամբ կանգնեց դիմացը ու նայեց նրան։
Հիմա նա այլ բան է տեսնում իր երկչոտած փոքր եղբորը, ով վախենում է խոստովանեմ, թե ով է նրա հետ այդպես վարվել։ Ջինսունը ուզում է ասել, բայց վախենում է, որ այդ ամենից ամեն բան կարող է ավելի վատանալ։
- Մի՛ փորձիր ինձ հիմարեցնել։ Մենք երկուսս էլ գիտենք, թե ովքեր են դա արել քեզ հետ։ Ես միայն ուզում եմ օգնել։
Իմ Նամը սկսեց նեղանալ, կարծես այդ խոսքերը հարվածեցին նրան։ Նա մի քանի վայրկյան լռեց, հետո հանկարծ կատաղած նայեց նրան։
- Դու ոչինչ էլ չգիտես։
- Դա քեզ հետ Կիմ եղբայներն են արել չէ՞։
Դռան հետևում կանգնած Դոնգունը պարզապես շշմեց։
- Կիմ եղբայրներն ի՞նչ կապ ունեն, -շշնջաց ինքն իրեն և լսողությունն էլ ավելի լարեց։
Մի ժամանակ Դոնգհունը չէր հասկանում, թե ինչու էր Կիմ եղբայրներն այդքան հետաքրքրված Յունգիով, ինչպես նաև երբեմն Իմ Նամով։ Հիմա նա մի բան է հասկանում տղաները մուկ ու կատու են խաղում։ Սակայն երկուսն էլ բռնող են։
- Ես չգիտեմ, Յունգի, - նա ձայնը ավելի ցածրացրեց, - չգիտեմ, թե ինչ ես ուզում լսել ինձանից։ Բայց եթե իսկապե՛ս ցանկանում ես օգնած լինել, ապա պարզապես մի խառնվիր։
- Իմ Նամ, հասկանում եմ, որ վախենում ես, բայց դու պետք է վստահես ինձ։ Ես ուզում եմ, որ նրանք պատասխան տան իրենց արածի համար։ Չե՞ս ուզում արդարություն։
Իմ Նամը կարծես վախեցած հայացքով նայեց նրան, բայց աչքերում մի փոքր փայլ տեսավ, կարծես ցանկանում է հավատալ Յունգիին։
- Իսկ ինչպե՞ս կարող եմ վստահել, - Իմ Նամի ձայնը շեշտակի դարձավ, - երբեք չգիտեմ՝ ինչ կարող է պատահել։ Իսկ եթե իրոք քեզ չհաջողվի՞։ Ես վախենում եմ, որ եթե խոսեմ, ամեն բան ավելի կթաթարանա։
Յունգին նրան հանգստացնելու նպատակով դիպավ ուսին, կարծես իրեն ավելի մոտեցնելով։
- Ես չե՛մ կարող խոստանալ, որ ամեն ինչ հեշտ կլինի, բայց խոստանում եմ, որ ես և իմ ընկերները կպայքարենք մինչև վերջ։ Մենք քեզ պաշտպանելու ենք, ես խոստանում եմ։ Բայց դու պետք է ինձ օգնես, պետք է ասես, թե ինչ է իրականում պատահել։
Իմ Նամը փոքր-ինչ գլուխը իջեցրեց, կրծքով ծանր շնչելով։
- Դու չես հասկանում, Յունգի։ Դա պարզապես խոսել չէ։ Դա ապրել է։ Ամեն օր մտածել, թե ինչ կլինի եթե... Պարզապես չեմ կարող։
Յունգին փորձեց ավելի սառնասրտորեն հասկացնել, որ նա լուրջ է։
- Եթե չխոսես, միայն վատթարանալու է։ Կիմ եղբայրները շարունակելու են իրենց գործողությունները, և դու ոչինչ չես կարող անել։ Բայց եթե պատմես ինձ, մենք կկարողանանք կանգնեցնել նրանց, վստահիր ինձ։
Իմ Նամը մի պահ մտածեց, հետո մի փոքր նահանջեց, կարծես պայքարելով իր ներսում։
- Բայց եթե դա ավելի բարդացնի իրավիճակը, ես կկոցնեմ իմ ընտանիքին, - ցածր ձայնով խոսեց նա։ - Դու ոչինչ չգիտես նրանց մասին, հեշտությամբ չես բռնի նրանց, բայց նրանք կարող են քեզ հեշտությամբ բռնել։
- Ինձ ասա՛, թե ովքեր են նրանք։
- Նրանց մասին խոսելն ավելորդ է... դու չգիտես, թե նրանք ինչերի են ընդունակ, - Իմ Նամը կուլ տվեց իր սարսափը։ - Եթե անգամ նրանց անուններն էլ հիշատակեմ որևէ տեղ, ընտանիքս վտանգի տակ կդնեմ։ Նրանք ամեն ինչի ընդունակ են։
- Ես հասկանում եմ քո վախը, բայց վստ....
- Դու չե՛ս հասկանում, - կոպիտ ընդհատեց Յունգիին։ - Ոչինչ էլ չես հասկանում, նրանք պատրաստ են անգամ սպանել քեզ, եթե երբևէ խոչընդոտես նրանց ճանապարհին։
- Դու ի՞նչ ես արել նրանց։
Երկար լռությունից հետո Իմ Նամը թեթև գլուխը շարժեց։
- Փորձում էի քո քայլերը կրկնել, և նրանց դավաճանեցի, որպեսզի հանձնեմ ոստիկանությանը, բայց ինձ մոտ ոչինչ չստացվեց։ Չէր էլ ստավի.... ա՜խր նրանք հետևում էին իմ ամեն մի քայլին։ Ինչպե՞ս նաև բոլորի։ Ինձ լսիր Յունգի՛, եթե շարունակես նրանց հետքով գնալ, կկործանես քեզ, ինձ ու նաև քո սիրելիներին, սա լավ հիշելով հեռու մնա։
_
Չոնգուկն ու Ջիմինը նստած են դրսում' մի հին նստարանին։ Հանգստի ժամին նրանք նայում են մի կետի, անհրաժեշտ, հատկապես Ջիմինի համար, ով սթրեսից չէր ազատվել։
Մեղմ սառը զեփյուռը անցնում է նրանց մազերի միջով, հիշեցնելով գալիք ցրտի մասին։ Ջիմինը, ով արդեն մի քանի որ է դեպրեսիայի մեջ է, փորձում է թաքցնել իր հոգնածությունն ու հուզմունքը, սակայն Չոնգուկը նկատում է։
- Ջիմին, դու դողում ես, - մեղմ ասաց Չոնգուկը, իր ձայնում ջերմություն զգալով: Նա ցանկացավ գրկել նրան, բայց վարանեց։
- Ես լավ եմ, - պատասխանեց Ջիմինը՝ հայացքը գետնին սևեռած, կարծես ավելի հեշտ լիներ մենակ մնալը, քան խոսելը: - Ես լավ չեմ, - վերջապես շարունակեց՝ մեղմորեն նայելով նրա կողմ:
«Սիրտս ինչո՞ւ է այդքան ցավում։ Ես չեմ կարողանում շնչել, անընդհատ մտածում եմ, թե ինչ կլինի եթե բոլորն իմանան, բայց ես միևնույն է այնքան շատ եմ ուզում իմանան։ Ես վախենում եմ, ինձ թվում է' ամեն ինչ կփլուզվի։ Իմ ներսում կա մի մեծ վախ, որ չի թողնում ինձ հանգստանալ»։
- Կուզեի հիմա քեզ համբուրել, - Ջիմինը հետ նայեց շուրջը։ - Բայց բոլորը մեզ են նայում։
- Այդ դեպքում թող մնա երեկոյան։
- Երեկոյան ընդհանրապես բոլորը մեր գլխին են հավաքաված, - կամաց ձայնով մրմրթաց' հենվելով ծնկներին։
Չոնգուկը մոտեցավ Ջիմինին և ինքն էլ հենվելով ծնկներին նայեց Ջիմինին։
- Այսօր խաղի օրն է։
- Դա ավելի է սարսափելի է։ - Պակը նայեց Չոնգուկին ու շշուկով շարունակեց։ - Պատկերացրու մենք համբուրվում ենք, ու մեկը հանկարծ դուռը բացում է, զենքերն ուղված են մեր վրա։ Մենք կորած ենք։
- Ոչի՛նչ, կարևորը միասին, - Գուկը ծիծաղեց ու հետ նստեց նայելով, թե ինչպես է հոսոկը մոտենում։
- Յունգիին չեք տեսե՞լ։
- Նորից կորցրել ես, - Չոնգուկը քմծիծաղով նայեց նրան՝ մի փոքր ծաղրելով, բայց ներքուստ իսկապես անհանգիստ լինելով։
- Բա՞ն է եղել, - նկատեց Ջիմինը՝ ուշադիր նայելով Հոսոկի լարված դեմքին։
Չոնգուկն ինքն էլ հանկարծ զգաց Ջիմինի նյարդայնությունը և ուղղվեց, որպեսզի Հոսոկը նստի կողքին, ակնկալելով ավելի լուրջ պատասխան։
- Ինձ ձեր օգնությունն է պետք, - ասաց Հոսոկը ձայնում անկեղծ մտահոգություն զգացնել է տալիս։
- Ի՞նչ է պատահել, - հարցրեց Չոնգուկը, իսկ Ջիմինը կպչուն հայացքով նայեց Հոսոկին։
Հոսոկը խորը շունչ քաշեց, կարծես փորձում է գտնել ճիշտ բառերը, նախքան խոսելն՝ իմանալով, որ այն, ինչ ասելու է, մեծ ազդեցություն կունենա ընկերների վրա:
- Յունգին վտանգի տակ է, - բացահայտեց Հոսոկը՝ դեմքին լուրջ արտահայտությամբ։
- Ի՞նչ, - Չոնգուկն ու Ջիմինը միաժամանակ արտաբերեցին՝ հանկարծակի անհանգստությունից վախեցած:
- Դուք ճիշտ էիք, երբ ասացիք, որ Իմ Նամին ծեծողները այդ... այսպես կոչված Կիմ եղբայրներն են, - Հոսոկը շարունակեց՝ ակնհայտորեն տատանվելով, բայց համոզված լինելով, որ պետք է ասի ամեն ինչ, քանի որ այստեղ Յունգիից հետո նրանք միակ են, ում վստահում է։ - Յունգին կպած ուզում էր Իմ Նամին օգնել, դրա համար խառնվեց, բայց գրողը տանի, վերջում պարզվեց, որ նրանք գանգստերներ են։
Չոնգուկն ու Ջիմինը շշմած են։
- Գանգստե՞ր։ - Նրանց զարմանքը խառնվել է անհանգստության հետ,
- Հա՛։ Յունգին ուզում է գնալ մինչև վերջ, - Հոսոկը հառաչեց՝ դժվարությամբ բացելով այն, ինչ իր սրտում էր պահել։ - Նրանք վտանգավոր մարդիկ են շատ, եթե նրան դեմ դուրս գա, եսիմ ինչ կանեն ընկերոջս։ Նրանք Իմ Նամին սպառնացել են, անգամ ընտանիքին... մահվան սպառնալիք է։
Ջիմինը նայեց Չոնգուկին՝ փորձում հասկանալ նրա արձագանքը, բայց Չոնգուկն արդեն ընտրել է պատրաստ լինելով օգնել։
- Բայց ինչու՞, - հարցրեց Ջիմինը։ - Դա իմանալով ինչո՞ւ ուղղակի հետ չի նստում։
Հոսոկը հետ նստեց, հիշելով, թե ինչպես նա պաշտպանում խեղճացած եղբորը։ Նա ծանր հոգոց հանեց ու նայեց Ջիմինին։
- Յունգին բռնությանը դեմ է, ուստի հետ կանգնել չի կարողանում։ Ուզում է օգնել Իմ Նամին։
- Ինչու՞ է նա ինքը խառնվում, իրավապահ մարմինն էլ ինչի՞ համար են։
- Որովհետև դա Յունգին է, - պատասխանեց Չոնգուկը հստակ և վճռական։ - Բացի այդ ապացույցներ են պետք, նրանց բռնելու համար, եթե դա չլինի բռնել չի ստացվի, իսկ հետո մատնողին... - Գուկը ափով հարվածեց բռուցքին, - հուպ կտան։
- Ինչպես իմ նման դեմքում, - բնազդաբար բացականչեց Հոսոկը։
- Երևում է լավ էլ տեղեկատվական ես, - Ջիմինը խոժոռված նայեց նրան։
- Նման մարդիկ սիրում են մրցարշավներ։
- Նրանց նմաների հետ շփվե՞լ ես։
Չոնգուկը ինքնագոհ հոնքերը բարձարացրեց, կարծես թե, դա իր համար ինչ է։
Հոսոկը մի պահ լուռ մնաց, մտածելով, թե ինչպես պետք է օգնի ընկերոջը:
- Չգիտեմ, Գուկ, - պատասխանեց Հոսոկը, ձայնը դողալով: - Յունգին միշտ ինչ-որ տարօրինակ կերպով կապվում է մարդկանց հետ։ Նա չի սիրում տեսնել, թե ինչպես են ուրիշներին նեղացնում կամ վնասում: Հենց այդ պատճառով էլ չի կարող հետ կանգնել։ Բայց այդ մարդիկ... նրանք ուրիշ են։ Նրանք չեն ներում։ Եվ դա է, որ ինձ մտահոգում է։ Ես վախենում եմ, որ եթե փորձի նրանց դեմ դուրս գալ, մի օր մենք կկորցնենք նրան։
Նա զգաց, որ իր խոսքերը ծանրացան օդում, բայց դա այն էր, ինչ նա իսկապես զգում էր:
- Մենք կօգնենք նրան, - ասաց Գուկը՝ նայելով Հոսոկին, ակնհայտորեն փորձելով վստահություն գտնել նրանց աչքերում։ - Եվ հիմա եկեք Յունգիին գտնենք։
Տղաները ոտքի կանգնեցին և վստահ լինելով որ նա տարածքում չէ, ուղվեց շենքի կողմը։ Չոնգուկը առաջին է քայլում, ծայրամասային տեսողությամբ նայելով ամեն մի անկյուն, կասկածելի մի բան նկատելու համար։
Եվ այն պահին, երբ նա գրեթե շենք է մտնելու է Դնոգհունը դուրս եկավ և պատահմամբ հարվածելով նրա ուսին' չնկատելով, թե ով է, հեռացավ։
- Ես քո, - Գուկը նյարդայնացած բացականչեց նրա հետևեից։
- Վերջ տուր, - Ջիմինը ոլորեց աչքերը և առաջ անցավ։
- Նա իմ ձեռքով է գնալու, - Չոնգուկը հետևեց Ջիմինին։
Ավագ զինվորականների միջով անցնելով նրանք բարձարացան երրորդ հարկ որտեղ և գտնվում էր նրանց ննջարանը։
-
Շենքից դուրս գալով Դոնգհունը շտապեց Կիմ եղբայրների մոտ, զորմասով երկար պտտվելուց հետո նրանց գտավ մարզադաշտի մոտ։
Դոնգհունը շենքից դուրս եկավ՝ շտապելով Կիմ եղբայրների մոտ։ Նա երկար ժամանակ պտտվեց շենքի շուրջը, բացահայտելով մարզադաշտի մուտքը, որտեղ գտավ նրանց։
Թեհյոնը բարձր երկաթներից կախված ժիմ է անում։ Նրա մերկ մարմինը ամբողջովին քրտնած է, և քրտինքի կաթիլները հոսում են նրա մկանների վրայով կաթելով նրա մարմնով դեպի տաբատ։
Մինչ դեռ Նամջունը ուշադրությամբ դիտում Թեհյոնի յուրաքանչյուր շարժում՝ լարվածորեն հաշվելով նրա յուրաքանչյուր քայլը։
Դոնգհունը մի քայլ առաջ քայլեց վարանելու ավել մի քայլ անել։
- Տղերք, - կանչեց Դնոգհունը ինչին ի պատասխան Նամջունը կոպիտ արտահայտությամբ լռեցրեց նրան շարունակելով հաշվել եղբոր քայլերը։
Մի քանի րոպե սպասելուց հետո եղբայրները վերջապես ավարտեցին իրենց գործը։
- Վաթսունյոթ, վատ չէ։
Թեհյոնը ցատկեց գետնին ու եղբոր ուսերից վերցրեց սրբիչը։ Եվ անտեսելով Դոնգհունին, շուտով հեռացավ՝ հոգնած, սակայն դժգոհ դեմքով։ Նամջունը մի քանի վայրկյան ուշ անցավ և միայն այնուհետև նայեց Դոնգհունին։
- Դու ինչու՞ ես այստեղ, - հարցրեց նա անտարբեր։
Դոնգհունը մի քանի վայրկյան լռեց՝ ամփոփելով իր մտքերը։ Նա շրջվեց դեպի Նամջունը և արձագանքեց՝ խոսքերն ուշադիր ընտրելով։
- Դե՜.... ես մի...
- Քիչ կակազիր, կարգին խոսիր։
- Յունգին ու Իմ Նամը խոսում էին, - կտրուկ ասաց Դոնգհունը՝
Նամջունը աչքերը հառեց Դոնգհունին՝ մտածելով, թե ինչ է ուզում ասել։
- Ի՞նչ, - հարցրեց նա՝ ինչպես ասում են՝ «որո՞նք են հետևանքները»։
Լսելով Իմ Նամի անունը, որը հատկապես շոշափվում է Մին Յունգիի հետ ստիպեց հետաքրքրված Թեհյոնին շրջվել դեպի Իմ Նամը։
Թեհյոնին կասկածելի թված, թե ինչու նրանք երկուսով, և այդ պահին նա հիշեց նրանց կռվի օրը։
- Ես հետևեցի Յունգիին, երբ ես տեսա ոնց է առձնանաում Իմ Նամի հետ։ Ես լսեցի նրանց խոսակցությունը, թեև շատ բան չհասկացա սակայն....
- Մի՛ ձգձգիր արագ ասա։
- Նա ձեր անունները շշետեց։ Ձեր մասին էին խոսում։
Թեհյոնը կատաղության հիմա չափ ու սահման չկա։ Նա ամուր սեղմեց բռունցքներն, այնպես որ եղունգները կիսալուսնաձև հետքեր թողեցին սպիտակացած մաշկի մեջ։
♡
You are reading the story above: TeenFic.Net