- Այդ Իմ Նամի համա՞ր է , - տխուր ասաց Հոսոկը։
- Ընդհանրապես, - Յունգին հայացքը շեղեց ու նայեց հեռու։
- Ինչո՞ւ ես կպած ուզում նրան օգնած լինել։
- Որովհետև նա իքնն իրեն օգնել չի կարողանում։
- Հետո ասենք ի՞նչ ես անելու, եղբորդ նեղացնողների նման դպրոցից հեռացնելու ես, այս դեպքում բանակից։
- Դա հետո կմտածեմ, կախված է նրանից, թե այդ Իմ Նամի հետ նրանք ինչ կապ ունեն։
- Դա իմանալու համար, նախ նրա վստահությունը շահիր, ինչը այդքան էլ հեշտ չի լինի։
Երկուսով նայեցին սենյակի ծայրին, որտեղ բոլորից մեկուսացած Իմ Նամը նստած է։
- Ինձ նրա վստահությունը հեչ էլ պետք չէ, նրա հայացքը արդեն ամեն բան մատնում է։
- Նա ի՞նչ է այդքան արագ-արագ գրում... նա քեզ տարօրինակ չի՞ թվում։
- Պահվածքը կարգին չէ՞, - Յունգին խոլոռվեց։
- Դե՜ նայի՛ր նա ճլեզի մեկն է, ի՞նչ կապ կարող էր ունենալ այդ Կիմ...... - Հոսոկը լռեց, երբ Կիմ եղբայրները ներս մտան։ - Շան անունը տուր փեթը առ ձեռքդ, - Հոսոկը հոգոց հանեց ու հենվեց աթոռին' մեջքով դեպի նրանց, Յունգին կասկածամիտ հետևում է նրանց քայլերին։
Միևնույն ժամանակ Ջիմինն ու Չոնգուկը միմյանց դիմաց նստած նայում են մե՛կ մտածում են, մե՛կ գրում։
- Ինչի՞ մասին ես մտածում, - հարցրեց Չոնգուկը, երբ տեքստի կողքին փոքրիկ-փոքրիկ ծաղիկներ է նկարում։
- Մտածում եմ' ինչ կլինի եթե ճշմարտությունը գրեմ, - հուսահատ ասաց Ջիմինը, հայացքը դանդաղ բարձրացնելով Գուկին։
- Ուզո՞ւմ ես ասել, - շշուկով հարցրեց։
- Հոգնել եմ անընդհատ ձևացնելուց, ու քեզնից հեռու մնալուց։ Ուզում եմ, որ բոլորն իմանան, որ....
Որ սիրում է տղամարդու, որ իր համար միակն է Չոնգուկը, բայց վաղը թույլ չի տալիս, անգամ որ հիմա շշնջա ականջին, բայց' ինչ կասեն մարդիկ' ինչու են շշնջում միմյանց ականջի։ Անիծված մտքերը հանգիստ չեն տալիս։
Ջիմինը մատները կոպտորեն ճմրթեցին թուղթը, իսկ երբ աչքերը ընկան այդ պատկերին, հիշեց, թե ինչպես էր այդպես սավանը ճմթվում, երբ նա բարձր հառաչում էր Գուկի տակ։
- Հիմա ճիշտ ժամանակը չէ, ծառայությունից հետո։ Այլապես ամեն բան ավելի կվաթարանա։
- Բանակից հետո մեր կյանքը լրիվ կփողվի։ Նախկինի նման էլ ոչինչ չի լինի
- Գիտեմ, բայց արի՛ մի փոքր համբերենք, իսկ .... ինձ հետ չլինելը պատճառ չէ, որ տխրես, - շշնջաց շատ մոտ նրա դեմքին։ - Ես այն կկազմակերպեմ։
- Տես հա խոստացել ես։
Չոնգուկը անկեղծ ծիծաղեց նրա անմեղսունակ աչքերին նայելով, սակայն տեղում սառեց, երբ տեսավ Կիմ եղբայրներին։
Կիմ եղբայրները արդեն վաղուց են նկատել Իմ Նամին, ուստի ուղղությունը բռնել են նրա կողմը։
Յունգին և Չոնգուկը մի-մի հայացք փոխանակեցին, բայց ոչ մի քայլ չձեռնակեցին։
Թեհյոնը աթոռը քաշեց և նստեց Իմ Նամի դիմաց, ում շունչը վայրկյանում կանգ առավ, իսկ ձեռքը հուսահատորեն, փորձեց նամակը թաքցնել, բայց այն շուտով անցավ Նամջունի ձեռքի տակով։
- Հե՛տ տուր, - բացականչեց Իմ Նամը, ոտքի կանգնելով։
- Առանց ավելորդ աղմուկի այստեղ լուռ մնալ է պետք, - հանգիստ ասաց Նամջունը նստելով Թեհյոնի կողքին։ - Նստի՛ր։
Իմ Նամը հետ նստեց վախենալով հետագա ամեն մի անսպասելին։
- Թուղթը, - Իմ Նամը ձեռքը առաջ պարզեց։
Նրա ձեռքը դողում է՝ թուղթը վերադարձնելու հույսով, բայց Թեհյոնը միայն սառնասրտորեն քմծիծաղեց, մատները թղթին մոտեցնելով, բայց այն չտալով:
Յունգին ու Չոնգուկը հետևում են իրավիճակին՝ զգալով Իմ Նամի վախն ու անզորությունը, բայց գիտակցելով, որ միջամտելը միայն կբարդացնի ամեն ինչ։
- Ինչի՞ց ես այդպես վախենում, - հարցրեց Թեհյոնը՝ աչքերը թեթևակի նեղացնելով։ - Միթե մտածում ես, որ մենք քո նամակը կարդալու ենք։
Նրա ձայնը մութ ու կտրուկ է, ինչը ստիպեց Իմ Նամի ներսում թաքնված վախն ավելի ուժեղանալ: Նա համարձակվեց բարձրացնել իր աչքերը, բայց տեսնելով Թեհյոնի սառն ու արհամարհական հայացքը, հապճեպորեն դրանք նորից սեղանին իջեցրեց:
- Ես միայն... ուզում էի գրել... ընտանիքիս, - ծայրահեղ շփոթվածությամբ ասաց Իմ Նամը։
- Ընտանիքիդ, հա՞, - Նամջունը նայեց թղթի ծայրին, ապա Թեհյոնին։ - Ի՞նչ ես մտածում, Թեհյոն, կարո՞ղ է սա վտանգավոր լինել, մեր դեմ որևէ բան։
- Ո՞վ գիտի, - ասաց Թեհյոնը, ձայնում ակնհայտ ծաղրանքով: - Իսկ միգուցե սա ինչ-որ գաղտնիք է, որից մենք տեղյակ չենք:
Իմ Նամի շունչը կտրվեց, երբ Թեհյոնը նայեց նրան՝ գլուխը թեքած՝ ակնարկելով, որ ինչ-որ բանի մասին կասկած ունի:
- Դու մեկ անգամ արդեն մեզ դավաճանել ես, երկրորդ անգամ էլ դա կանես։
- Ո՛չ, - Իմ Նամը ձեռքը նորից առաջ պարզեց, - ես ոչ մի նման բան անելու մտադիր չեմ
- Հետաքրքիր է, - Նամջունը վերցրեց թուղթը, դանդաղ բացեց, կարծես սկսելու է կարդալ: - Բայց այդ դեպքում, դու ինչու՞ ես այդպես վախենում:
- Ինձ համար մի բան արա, այդ դեպքում ես կբարեխոսեմ, որպեսզի բոսը շան սատակ չանի քո ընտանիքը, սխալիդ համար։
- Ես ամեն ինչ կանեմ, ազնվությամբ, - առանց երկմտելու համաձայնեց։
- Քանի դեռ այստեղ բանակում ես, հեռու մնա ուշադրությունից։ Եթե քեզնից սխալ մի բան նկատեմ, չգիտեմ թե ինչպես կավարտվի քո անպետք կյանքը։
- Հիմա քեզանից է կախված, - սառնորեն ասաց Նամջունը, թուղթը գցելով սեղանին: - Հույս ունեմ, որ ավելի զգոն կլինես:
Նրանք աթոռները հետ քաշեցին, բայց Թեհյոնը դեռևս մնաց նստած՝ ուշադրությամբ հետևելով Իմ Նամին:
- Այս անգամ խնայում եմ քեզ, - սառնորեն ասաց նա՝ մի փոքր մոտենալով: - Բայց հաջորդ անգամ, ավելի ուշադիր եղիր, թե ինչ ես գրում:
Նրանք հեռացան սենյակից բոլորի և հատկապես Յունգիի և Չոնգուկի հայացքների ուղեկցությամբ։
- Իմ Նամը վախեցած տեսք ունի, - բացականչեց Հոսոկը։
- Ինձ նրա նամակն է պետք, - ասաց Յունգին նայելով ուղղի Իմ Նամի թղթին։
- Դու հաստատ ցնդար։
- Լսի՛ր, - նայեց ուղիղ Հոսոկին։ - Կարծում եմ այդ թղթի մեջ նա մի բան է գրել դրանց մասին, եթե իմանանք կարող ենք պատժել։
- Հետաքրքիր է ինչի՞ց ենթադրեցիր, - Հոսոկը սկսում է արդեն բորբոքվել, որ ընկերը Իմ Նամից պոկ չի գալիս։
- Այլապես նա այդպես կվախենա՞ր, երբ թուղը նրանց ձեռքին էր։
- Հեչ էլ վախեցած չէր, - Հոսոկը աչքերը պինդ փակեց, ուղեղում չի տեղավորվում ոչ մի բան։ - Ուղղակի չե՞ս կարող ուրիշի անձնականին չխառնվել։
- Հոսոկ, չե՞ս տեսնում, նա իսկապես օգնության կարիք ունի։ Պետք է օգնենք նրան։ Գիտեմ որ նամակը մի փոքր կարող է անձնական լինել, բայց վստահ եմ նա իրեն ծեծողների մասին մի բան գրել է։ Որ գոնե ծնողները իմանան և տեղափոխեն այլ վայր։
- Վերջում դրան ծեծողները քեզ են ծեծելու։
- Ոչի՛նչ, գոնե այդ ժամանակ մի բան արած կլինեմ։
- Նա.... քո եղբորն է հիշեցնում չէ՞։
Յունգին հայացքը կախեց ու թեթև գլխով արեց։
_
Չոնգուկը, հագուստի դարակն է դասավարում, երբեմն հայացք գցում Ջիմին, ով նստած է մահճակալին, և մտամոլոր նայում է Գուկի շարժումներին, մինչդեռ Յունգին պարզապես պառկած իր անկողնուն նայում է անգույն առաստաղին։
- Նույնիսկ մահճակալում խաղաղություն չկա, - ասաց Հոսոկը՝ իր վերմակը ուղղելով, որը Ջիմինի վերին հարկում է։ - Բանակում երկրորդ օրն է, և ես արդեն զգում եմ, որ պետք է կյանքիս ամեն մի վայրկյանը գրեմ բլոկնոտի մեջ: Որ հետո վատ հուշի պես այրեմ գնամ։
- Օ՜, մի՛ սկսիր, - Չոնգուկը բարձրացրեց հայացքը Յունգիի մահճակալին, մի ակնթարթ կանգ առավ, երբ հասկացավ, որ այդ տղան իր վերևում է քնում: - Ես մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու ես հենց դու իմ վերևում քնում, - ասաց նա, հենվելով մահճակալի եզրին։ - Դա ինչ-որ նշա՞ն է, որ պետք է քեզ հետևեմ։
Յունգին գլուխը թեթևակի շրջեց Չոնգուկի ձայնին, բայց հետո անտարբեր նայեց դեպի վեր՝ շարունակելով ուշադրությունը կենտրոնացնել առաստաղի սպիտակությանը։
- Եթե դա նշան է, ապա շատ վատ նշան է, - նա վերջապես պատասխանեց: - Պարզապես հանճարեղ տեղ է, որ ես քեզ կարող եմ վերևից վախեցնել, եթե երբևէ դա անհրաժեշտ լինի:
- Վախեցնե՞լ - հարցրեց Չոնգուկը կիսափակ ժպիտով: - Ես կզարմանայի, եթե քեզնից լսեի «Բարի գիշեր, անուշ երազներ» խոսքերը:
- Խելացի մտքեր ունես, - թեթև հեգնեց Յունգին։ - Հենց այդ պահին, երբ ես վերևից քեզ կվախեցնեմ, խոսքեր չեն լինի, միայն գործողություններ:
- Նայիր, - ասաց Հոսոկը հրելով Ջիմինը ուսը, - մենք նոր ենք այստեղ, բայց արդեն թվում է, որ պատերազմ ենք մղում քնելու համար։
- Չգիտեմ, բայց մի բան հաստատ է՝ գիշերը ցանկացած պահի կարող է Յունգին բռնել ինձ ու ասել «Վե՛րջ, քնա՞ծ ես, Չոնգուկ: - Գուկը ծիծաղեց։ - Իր սարսափելի աչքերով, վերջում էլ ժանիքները կխրի վզիս մեջ։
Յունգին մի պահ ժպտաց, բայց հետո անմիջապես նորից անտարբեր դարձավ։
- Եթե շատախոսես, իսկապես դա էլ կլինի, - ասաց նա վերջապես:
Չոնգուկը նայեց Յունգին, ապա ձեռքերով հենվեց մահճակալին։
- Պարզապես փակիր ականջներդ ու մի լսիր իմ շատախոսությունները լա՞վ։
- Կարծու՞մ ես հատուկ եմ անում, - Յունգին նստեց հիասթափված նայելով նրան։ - Ոչինչ որ քո բերանը ականջիս տակ է։ Հաջորդ անգամ ավելի կամաց խոսիր։
- Այդ ինչի՞ մասին եք խոսում, - Հոսոկը կանգնեց, Չոնգուկի կողքին։
Մինչ նրանք խոսում են, Ջիմինը ուշադիր նայում է Գուկի կլոր հետույքին։ Նա ոտքերը տարածեց գլուխը հետ գցելով ու ընկնելով վայելքների մեջ։
- Առանձնապես ոչ մի կարևոր բանի մասին, - բացականչեց Չոնգուկն ու շրջվեց, սակայն երբ Ջիմինին տեսավ այդ վիճակում պահարանի միջից վերցրեց վերնազգեստը ու գցեց նրա դեմքի վրա, քանի որ նա արդեն իր շուրթերն էր ծծում։
Հոսոկը ծիծաղեց, նայելով Ջիմինին, որ վրդովված դեմքից քաշում է շորը գցելով կողքի։
Գուկը ծիծաղեց։
- Ինչի՞ վրա ես բերանդ բացել, - շորը շպրտեց նրա վրա։
- Երևում է արդեն քնիդ ժամն է, - ասաց Չոնգուկը նրա ուսից հրելով ու պառկեցնելով։
- Ի՞նչ է ընկերուհուդ ես կարոտել, - Հոսոկը նստեց Ջիմինի մահճակալի եզրին։
- Շատ եմ կարոտել, - ասաց Պակը ուշադիր նայելով Գուկի աչքերին, հազիվ զսպելով ներսի գիշատչին, որ չհարձակվի շուրթերի վրա։ - Կուզեի հիմա նրա գրում լինեի, ոչ թե էս չոր անկողնում։
Գուկը հետ գնաց ու նստեց իր մահճակալին, քանի երկուսն էլ չէին տրվել ցանկություններին։
- Իսկապես որ, - մրմրթաց Հոսոկը, - անկողինս սարսափելի չոր է, մեջքս հո չի ցավում։
Շուտով արդեն բոլորը պառկեցին ու անցան քնի, քանի որ բոլորն էլ շատ են հոգնած։
_
Ճաղատված մազերով, մուգ աչքերով դրանց տակ աներևակայելի խորը արցունքներով, որոնք նրան ուժասպառ տեսք են հաղորդում։ Չնայած իր՝ որպես գեղեցիկ տղամարդու կանոնական համբավին, Ջիմինը հայելու մեջ նկատեց, որ նա առանձնապես գրավիչ չէր։
- Տխու՞ր ես, - մեղմ հարցրեց Չոնգուկը կողքին կանգնած, երբ խոզանակում է ատամները։
- Իսկ ուրախ կարո՞ղ եմ լինել, - անհասկանալի գռմռում է ու դեմքը ցողում է ջրով։
- Ի՞նչ է եղել, - հարցնում է, և խոսելուց էլ ատամի մածուկը ծորում է դնչով ցած։
- Ահա նրանք են եղել, - Ջիմինը մատնացույց արեց տղերքին ու նայեց Գուկին, շուրթերի անկյուններում ժպիտ քաշվեց։
Չոնգուկը նայում է հայելուն միչև հայելու արտացոլանքից չնկատեց Ջիմինի ու իր ծիծաղը զսպող դեմքի արտահայտությունը ու բերանից ամբողջությամբ ջրիկացած մասան դուրս չթքեց հայելում' չկարողանալով ծիծաղը զսպել։
Տղաների մեծամասնությունը նայեց Գուկին ու բոլորը պայթեցին ծիծաղից։
- Իսկ դու արդեն ուրախ ես, - Գուկը ժպտալով նայեց Ջիմինին։
Պակը մատների ջրի կաթիլները թողեց նրա դեմքին։
- Դեմքդ լվա, հայելին էլ չմոռանաս, - մեղմ ասաց Պակը ու լոգարանից դուրս գնաց։
- Արդեն հասկացանք, թե ով է էսօր ոսկե ատամի մրցանակի արժանացածը, - ծիծաղելով ասաց Հոսոկը։
- Դա հայելին է, - կողքից ավելացել Լիմ Շինը։
- Սա ուղղակի մածուկ է, ոչ թե ստենդափ շոու, - պատասխանում է Գուկը, բայց ինքն է ժպտում է։
- Ստենդափի համար վատ չէ, - շարունակեց ծիծաղել Հոսոկը։
- Մի բան պարզ է, քեզ հետ ուրիշ հիգիենիկ խառնաշփոթների մեջ չմնամ, - ասաց Ումբինը, ով կողքին էր լվացվում ։
- Հա, հա, շատ ծիծաղալու է։ Ուզում ես ատամի մածուկով քեզ լողացնեմ, - Չոնը նայեց Ումբինին ու տարան պարզեց։ - Դե՜ դե մոտ արի։
- Մոտ չգաս ինձ, - ասաց Ումբինը թաքնվելու Մին Հվանի մեջքի հետևում։
- Մեզ մածուկով չթաղես, էսօրվա համար այսքանը հերիք էր, - ծիծաղելով պատասխանեց Մին Հվանը ձեռքերով պաշտպանվելով։
- Լավ, լավ, քաշվեցեք, լվացվելու եմ, - վերջապես ասաց Գուկը՝ ջուր շփելով դեմքին։
- հայելին էլ չմոռանաս, - կրկնեց Հոսոկը Ջիմինի խոսքերը։
_
- Ներեցեք, - ասաց Յունգին կանգնելով վարորդի դիմաց, ով պատրաստվում էր նստել մեքենան։ - Բարև ձեզ։
- Ի՞նչ ես ուզում, - կոպիտ հարցրեց վարորդը խոժոռված նայելով։
- Մեր նամակները ձեզ մոտ են չէ՞։ Արդե՞ն փոստ եք տանում։
- Ներիր տղա, բայց քեզ փոստով տուն ուղարկել չեմ կարող, - անտարբեր ասաց ու նսեց։
- Ես ուրիշ բանի համար եմ եկել։ Նամակիս մեջ մի բան եմ ուզում ավելացնել, կարող եմ չէ՞։ Դա իսկապես պարտադիր է։
Վարորդը մի նյարդային հայացք գցեց Յունգիին ապա, կողքի նստարանից վերցրեց տուփն ու դրեց նրա ձեռքերի մեջ։
- Ես էլ մի բան նայեմ լա՞վ, - կողքից հանկարծակի հայտնվեց Հոսոկը' հանկարծակիի հրավիրելով վարորդին
- Միայն թե արագ, էլի գործեր ունեմ։
- Լա՛վ, - ասաց Յունգին ու նստեցին մեքենայից քիչ հեռու գտնվող նստարանի վրա։
Յունգին նամակների կեսը իրեն վերցրեց մնացը տվեց Հոսոկին, որպեսզի արագ գտնեն Իմ Նամի նամակը։ Փնտրտուքներից հետո, Հոսոկը գտավ այն ու սառած արտահայտությամբ նայեց Յունգին։
- Դու վստա՞հ ես, որ ուզում ես դա անել։ Ամեն դեպքում...
- Գիտեմ, - կտրուկ ընդհատեց ու հայացքը ցած կախեց։ - Ես ինձ երբեք նման բան թույլ չեմ տվել, - նրա ձայնը հազիվ բարձր է շշուկից։ - Բայց զգում եմ, որ մի բան այն չէ։ Ուղղակի չեմ կարողանում հանգիստ տեղս նստել, երբ նա այդքան վատ է զգում իրեն։
- Յունգի՜, դու նրան օգնելու նպատակով ես սա անում, - հուսադրում է Հոսոկը ձեռքը դնելով նրա ուսին. - ապա քեզ շատ վատ մի զգա։
Յունգին երկար նայեց նամակին ու բացեց..
Ի՞նչ եք կարծում արդյոք Յունգին ճիշտ է անում🤔։ Իսկ, թե ինչ է պարզվում նամակից կարդացեք և տեսեք😉....
You are reading the story above: TeenFic.Net