հատոր 1. Գլուխ 10

Background color
Font
Font size
Line height

Զենք-զինամթերքի ներքին լուռ պահեստում, Կիմ եղբայրները, որպես վերադասներից վստահված անձ, հաշվարկում և տեղավորում են զենքերի նոր տեսականին։

Կիմ եղբայրները ոչ միայն արյունակից եղբայներ են այլ երկվորյակներ' մեկը մյուսի պատճենը։ Հանցագործ աշխարհի այքազնները։

Կիմ Նամջունն ամբողջ Կորեայի հանցախումբ արժե, արյան ծառավի, անտրամաբանական և զվարճալի։ Կիմ Թեհյոնը լրիվ ուրիշ է, հազվադեպ մարդիկ կարող են հանդիպել նրա նման փողոցային կռվարարի։

Նոթատետրում ավելացնելով ամեն տեսակի լրացուցիչ տվյալներ Թեհյոնը գրիչը վայր դրեց ու նայեց Նամջունին, ով իր հերթին դրանք դասավորում է պահարանի մեջ։

- Ինձ այս նոր տեսականին դուր է գալիս, - նկատեց Նամջունն ու շրջվելով նշան բռնեց Թեհյոնի վրա։ - Հետաքրքիր է' ոնց է կրակում։

- Հետաքրքրությանդ պատճառով ինձ զոհ չտաս, - ասաց Թեհյոնը' հայացքը թղթից չկտրած։

- Լիցքավորված չէ, - ասաց ու նշանի տակ սկսեց վերցնել տարբեր առարկաներ։

- Խոսե՞ցիր բոսի հետ, - հարցրեց Թեհյոնն ու գրելը վերջացնելով նոտատետրը գցեց սեղանին։

- Մի ժամ առաջ եմ խոսել, - Ջունը իջեցրեց զենք ու նայեց եղբորը։ - Կատաղած էր։

Թեհյոնը մի փոքր հենվեց սեղանին, կարծես սպասելով շարունակությանը:

- Ասաց, որ չի կարող հավատալ, թե ոնց ենք Իմ Նամը ողջ թողել, - Նամջունը հոնքերը կիտեց՝ հիշելով զրույցը։ - Մտածում է, որ նա կարող է նույն սխալը կրկնի, նա այնպիսի հիմար է, որ անգամ իր ընկերներին էլ մատնել։ Դա դեռ ամենը չէ, - Ջունը շարունակեց՝ աչքերը սեղմելով։ - Նա որոշել է խստացնել վերահսկողությունը, որպեսզի նորից նման բան չկրկնվի։ Չնայած Նամի մատնությունը շատ վտանգի չի ենթարկել նրան, բայց այնուամենայնիվ։

- Այսինքն, մենք պետք է զգոն լինենք։ Իմ Նամին հետևել է պետք։

- Հա՛, - Նամջունը զգուշացրեց եղբորը՝ թեթև։ - Եթե նորից մի բան սխալ ընթանա, մենք կարող ենք ոչ միայն մեր դիրքը կորցնել, այլ նաև նրա վստահությունը։ Իսկ բոսի վստահությունը կորցնելն ամենավտանգավոր բանն է, որ կարող ենք անել։ Չպետք է խնդիրներ առաջացնենք։

- Խնդիրներ, ճիշտ որ, - Թեհյոնը քմծիծաղ տվեց, բայց այդ ժպիտն արագ մարեց։

Նա դանդաղ շրջվեց դեպի պատը, որտեղ կախված է դանակների պանակը։ Ձեռքը մեկնելով, նա վերցրեց դանակը, զգուշորեն քաշեց նրան պատյանից՝ թեթև հպելով սուր եզրին։ Նրա աչքերը նեղացած են, կարծես խորհում է իր մեջ։

- Պետք է դրանք լուծենք, - ասաց նա վերջապես, ձայնը ցածր և կոշտ։ - Կսկսենք Իմ Նամից ու կվերջացնեմ Մին Յունգիով։

Նամջունը զգաց եղբոր վիրավորված հպարտությունը, բայց չի ուզում անդրադառնալ դրան: Նա հիշեց, թե ինչպես է Յունգին հաղթել Թեհյոնին կռվի ժամանակ, և թե ինչպես է Թեհյոնը լուռ տարել իր պարտությունը: Նրա համար դա նման է թունավոր խայթի, որը ներսում այրում է՝ դանդաղ և անդադար։

Թեհյոնը դանակը դանդաղ պտտեց ձեռքերում՝ հպվելով դրա կտրող եզրին՝ աչքերի մեջ անորոշ, սառը արտահայտություն։

Նամջունը նկատեց, թե ինչպես է նրա ձեռքերը փոքր-ինչ սեղմվեցին բռնակի շուրջը, և մի պահ լռությունը ծանրացավ սենյակում։ Թեհյոնի շարժումները դանդաղ են, բայց շատ որոշակի, կարծես նա արդեն մտածել է, թե ինչպես պետք է լուծի իր վիրավորանքը, բայց դեռ չի պատարստվում դա բարձրաձայնել։

- Ես պետք է ավելին իմանամ այդ Յունգիի մասին։ Ինձ ներսից մարդ է պետք....

_

- Ես քեզ սիրում եմ, դու հիմա այն ես ինչ ինձ պետք է, - հաճոյախոսում է Հոսոկը քաշելով խոզի տապակած կտորներին բույրը, - շան պես սոված եմ, - խոսքին մեկ նա մի քայլով գրեթե կեսը լցրեց բերանը։

- Ավելի հանգիստ ուտել չե՞ս կարող, - փնթփնթաց Յունգին, նայելով ընկերոջը, ով նստած է դիմացը։

- Ես սոված եմ, - ծամելով պատասխանում է։

- Դու միշտ սոված ես, - Յունգին գլուխը թեթև թափ տվեց՝ մատը փաթաթելով թեյի բաժակի շուրջը, կարծես փորձում է տաքացնել մատները: Նա նայեց Հոսոկին, ով դեռ իր բերանը լցնում է խոզի մսով:

- Ա՜խր, Յունգի, դու չես հասկանում, սա իսկական հաճույք է, - Հոսոկը շուրթերը լիզեց ու Յունգիի դիմաց դրված ափսեն մի փոքր առաջ հրեց։ - Փորձի՛ր, տես, թե ինչից ես զրկվում:

Յունգին մի ակնթարթ նայեց մսին, հետո ընկերոջը:

- Ես կցանկանայի, որ ավելի քիչ ուտեիր։

Հոսոկը ծիծաղեց ու նորը տապակած միս վերցրեց:

- Ես էլ կցանկանայի, որ դու ծերուկի պես քիչ փնթփնթայիր։

- Հե՜յ, - Յունգին բարկացած բացականչեց ինչից ընկերը ծիծաղեց։

- Մտածում եմ, ես էլ դա կուզեի, - Ջիմինը կողից ավելացրեց։

- Իսկ ես միայն մտածում եմ, թե երբ եմ նորից սոված լինելու, - Հոսոկը իր կտորը ծամելով ծիծաղեց ու աչքերը խստորեն սեղմեց, - դա է իմ խնդիրը:

- Լավ կլինի, որ այս հարցով զբաղվես բանակից հետո, - կատակեց Ջիմինը: - Հիմա ուղղակի վայելիր այս ընթրիքը:

Յունգին վերջապես կերավ այն կտորը, որի վրա արդեն Հոսոկը աչք էր դրել։

- Ամեն դեպքում լավն է:

- Տեսնո՞ւմ ես, ես ճիշտ եմ, - Հոսոկը շուրթերը նորից լիզեց: - Ուտելիքը լավ տրամադրություն է ստեղծում:

- Կամ էլ պարզապես դու չես կարող առանց ուտելիքի մնալ, - ժպտաց Ջիմինը՝ նայելով Գուկին, ում հայացքը հեռուներն է նրա հայացքով հետ շրջվեց։

Հոսոկը նկատեց ուղեկիցների տարօրինակ պահվածքը, այդ իսկ պատճառով նա մի հայացք նետեց Յունգին և երկուսով հայացքները գցեցին պատի տակ, որտեղ Դոնգհունը նոր ընկերներ է ձեռք բերել, Նամջունն ու Թեհյոնը։

- Ինչո՞ւ է նա նրանց հետ նստել, - Ջիմինը քթի տակ փնթփնթաց։

- Երևում է վրաներս ատամ ունեն, - եզրակացրեց Յունգին գլուխը հետ շրջելով։

- Ես էլ կարծում էի թշնամին սահմանից դուրս է, պարզվում է, հենց այստեղ են քթիս տակ, - հիասթափված ասաց Պակը հենվելով աթոռին։

- Դուք այդ երկուսին մի լավ ծեծել եք, - ասաց Հոսոկը, - բա ի՞նչ էիք ուզում։

- Իսկ կարծու՞մ ես նրանք մեզ չեն խբել, - վերաջպես խոսեց Չոնգուկը, հոգոց հանեց ու հետ նստեց։ - Տեղն է դրանց։

- Հո հատուկ չենք արել, - քթի տակ մրթմրթաց Յունգին։

- Յունգի, - բացականչեց Ջիմինը ու մի փոքր թեքվեց նրա կողմը։ - Ի վերջո իմացա՞ր, թե ով է Իմ Նամին ծեծել։

Յունգին նայեց Պակին ու ծանր շնչեց։

- Դեռ չէ, - պատասխանեց նեղված։

- Բա ինչու՞ հանկարծ որոշեցիր, նրանց հետ կռվել, - հարցրեց Չոնգուկը կասկածամիտ մի հոնքը բարձրացնելով։

- Սերժանտ Կապռալը ասել էր, թե նրանց նման սառը զենք բանեցնող այստեղ չկա, ես էլ որոշեցի ստուգել։

- Այդ ե՞րբ է ասել, - հարցրեց Հոսոկը։

- Ես սովորաբար լսում եմ նրանց ճառերը, փոխարեն ուտելիքի մասին մտածելու։

- Ես լսում եմ նրանց... պարզապես հետո մոռանում եմ։

- Սպասի՛ր, դու այդ ի՞նչ նկատի ունեիր, - Յունգին կասկածամիտ նայեց Չոնգուկին, նոր գլուխ բարձրացնելով նրա տված հարցի իմաստը։ - Ուզո՞ւմ ես ասել նրանք են ծեծել Իմ Նամին։

- Լու՞րջ, - Հոսոկը շշմած նայեց Չոնգուկին։

- Մենք վստահ չենք, - բացականչեց Ջիմինը։

- Իմ Նամը վախեցած էր, երբ դու մոտեցար նրանց։ Կարծում ենք այդ Կիմ եղբայրներն են նրանց ծեծել։

Յունգին աչքերը սևեռեց սեղանի դատարկ հատվածին։

- Դու այդ ինչո՞ւ ես այդպես կպած ուզում նրանց գտնել, - Գուկը կասկածամիտ հարցրեց, ձեռքերը խաչելով կրծկավանդակին։

Տղաները նայեցին Յունգիին, ով տեղում արձանացել է։

- Յունգի՛, - Հոսոկը ձայն տվեց, թեթև ձեռքին հրելով։

- Ի՞նչ։

- Չե՞ս լսում։

- Հա ասա։

- Լա՞վ ես, - Ջիմինը մեղմ հարցրեց, անհանգստացած նրա տխուր վիճակից։

- Ես մտքերի մեջ ընկա, - ասաց ու մի շնչով թեյը խմեց։

_

Յունգին նստել է խոնավ ու ցածրիկ զրահապատ սենյակում՝ ճակատը մի պահ դրած ձեռքերի վրա, որոնք հենված են փոքրիկ, մետաղական սեղանին:

Բոլորը գլուխները թղթերին կախ նամակ են գրում իրենց ընտանիքներին, առանց մի վայրկյան դատար տալու։

Մի քանի անգամ Յունգին ձեռքի մատներով դիպչեց թղթի էջին, կարծես պատրաստվելով գրելու, բայց բառերը դեռ չեն գալիս։

Նայում է սպիտակ էջին, որը սպիտակությունը միայն ավելացնում է նրա ներքին դատարկությունը։ Մտքերը լցվում են, ապա խառնվում, ձևափոխվում՝ վերածվելով խառնաշփոթի։

Յունգին խոր շունչ քաշեց, աչքերը մի պահ փակելով՝ փորձելով կարգի բերել իր խառնված մտքերը: Նա հիշում է իր փոքր եղբոր՝ Ջինսունի հուզված դեմքը, մոր հոգատար հայացքը, և հոր, ով արդեն շատ տարիներ առաջ լքել էր նրանց:

《Սիրելի ընտանիք.... սկսեց նա, բայց կանգ առավ, մտածելով՝ արդյոք այդ բառերը կարող են արտահայտել այն ամենը, ինչ նա զգում է:

Հետադարձ հայացք

Մեկ տարի առաջ

Յունգին նստած է ընթրիքի սեղանի շուրջ, սակայն նրա ուշադրությունը կերակրատեսակների վրա չէր։ Սենյակը լցված է տան ջերմությամբ ու խոհանոցից եկող հոտերով։ Մայրը խոհանոցում է, գազօջախի մոտ, սեղանին վերջին ուտեստներն է դնում՝ մի կտոր հաց, տապակած բանջարեղեն։

Յունգին անտարբեր նայում է պատուհանից դուրս՝ մութն արդեն ընկել է, իսկ լուսամուտից այն կողմ միայն դատարկությունը է։ Ապա դատարկ հայացքը հառեց իր ափսեին, մի կտոր բրինձ հրելով իր փայտիկներով: Տունը չափից դուրս լուռ է, բացի կաթսաներից երբեմն հնչող ձայնից: Նա վերջապես խախտեց լռությունը,

- Որտե՞ղ է Ջինսունը, - հարցրեց նա՝ աչքերը չհեռանալով ափսեից։

Նրա մայրը մի պահ կանգ առավ' մեջքը դեմ տված նրան, երբ ինչ-որ բան խառնում է վառարանի վրա։

- Նա փակվել է իր սենյակում դպրոցից տուն գալով, - պատասխանեց նա՝ անհանգստությունից պատված ձայնով: - Այդ ժամանակվանից նա դուրս չի եկել։

- Կկանչեմ նրան, - սառը ասաց ու աթոռից վեր կենալով ուղվեց նրա սենյակ։

Յունգին մի պահ մտածեց, հետո ներս մտավ, բացահայտելով Ջինսունին գրասեղանի դիմաց լաց լինելիս։ Վայրկյանների ընթացքում նա ինքն իրեն կարգի բերեց' իսկույն արցուքները սրբելով ու խորը շունչ քաշելով' հայացքը սևեռեց տետրի մեջ, գրիչը ձեռքը վերցնելով շարունակեց գրել, կարծես նա չէր, որ քիչ առաջ հոնգուր-հոնգուր լաց էր լինում։

Դուռը անձայն հետ փակելով քայլեց կրտսեր եղբորն ընդառաջ և նստելով աթոռին հայացքը կախեց ցած, այսպիսով երկուսը խուսափում եմ միմյանց հայացքներից։

Յունգին նստած մնաց մի քանի վայրկյան՝ սենյակի լուռ ու ծանր մթնոլորտի տակ: Ջինսունի դողացող ձեռքը հստակ մատնում է նրա լարվածությունը, չնայած նրան, որ նա փորձում է շեղվել գրելու միջոցով:

- Ջինսուն, - բացականչեց Յունգին' մեղմ, բայց խորը, - գիտեմ, որ ինչ-որ բան է կատարվել, և քեզ համար հեշտ չէ դրա մասին խոսել։ Բայց եթե չասես, ես չեմ կարողանա օգնել։

Ջինսունը կանգ առավ, գրիչը մի պահ օդում կանգնած պահելով, կարծես մտածում է ինչ անել: Նա գիտեր, որ իր ավագ եղբայրը կարող է տեսնել նրա անցած տանջանքը՝ անգամ առանց խոսքերի: Սակայն, ամոթի զգացումը խոչընդոտ է դառնում՝ ստիպելով նրան փակվել իր զգացմունքների մեջ:

- Ամեն ինչ լավ է, հյոն, - ի վերջո հնչեց Ջինսունի ցածր ձայնը, բայց նրա ձայնը այնքան էլ համոզիչ չէր: - Պարզապես այսօր մի քիչ ծանր օր էր:

Յունգին չհավատաց նրա ասածներին, քանի որ արդեն մի քանի օր է ինչ նա այս վիճակում է , բայց նա զգում է, որ ավելորդ ճնշումը կարող է միայն վատթարացնել իրավիճակը:

- Ես գիտեմ, որ դու չես ուզում խոսել, բայց պետք չէ այս ամենը քո մեջ պահես, - շարունակեց Յունգին՝ իր ձեռքերը նուրբ իջեցնելով սեղանին, - դու կարիք չունես ամեն ինչ միայնակ հաղթահարել։ Ես քո կողքին եմ։

Ջինսունը սեղմեց շուրթերը, փորձելով զսպել իր զգացմունքները: Նրա կրծքից դուրս եկավ խորը շունչ, կարծես պայքարում է այն բեռի դեմ, որ կրծում է նրա ներսը:

- Հյոն.... ուզում եմ տեղափոխվել... չեմ ուզում էլ այդ դպրոցում սովորել։ Խոսիր մայրիկի հետ, ես էլ չեմ կարողանում։

Յունգին մոտեցավ նրան, քաշելով աթոռը ավելի մոտիկ, և իր ձեռքը դնելով Ջինսունի ուսին՝ հանգստացնող ժեստով:

- Ես... ես զգում եմ, որ ամեն ինչ իմ դեմ է՝ դպրոցը, ընկերներս, ուսուցիչները...: Ես հոգնել եմ։

Յունգին լսում է ուշադիր, առանց խափանելու կամ դատելու: Նա գիտեր, որ Ջինսունի ներսում կուտակված է այնպիսի ցավ ու տխրություն, որը երկար ժամանակ զսպված է եղել:

- Մի անգամ հայրիկը ասաց, որ արդարությունը չի վերականգնվի, եթե նահանջես։

- Բայց եթե չնահանջես կմեռնես, ինչպես եղավ հայրիկի դեպքում, - Ջինսունը մոտեցավ պատուհանին։ - Նա մեռավ ոչ մի բանի համար։ Եվ ես էլ չեմ ուզում, այդ ոչ մի բաների համար....

Սարսափելի զգացողություն է կրծքավանդակում, երբ ինչ-որ մեկը նրան սկսում է ահաբեկել, դա, անշուշտ, աշխարհի ամենավատ զգացումներից մեկն է:

- Ոչ մի բա՞ն..... Ջինսուն, կյանքն արդար չէ, և ոչ մեկս ապահովագրված չենք ոչ մի բանի համար։ Այդ իսկ պատճառով հայրիկը որոշեց, որ գոնե ինքը կարող է որոշներին ապահովել։ Բայց ոչ բոլորը ստացան այդ ապահովությունը, ուստի որոշնորը ինքնուրույն փորձոցին պայքարել, եթե ոչ մեռնել։

- Պայքարելու համար որոշակի ուժ է պետք, իսկ ես դա չունեմ։

Յունգին ուշադիր նայեց նրան, ապա ուժեղ հպումով նրան գցեց ցած։

Ջինսունի անհատականությունը իսկապես թույլ է և փափուկ, ուստի մարդիկ կարծում են, որ կարող են օգտվել նրանից: Նա նաև բավականին ցածրահասակ է նիհար տղայի համար, այնպես որ, ըստ էության, ոչինչ չի կարող անել հակահարված տալու համար, և պարզապես լռում է։

- Ապա ինչո՞ւ չես պարապում, դու խելք ունես, քեզ մոտ միայն դա է, ուրիշ ոչինչ։

- Դե՜, դա եմ ես, - հիասթափված ասաց ու գլուխը հենեց մահճակալի եզրին։

Նա միշտ քաղաքավարի է բոլորի հետ,
Նա այն «փափուկ» երեխան է, ով միշտ բարի է բոլորի հետ և ով շատ հեզ է և ուղղակի թուլության մթնոլորտ է արձակում: Կարծում է, որ այդ «թուլությունը» մարդկանց զզվանք է պատճառում, նրանք չեն սիրում փափկություն։ Ուստի նրանք ծաղրում են նրան և վայր գցում։

- Եթե շարունակես այդպես մտածել, քեզ մոտ իսկապես ոչինչ չի ստացվի, ապա ուղղակի նայի՛ր առաջ, դու ամեն ինչի հնարավորություն ունես։ Իսկ հիմա արի՛ գնանք մայրիկը սպասում է։

Հետադարձ հայացքի վերջ

Մտքերը մի փոքր հանգստացել են, երբ նա կրկին շարունակեց գրել, գրիչը սկսեց սահուն շարժվել էջի վրայով: Յունգին փորձեց բառերի միջոցով փոխանցել իր զգացմունքները՝ միաժամանակ հասկանալով, որ իրականությունը, որում ինքը գտնվում է, երբեք չէր կարող լիովին արտահայտվել նամակով:

Վերջին տողը գրելով, Յունգին մի պահ նայեց նամակին՝ մի փոքր լարվածություն զգալով, բայց նաև հանգստություն՝ իմանալով, որ իր ընտանիքը կստանա այս փոքրիկ, բայց կարևոր կապը, որն իրենց կապում է անգամ հեռվից:

Թուղթը ծալելով խցկեց ծրարի մեջ, երբ իր դիմաց նստեց Հոսոկը։

- Ի՞նչ ես կարծում, հինգ տուփ չոկոպայը հերի՞ք է, - հարցնելուն ընթացքում դեռ որոշ բաներ է գրում թղթի վրա։

- Ինձ մի բանում կարո՞ղ ես օգնել։

- Եվս հինգը տուփ ուզե՞մ քեզ համար։

- Դու այդ ավագների հետ լավ ես չէ՞։

- Դե՜.... մի քանի անգամ խոսել ենք, առանձնապես վատ տղաներ չեն հատկապես Շինը, գիտե՞ս որ աչք ունի բուժքրոջ վրա։

Յունգին շփոթված նայեց նրան ու հայացքը փախցրեց նրա աչքերից։ Հետո մի քանի վայրկյան անց շարունակեց։

- Նրանցից կարո՞ղ ես մի երկու բան իմանալ, այդ Կիմ եղբայրների մասին, բայց այնպես որ շատ բան գլխի չընկնեն։

....








Երևի անցած մասին մեջ էր, է որ Դնոգհունը սավ'《 մուկ ու կատու են խաղում》, էէէ՜ ճիշտ կսեր ։

Ռաունդ մեկ
Յունգի։Թեհյոն

Բոյս պռավիլ( չիտեմ սենց է թե չէ, բայց դե😂😂)


Քվեարկություններ

Ո՞վ կհաղթի պատմության վերջում կիմանանք եսիմ շատ գիտեմ երբ։


You are reading the story above: TeenFic.Net