հատոր 1. Գլուխ 12

Background color
Font
Font size
Line height

Յունգին երկար նայեց նամակին , որը Հոսոկը առաջ է պարզել։ Նրա սիրտը տրոփում է, երբ զգաց, որ ներսում ինչ-որ բան այն չէ։ Յունգին վերցրեց նամակը, մի պահ սեղմելով այն ձեռքերի մեջ, կարծես փորձում է խիզախություն հավաքել:

Հոսոկը կողքին է, լուռ սպասում է, մինչ Յունգին կկարդար Իմ Նամի նամակը։ Յունգին բացեց այն ու սկսեց կարդալ, մի քանի տող բաց թողնելով, նայեց վերջին տողերին, բայց ինչքան առաջ է գնում, այնքան ավելի է մռայլվեց։

Յունգին կանգ առավ, աչքերը լայնացան՝ գիտակցելով, որ Կիմ եղբայրները, որոնց նա համարում է միայն չարամիտ զինվորներ, իրականում գանգստեր են, ովքեր վտանգում են ոչ միայն Իմ Նամի, այլև նրա ընտանիքի կյանքը։

Նամակը խոսում է այն մասին, թե ինչպես Իմ Նամը մտածում է փախչելու մասին, քանի որ բանդայի մարդիկ կարող են գալ ցանկացած պահի, վտանգի տակ դնելով իրենց բոլորին։

《Պարզվում է բոսի աջ ձեռքերը բանակում են, ու գրողը տանի նրանք ինձ հետ նույն զորամասում են։ Ես հեչ բախտ չունեմ》։

Նա բացատրում է, որ արդեն մի քանի անգամ նկատել է նրանց հետևելիս, և վախենում է, որ ժամանակը սպառվում է։

《 Ես ուզում եմ մաքուր կյանքով ապրել, ճիշտ եմ ասում, բայց դրա մասին դեռ միայն կարող եմ երազել։ Ես էստեղ էլ հանգիստ չունեմ։ Դուք հեռացեք, երբ գամ ձեզ կգտնեմ, ու լավ կյանքով կապրենք》։

- Ուրեմն, սա է պատճառը, որ նա այդքան անհանգիստ էր, - շշնջաց Յունգին, սառած արտահայտությամբ։ - Նա վախեցած է... և գիտի, որ եթե չփախչի, իր ընտանիքի կյանքը վտանգի տակ կլինի։

- Յունգի, սա վտանգավոր է, - զգուշացրեց Հոսոկը, մոտենալով ավելի։ - Նա բանդայի հետ կապված է, և սա կարող է քո կյանքն էլ վտանգի տակ դնել։

Յունգին փակեց աչքերը, բայց չկարողացավ սրտի ծանրությունը անտեսել։ Իմ Նամի հետ ինչ-որ կապ է զգում կամ էլ ուղղակի իր եղբորն է տեսնում նրա մեջ։ Նա ուզում է փորձել օգնել նրան։

- Ես հասկանում եմ, Հոսոկ, - ասաց Յունգին, ձայնը տխուր։ - Բայց ես չեմ կարող թողնել նրան միայնակ այս վիճակում։ Նա արդեն կորցրել է վստահությունը բոլորի հանդեպ... Ես պարտավոր եմ ինչ-որ կերպ օգնել նրան։

- Յունգի, սա արդեն չափից շատ է։ Դու լավ չգիտես, թե ինչի մեջ ես ներգրավվում, - ասաց Հոսոկը, ու ձեռքից վերցրեց նամակը հետ տեղը դնելով։

- Գիտեմ Հոսոկ։

- Ի զուր էլ թողեցի որ կարդաս։

Հոսոկը քայլեց առաջ տուփը վերադարձրեց հետ, ապա մոտեցավ Յունգիին, ով սառած է տեղում, թեև աչքերում մտավախության պարույրն է։

- Ես պարզապես, շատ ապացույց կհավաքեմ, ու նրանց կհանձնեմ ոստիկանության ձեռքը։

- Իսկ նրանք այդքան հիմար չեն։ Թեհյոնին հաղթեցիր, և միայն դրա համար է ուզում ձեռքերդ կոտրել։ Պատկերացնու՞մ ես' ինչ կլինի եթե քիթդ խոթես նրանց գործերի մեջ։

- Բայց սա իմ աշխատանքն է գիտե՞ս։ Ծառայել հայրենիքի համար։

- Սա ուրիշ է։

- Ուրիշ չէ, նրանք վտագ են մեր հասարակության համար։ Մեր հայրենիքի չէ՞։ Պետք է նրանց նմաններին մաքեմ։

Հոսոկը ծանր շնչեց, մտափոխել չի կարողանում։

- Ես էլ քեզ հետ կլինեմ։ Բայց գիտե՞ս, որ ես կռվից գլուխ չեմ հանում։ Ինձ մի րոպեում նոկուտայի կենթարկեն։

- Բա ես ինչի՞ համար, կպաշտպանեմ քեզ։ Հետո էլ դու ինձ համար դեղձի պեչենիներ կպատրաստես։

- Ավելի շուտ վիրակապներ կհագցնեմ։ Գնանք հա՞։ Նախաճաշի ժամն է։

- Իմ բաժինը քոնն է։

- Պետք չէ, ինքդ կեր։

_

Ճաշարան լուռ է, բացառությամբ մետաղյա փայտիկների անընդհատ սպասքին դիպչող ձայնից։ Ամեն մեկն իր մտքերի հետ է։

Ջիմինը ընկճված նստած է, և կարծես ստիպում է իրեն ուտի որպեսզի ավելի ուշադրություն չգրավի։
Նա նեղվում է որ, իրենց հարաբերությունների մասին բարձրաձայնել չի կարողանում, գիտի որ լավ գաղափար չէ։ Բայց դրա պատճառով նա անընդհատ սթրես է տանում։

Իր հերթին Չոնգուկը տրամադրությունը կորցնում է սիրելիին այդ վիճակում տեսնելով, իսկ մյուս կողմից Դնոգհունն է, ով վերջին ժամանակներում լավ մոտիկացել է Կիմ եղբայների հետ, դա ստիպում է նրան զայրանալ։

Ջիմինի կողքին նստած Յունգին նայում է դիմացը դրված ափսեին, երբեմն-երբեմն հայացք գցելով ամենա վերջին սեղանին, որտեղ նստած է Իմ Նամը, ում աչքերում վախը ակնհայտ է։

Նկատելով ծանր մթնոլորտը՝ Հոսոկը որոշեց խախտել լռությունը։ Նա մաքրեց կոկորդը և խոսեց՝ փորձելով փոխել տրամադրությունը։

- Որևէ մեկը լսե՞լ է մարզման այդ նոր մեթոդի մասին, որը նորակոչիկները խաղ են խաղում, - ասաց Հոսեկը՝ փորձելով ոգևորված թվալ: Նա նայեց շուրջը մյուսներին՝ հույս ունենալով, որ ինչ-որ հետաքրքրություն առաջացնի։ - Կարճ ասաց զենք-զենք։

- Զենք-զե՞նք, - Գուկը միացավ Հոսոկին։

- Փոքր ժամանակ հեչ չե՞ք քաղացել, - Հոսոկը մի փոքր առաջ նստեց։ - Երբ թիմերի եք բաժանվում, ու կրակում միմյանց վրա, եթե մեռար, հակառակորդը հաղթում է։ Բայց այս դեպքում կարևորը գերիներն են։

- Ես դրա մասին բան չեմ լսել:

- Ես վերջերս էի իմացել։ Ենթադրվում է, որ այն մեզ պետք է մարզի հետագայի արդեն իրական կռիվների համար։

- Ես եղբորս հետ էի անընդհատ խաղում, - ասաց Յունգին վերաջապես հայացքը կտրելով դիմացի ափսեից։ - Եվ նա միշտ պարտվում էր։

- Իսկ ես նման բաներ չեմ խաղացել, - բացականչեց Ջիմինը, քիթը կախելով։ - Առհասարակ չեմ խաղացել։

- Չե՞ս խաղացել Ջիմին, - Հոսոկը շշմեց։ - Բա դրա փոխարեն ի՞նչ ես արել։

Ջիմինը թոթվեց ուսերը՝ մի քիչ ոչխարի տեսք ունենալով։

- Ես ավելի շատ զբաղվում էի դպրոցի տնայիններով և շատ ժամանակ չունեի նման խաղերի համար:

- Երևում է ծնողներդ շատ խիստ են եղել, - ենթադրեց Յունգին թեթև գլուխը կախելով։

- Էդպես էլ կա։

- Սիրելի-ս.. - Գուկի լեզվից սայթաքում է սիրահարվածությունը նա անմիջապես լռում է։ Պակի աչքերը լայանացան։ - Սիրելի խաղեր ունենալուց բացի այլ հետաքրքիր կերպով կարելի է ժամանակը անցկացնել, - շատ սահուն առաջ տարավ։

- Հա՛.. հա, Չոնը ճիշտ է, ես այլ բաներով էի զբաղվում, օրինակ շատ ժամանակ պարում էի։

- Դու՞ էլ, - Հոսոկը լայն ժպտաց' մթնոլորտը թեթևացնելով, - երևում է երկուսս ընդհանուր հոբի ունենք։ Ո՞ր տեսակի պարով ես զբաղվում, Ջիմին։

- Փոփ եմ սիրում։

- Փոփը լավագույնն է, - նկատեց Հոսոկը, - ես և ընկերնես շատ ժամանակ կրկնօրինակում էինք նրանց և դրսում պարում։ Հիշում եմ, թե ոնց մի ժամանակ սայթաքեցի ու ընկա, սարսափելի էր այդ օրը։

- Դու շատ լավ էիր պարում այդ օրը, - ասաց Յունգին ողջ ժամանակ ընկերոջը կլանված նայելուց։ Հոսոկը նայեց նրան, թեթև զարմանքով։ - Ընկնելուց էլ շատերը ոչինչ չհասկացան, դու հասցրեցիր շտկվել։

- Շնորահակալ եմ ընկերս։

Հետադարձ հայացք

Յունգի 16 տարեկան
Հոսոկ 17 տարեկան

Pov. Յունգի

Ես հիշում եմ այդ օրը' ինչպես երեկվա վառ երազ։ Աշուն էր, դու պարում էիր զեփյուռի անտեսանելի պարույրով, պտտվում օդի միջով, և ցատկում գետնին ինչպես ոսկե տերևը։ Զեփյուռը փչեց դեմքիդ կողքով և թեթևակի խաղաց քո թուխ վարսերի հետ' զվարճալիորեն գցելով այն քո աչքրին։ Դու շփոթվեցին և ընկար ցած։

Ես նայում էի քեզ հեռվից, և հիանում քո ամեն մի քայլով, դա սեր էր առաջին հայացքից։ Ես փայփայում էի այն զգացմուքները, որ տածում էի քո հանդեպ։

Ես չէի էլ կարող պատկերացնել, որ քեզ հետ պատահական հանդիպումը կտանի նրան, որ քո մեջ մի ամբողջ աշխարհ տեսնեմ ։

Սիրում էի մեկին, ում չեմ կարող անվերապահորեն ունենալ: Սիրում եմ լուսնի հետ ուշ գիշերային խոսակցությունները: Լուսինն ինձ պատմում է արևի մասին: Եվ ես պատմում եմ լուսնին իմ արևի մասին:

Արցունքոտ աչքերով տխուր մտածում եմ քո մասին, նրա մասին, ում ես չեմ կարող ունենալ: Իմ աշխարհում երկու լուսին կար, որը կոչվում էր սեր: Մեկը ինձ հետևում է ուր գնում ե։, հենց մեր վերևում, իսկ մյուսն ուղեկցում է ինձ՝ հենց կողքիս։

Առանց լուսնի գիշեր իմ մյուս լուսնի հետ: Բայց դու չգիտես այդ մասին, և անգամ պատկերացում ունենալ չես կարող։ Հոսո՛կ... դու սիրում ես ուրիշին, և նա աղջիկ է։ Իմ սիրտը ցավում ամեն անգամ քեզ նրա հետ տեսնելուց, ես արցուքներս հազիվ եմ զսպում։

Բայց միևնույն է իմ սերը քո հանդեպ միայն աճում է։ Ամեն անցնող օրվա հետ իմ սերը քո հանդեպ միայն ավելի է ուժեղանում։ Ես պարզապես կցանկանայի, որ այդ աղջկա փոխարեն ես լինեի քեզ հետ։ Որ ես զգայի այն ամենը ինչ դու տալիս ես այդ աղջկան։ Սերն ու շոյանքնեևը։

Ես քեզ կորցնում եմ ոչ այն պատճառով, որ ավելի քիչ եմ մտածում։ Բայց որովհետև ես չափազանց տարբեր էի.... մենք։ Բայց դու դեռ այդքան կարևոր ես ինձ համար։ Ոչ միայն խոսքեր, իսկապես մի ամբողջ աշխարհ ինձ համար։

Ես սիրում եմ քեզ, բայց վախենում եմ, շարունակել սիրել իմանալով, որ դու ատում ես ինձ։ Դու մեկ անգամ չէ, որ խոստովանել ես, որ ատում ես իմ նմաներին, չիմանալով, որ ատում ես ինձ։

Ես քեզ չեմ ուզում կորցնել, և ուստի ստիպված եմ իմ սերը քո հանդեպ պարզապես լռեցնել, որ գոնե լինեմ կողքիդ, թեկուզ պարզապես ընկեր։ Բայց իմ սիրտը դեռ կբաբախի քեզ համար:

Եվ ես կլռեմ.... որովհետև սիրում եմ քեզ։

Pov. end

Հետադարձ հայացքի վերջ։

- Դու՞ էլ ես պարով հետաքրքրված, - հարցրեց Չոնգուկը նայելով Յունգիին։

Յունգին մի հայացք նետեց Գուկին և վարանեց նախքան պատասխանելը։

- Ո՛չ։

- Նրա մոտ դա այդքան էլ չէր ստացվում, - բացականչեց Հոսոկը ծիծաղելով։ - Շատ եմ փորձել նրան մի երկու շարժում սովորեցներ, բայց նրա մոտ ոչինչ չէր ստավում։ Անընդհատ շարժումները մոռանում էր, ուշքը եսիմ որտեղ էր։

Յունգին մի փոքր ամաչեց, սկսեց թեյը խմել։

- Պարելը չգիտեմ, բայց նրա մոտ կռվելն է լավ ստացվում, - ասաց Ջիմինը, գոհ լինելով նրա վերջին արդյունքից։

- Տե՛ս, - բացականչեց Հոսոկը նայելով Ջիմինին, - ես և դու պարում ենք, իսկ նրանք երկուսը լավ կռվում, իրար գտել ենք էլի։

- Ճիշտ որ, գուցե միասին հետո պարենք։

- Համաձայն եմ։

Նրան երկուսին նայելով Գուկը նայեց Յունգին։

- Յունգի, կգա՞ս մենք երկուսս էլ միասին մենամարտենք, բայց առանց դանակների։

- Ես առանց դանակի էլ եմ լավ կռվում, - անտարբեր հեգնեց Յունգին։

- Իմ մասին էլ նույնը կասեի, - Չոնգուկը ինքնագոհ հետ նստեց։

- Իսկ չե՞ք կարող պարզապես չկռվել, - մտահոգ հարցրեց Ջիմինը։

- Ինչո՞ւ, - Յունգին քմծիծաղով նայեց Ջիմինին, - ես դեմ չեմ լինի ուղեկցիդ մի լավ ծեծել։

Գուկը կեղծ ծիծաղ բռնեց, ապա խոժոռված նայեց նրան։

Լարվածությունը կրկին սկսեց աճել սեղանի շուրջ, երբ Յունգին խառնեց մթնոլորտը իր սառը հեգնանքով։ Ջիմինը անհանգստացած նայեց Գուկին, ով, հստակ երևում է, որ իրեն զսպելու խնդիր ունի:

- Յունգի՛, կարծու՞մ ես, որ կարող ես ինձ ուղղակի այսպես մենամարտի կանչել ու այդքան վստահ լինել, որ կհաղթե՞ս։

- Ես չեմ ասել, որ կհաղթեմ, բայց դու հաստատ չես հաղթի։

- Դե՜, Յունգի, դու միշտ էլ մեծամիտ ես եղել։ Բայց մի՛ մոռացիր, ես քեզանից մեծ եմ, այնպես որ մեծին հարգել է պետք։

- Խնդրում եմ, տղաներ, - միջամտեց Ջիմինը, - ձեր վիճաբանությունը վայել չէ։ Կարող ենք առանց վեճի այս հարցը լուծել։

Յունգին ուզեց շարունակել, բայց երբ հոսոկը խոսեց ուղղակի լռեց։

- Նախապատվությունը միշտ խաղաղությանն է, տղաներ, - համոզիչ ծիծաղով ասաց Հոսոկը։ - Մի մոռացեք, մենք մեկ թիմ ենք։ Մեր ամբողջ ուժը միասնական լինելու մեջ է։

Յունգին շառագունեց և նորից խոժոռվեց, մինչդեռ Գուկը խորը շունչ քաշեց՝ փորձելով վերականգնել իր հանգստությունը։

- Գուցե դու ճիշտ ես, Ջիմին։ Հուսամ, մենք կկարողանանք գտնել այլ տարբերակ, առանց տարվածություն առաջացնելու։

Հոսոկը և Ջիմինը նայում են միմյանց աչքերի մեջ, ինչ-որ կերպ միմյանց ակնարկներ տալով կարծես ասելով' հիմա մեր հերթն է

Հոսոկ կեղծ հեգնանքով, նայեց Ջիմինին և ասաց.

- Լա՛վ, լավ, ես քեզ, հաստատ չե՛մ ցավեցնի։ Բայց ես հաստատ քեզ կարող եմ պարելու դասեր տալ։

Ջիմինը աչքերը լայն բացեց, բայց ծիծաղելով։

- Հե՜յ, ես էլ վատ չեմ պարում, գիտե՞ս։ Կարող է դու էլ ինձանից սովորես մի երկու բան։

Գուկը շատ թեթև ծաղրանքով, բայց ընկերական տոնով միջամտեց

- Լավ, տղերք, հերիք է խոսենք, մենք մի լավ հիմա տանջվելու ենք։ Առանց դանակների, լա՞վ։

Հոսոկը արհամարհեց Գուկի խոսքերը ինչպես նաև Ջիմինը։ Նա խաղացկուն ժպիտով նայեց նրան, և ձեռքերը խաչեց։

- Լա՛վ, Ջիմին, քանի որ դու ասում ես, որ վատ չես պարում, մի փոքր մրցենք։ Տեսնենք՝ ով է ավելի լավ շարժվում։

Ջիմինը հավատում է իր ուժերին։

- Հո՛սոկ, դու ինձ չգիտես, ես հայելու դիմաց եմ մեծացել։ Դու իսկապե՞ս կարծում ես, որ կարող ես ինձ հաղթել։

- Իմացիր, Ջիմին, որ ես տասն անգամ ավելի լավ եմ պարում, քան դու կարող ես երազել։ Բայց դե, ես մարդ եմ, կարող եմ զիջել, եթե շատ խնդրես։

Ջիմինը բարձրացրեց հոնքերը, կատակի տեղ տալով։

- Խնդրե՞լ քեզ, Հոսո՛կ։ Ուրեմն ես երբեք չեմ խնդրելու։ Ես պատրաստ եմ ցույց տալ, թե ինչ է նշանակում իսկական պար։

Չոնգուկը և Յունգին սառած նայում են միմյանց, բայց չեն փորձում նրան հանգստացնել։ Հետաքրքիր է, վերջում ով կհաղթի։

- Լավ, պարո՞ղ, բայց դու պետք է իմանաս, որ ես երբեք չեմ զիջում, հատկապես պարի հարցում։ Եթե դու ինձանից մի բան սովորես, չմոռանաս շնորհակալություն ասել, - ասաց Հոսկոը։

- Որքան ինքնավստահ ես դու, Հոսո՛կ։ Հետո չասես, որ ես քեզ չզգուշացրի, երբ տեսնես՝ ինչպես եմ փայլում։

- Շատ լավ, ուրեմն պայմանավորվեցինք, հենց սրանից հետո մրցենք։ Պարզապես հետո չասես, որ ես քեզ շատ ուժեղ նոկաուտի բերեցի։

- Ես պատրաստ եմ, Հոսոկ։ Ուղղակի հիշիր, որ պարտվելուց հետո պետք է քո բաժին ափսեն ինձ տաս։

- Պարտության մասին դեռ վաղ է խոսել, բայց դու պատրաստ եղիր դեղձի պեչենիներ թխել, Ջիմին։

Յունգին շշմած նայեց Հոսոկին, հատկապես այդ երևակայական դեղձի պեչենիներին։

Գուկը նույնպես շշմել է։

Մի վայրկյան և Հոսոկը և Ջիմինը փայլեցին ծիծաղից։

- Ահա տեսեք, սա ձեզ դու՞ր եկավ, - բացականչեց Ջիմինը ծիծաղելով։ - Հաճելի՞ է, երբ կողքիդ անընդհատ վիճում են։

- Զզվելի է չէ՞, - Հոսոկը հոգոց հանեց և շուտով Ջիմինի հետ ճաշարան լքեցին։

- Ես ասի հիմա իրար կփրթեն, - Գուկը հոգոց հանեց սեղանին հենվելով։

- Մի գրամ չէի կասկածում....- բացականչեց Յունգին։ - Փաստորեն ծաղրում էին մեզ։

....♡


You are reading the story above: TeenFic.Net