- Ինչո՞ւ պետք է հասկանամ քեզ, եթե դու միայն վատ սեքսով զբաղվող շուն ես: - Ջիմինը ցինիկորեն հունից հանում Յուսիջին, կարծես ցանկանում է նրա մասին վատագույնը ասել։
- Ի՞նչ։
- Այո՛, դու կենդանի ես, չունես զգացմուքներ։ Քո մոտ վայրենի բնազդներ են միայն։ Ինքդ քեզ խաբելն ու ներքուստ մուրալը զզվելի է, երբ գիտես, որ նա քոնը երբեք չի՛ եղել ու չի՛ էլ լինի։ Դա իսկապես տհաճ է, թե ինչպես ես կանգնում նրա կողքին իբր թե մաքուր մտքերով, - քմծիծաղ տվեց։ - Դու միայնակ ես, և դու դա գիտես։
Ջիմինի վերջին կտրուկ խոսքերից Յուսիջինի արտահայտությունը մթնեց, նրա հանգստությունը սահեց, երբ զայրույթը բռնկվեց նրա աչքերում:
- Բավակա՛ն է, - գոչեց նա։ Առանց շրջվելու կտուր հրաման տվեց զինկոմի սպաներին. - բռնեք նրան։
Ջիմինը վրդովվեց, երբ սպաները շարժվեցին դեպի իրեն, նրա աչքերը չհեռացան Յուսիջինի աչքերից:
- Դա այն ամենն է, ինչ դուք ունե՞ք, հրամանատար, - քմծիծաղեց Ջիմինը։ - Օգտագործու՞մ եք ձեր վարկանիշը, երբ բառերը չե՞ն աշխատում:
- Սա միայն քեզ է վատություն անում։ Միգուցե մեկուսացած մնալը քեզ որոշակի հարգանք սովորեցնի։ Մենք Պակ Ջիմինին տանում ենք ռազմական պատժախուց, - սառը հրամայեց Յուսիջինը՝ հայացք նետելով անմիջապես առաջ անցած սպաներին։ - Նրան տարեք։
- Իրականությունից չես փախչի։ Վիժվածք
Երբ սպաները փորձեցին բռնել Ջիմինին, նա իսկույն հետ քաշվեց, բայց դա նրան չօգնեց։ Նա պարզապես թույլ չէր կարող տալ, որ Յուսիջինը իր ուզածին հասնի, չնայած լիովին քաջատեղյակ լինելով, որ հրամանին անմիջապես չենթարկվելով իր վիճակը ավելի կվատանա։
Բայց Պակը հիմա դրա մասին չէ որ մտածում է, նա պարզապես ուզում է Յուսիջինին ոտքերի տակ գցել, սակայն արդյունքում Պակին ծնկի բերեցին նրա ոտքերի առաջ' դաստակներից ամուր բռնած։
- Թող սա հիշեցնի քեզ, Ջիմին' անհարգալից վերաբերմունքը հետևանքներ է ունենում:
- Հա՞, իրո՞ք, - անպարկեշտաբար բղավեց Պակը, երբ նրան արդեն դուրս տարան։
Յունգին տեղում սառած մնաց, նա ոչինչ չասաց, որովհետև գիտի' ավելորդ թվացող բառերը իրավիճակը միայն ավելի կբարդացներ։
- Սա ի՞նչ է նշանակում, - ասաց քննիչը մոտենալով Յուսիջինին։
- Պակ Ջիմինի հարցերով բանակը կզբաղվի, ոստիկանությունը թող չխառնվի։ Հասկանալի՞ է։
- Բայց....
- Եթե որևէ խնդիր առաջանա ես կզբաղվեմ, - վստահեցրեց Յուսիջինը։ - Իսկ ինչ վերաբերվում է Յունգիին և Հոսոկին, - նայեց Յունգիին։ - Նրանք կստանան իրենց պատիժը։ Նրանք զրկվում են արձակուրդից և այսօր երեկոյան հետ են գնում։ Ավելացնելու բան ունե՞ք։
- Վնասի փոխհատուցում։
- Նրանք կվաճարեն։
_
Երբ սպաները Ջիմինի դաստակներից բռնած դուրս հանեցին նրա հայրը ցնցված նայեց որդուն։ Առանց երկրորդ անգամ մտածելու, նա շտապեց որդու մոտ։
- Ջիմի՛ն, ի՞նչ է այստեղ կատարվում։
Ջիմինը խոնարհեց իր հայացքը՝ չափազանց ամաչելով հոր աչքին տեսնելուց։ Նրա ուսերը լարված են, ծնոտները սեղմած՝ իմանալով, որ հայրը երբեք չէր սպասում, որ նա այսպիսի տեսք կունենա:
Եվ հիմա արդեն զղջում է, որ մի ժամանակ նրանց արհամարհում էր։ Եվ դրա գլխավոր մեղավորը այնտեղ հեռվում կանգնած է։
- Ամեն ինչ կարգին է, հայրի՛կ, - ժպտաց։ - Տուն գնա այստեղ ցուրտ է։
- Ջիմի՛ն։
Բայց մինչ նա կհասցներ պատասխանել, սպաները Ջիմինին առաջ քաշեցին՝ կանխելով հետագա ցանկացած զրույց: Ջիմինին նստեցրին մեքենան։
Քիչ հեռու Չոնգուկի հայացքը ընկավ Յուսիջինին, ով նոր դուրս եկավ։ Չոնի մեջ բռնկվեց ճնշող զայրույթ։ Նրա բռունցքները սեղմվեցին, Ջիմինի տեսարանը մութ ու հզոր բան վառեց ներսում:
Յուսիջինը Չոնին նայեց, ծաղրող ժպիտով, կարծես' կարող է և արեց։
- Ի՞նչ արեցիր, - ասաց Չոնը կանգնելով նրա դիմաց։
- Դու նույնպե՞ս ցանկանում ես նրա բախտին արժանանալ։ Հեռու՛ գնա. շտապում եմ։
Չոնը չուզենալով մի կողմ քաշվեց և Յուսիջինը նստեց իր մեքենան' ուղեկցելով Պակ Ջիմինին
տանող վարորդին։
Պարոն Պակը ներս գնաց ոստիկանությունը, իսկ Չոնգուկը գլխին քաշելով սաղավարտը շտապեց նրանց հետևից։
_
Ջիմինը հայացքը սևեռել է դիմացի դիմապակուն, որտեղով պարզ երևում է, թե ինչպես է Չոնգուկը մոտոցիկլետով սլանում նրանց մեքենայի հետևից։
Երբ մեքենաները կանգնեցին մռայլ մի շենքի դիմաց, Ջիմինին դասատկներից բռնած անմիջապես մեքենայից դուրս հանեցին։ Նա գլուխը բարձր է պահում հակացքը չի թեքումով ո՛չ Յուսիջինին, ով դուրս էր գալիս մեքենայից և ո՛չ էլ Չոնգուկին, ով կանգն առավ իրենց մեքենայի կողքին։
- Ջիմի՛ն, - բղավեց Չոնգուկը։
- Նրան առաջ չթողնեք, - հրամայեց Յուսիջինը դարպասներից ներս մտնելով։
Երբ Չոնգուկը առաջ գնաց, սպաները առաջ եկան՝ ամուր բռնելով նրա ուսերն ու ձեռքերը, թույլ չտալով առաջ գնալ։
- Բա՛ց թողեք, - կատաղած բացականչեց Չոնգուկը' աչքերը հառեցելով այն ճանապարհին, որով տարել են Ջիմինն ու նրան հետևեց Յուսիջինը։
- Դուք չեք կարող այնտեղ գնալ։
Չոնգուկը ոտքով մի կողմ հրեց սպային, ով այդ պահին խոսեց, և արագ հարված հասցնելով մյուսի ծնոտին, դարպասներից ներս մտավ։
Բայց այնտեղ էլ սպաների մեկ այլ ալիք վրա տևեց:
Չոնգուկը կռվեց այն ամենով, ինչ ուներ՝ բռունցք, ոտք։ Բայց ի վերջո թվերերը հաղթեցին նրան. մի սպա ուժգին հարվածեց նրա ծնոտին, իսկ մյուսը ծունկը խրեց ստամոքսի մեջ:
Չոնգուկը սայթաքեց՝ զգալով, որ իր ուժը թուլանում է, երբ նրան ստիպեցին իջնել ձյունառատ ասֆալտի վրա։
Հենց այդ ժամանակ Յուսիջինը հետ նայեց՝ դաժան քմծիծաղով նայելով վարտված Չոնգուկին։
- Նրան տարեք ներս։ Մի ազատ սենյակ գտեք։
_
Վիրավորվելը միակ բանն է, որ հիմա Ջիմինը զգում է։ Ո՛չ ցավ, ո՛չ տխրություն, ո՛չ զայրույթ, ո՛չ նախանձ: Նրա գլխում միայն այն մտքերն են, որ նա ոչինչ է Չոնգուկի համար, և որ նա միայն խաղում է իր զգացմուքների հետ, մինչդեռ նա Ջիմինի աշխարհն էր, նրա առաջնահերթությունը, նրա ամենակարևոր մարդը, բայց երևում է նա միայն տարբերակ է։
Ջիմինին գցեցին պատժախուց' անմիջապես փակելով դուռը։ Նա մնաց լռության մեջ կանգնած, տեղից չէր շարժվում, որովհետեւ չգիտեր ինչ պետք է անի։
Այդպես մի քանի րոպե ու ամեն ինչի հանդեպ սկսեց լցվել ատելությամբ։ Պակը նայեց երկաթե դռանը, որի վերին մի փոքր հատվածը ճաղերով բաց է, իսկ ցուրտ սենյակը լուսավորում է առաստաղին շատ մոտ գտնվող փոքրիկ պատուհանը։
«Եվ հիմա ի՞նչ է լինելու ինձ հետ։ Չէ Ջիմինին, դու չես կարող այստեղ մնալ, ամենաքիչը դու այստեղ կմեռնես»։
Ջիմինը նորից նայեց դռանը այս անգամ մտքում ինչ-որ բան ունենալով։ Խորը շունչ քաշելով նա ոտքով խբեց դռանը, որը բարձր ձայն արձակեց, ու նորից այդպես մի քանի անգամ։
Շենքը, միշտ եղել է համակ լռության մեջ, հիմա ցնցվում է Ջիմինի հարվածներից։
Քթի տակ հայհոյանքներ մրմնջալով, պահակներից մեկը, ով հսկում է այդտեղից խցերը զայրացած մոտեցավ Ջիմինի խցին։
- Հերի՛ք է, - գոչեց պահակը՝ երկաթե ձողով հարվածելով դռանը։
Բայց Ջիմինը կանգ չառավ։ Նրա անհնազանդությունը միայն սաստկացավ, և նա նորից ոտքով հարվածեց դռանը, այն էլ ավելի ուժեղ։
Վրդովված պահակը կատաղորեն կողպեկից ազատեց դուռը, ցանկանալով մտնել խուց և հավերժ լռեցնել Ջիմինին։
Նայելով ուղիղ Ջիմինի աչքերի մեջ նա ձեռքի նույն այդ ձողով մահացու հարված հասցրեց նրա կողքին։ Ջիմինը ցավից տնկած և խորը շունչ քաշելով հետ-հետ գնաց բախվելով պատին ու սողալով ներքև։
- Ես քեզ զգուշացրի։
Այստեղի կանոնները շատ խիստ են, եթե զինվորներից մեկը իրեն համարձակվի վատ պահել, ապա պահակները իրավունք ունեն նրանց ջարդը տալու։ Այսպիսով նրանց դաստիարակելով լինել կարգապահ։
- Ես չե՛մ զարմանա, եթե դու դավաճան դասալիք ես, անպե՛տք կենդանի, - մեկ անգամ բարձրացնելով ձողը պատրաստվեց հարավածելու, սակայն ձողը օդում կանգն առավ։
Պահակը շրջվեց՝ նկատելով մի անծանոթ դեմքի։ Չոնգուկն այնտեղ է, հետևում իրեն բերող սպաները, ովքեր ատրճանակները պահել են ուղիղ Չոնի վրա։
Դա ընդամենը մի պահ էր, երբ նրանից հազիվ ազատվելով շտապեց Ջիմինին դահիճից փրկելու։
- Ինչպե՞ս եք համարձակվում նրան անգամ դիպչել, - ջղաձգորեն բղավեց Չոնգուկը։
Այդ պահին ներս մտավ Յուսիջինը, ում աչքերը նայեցին իր սերելիի վրա զենքերը պահած սպաներին և անմիջապես հետո Չոնգուկին։
- Բավակա՛ն է, - հրամայեց նա սառը, - Զենքերն իջեցրեք։
Չոնգուկը հետ նայեց Յուսիջինին
- Իսկ դու, Յուսիջին այսպե՞ս ես պաշտպանում «արդարությունը»: Մարդկանց գայլերի՞
առաջ գցելով։
Յուսիջինի արտահայտությունը մնաց սառը, չհուզված Չոնգուկի մեղադրանքներից։ Նայելով միմյանց Չոնգուկը երկաթե ձողը գցեց պահակի ոտքերի առաջ։
- Ուրեմն ես էլ նրա հետ կմանամ։
Մտնելով խուց նա փակեց դուռը։ Ջիմինի և իր հայացքները հանդիպեցինք միմյանց։ Չոնգուկը գիտի, որ այս ամենը իր պատճառով է ուստի սիրտը մխկտում է նրան այդ վիճակում տեսնելով։
Ջիմինը խորը շունչ քաշեց ու Չոնին նայեց այնպես կարծես պատրաստ է նրան սպանելու։
- Ջիմի՛ն, - մեղմ շշնջաց նա։
- Չքվի՛ր այստեղից, - բացականչեց Ջիմինը։
- Այլընտրանք չունես, ես մնալու եմ այստեղ, - վճռական ասաց ու նստեց դռան դիմաց։ - Ցավու՞մ է։
- Քո գործը չէ։
Չոնգուկը իջեցրեց գլուխը՝ չկարողանալով հանդիպել Ջիմինի մեղադրական հայացքին։
- Հե՛յ, բացիր դուռը, - ասաց պահակը հրելով դուռը, բայց Չոնգուկը շատ ծանր է, որպեսզի դուռը բացվեր։
- Եթե դուռը բացեմ, Ջիմինն ինձ հետ դուրս է գալիս, եթե չէ ուրեմն կմնան այստեղ։
- Հերիք է այս անհեթեթությունը, Չոնգու՛կ։ Դու զինվոր ես։ Գործիր մեկի պես: Բացիր այդ դուռը և դուրս արի, թե չէ ես այնպես կանեմ, որ երկուսդ էլ զղջաք այս համառության համար։
- Ո՛չ։ Պակ Ջիմինն իմ ուղեկիցն է, և ես պարտավոր եմ նրա կողքին մնալ' անկախ ամեն ինչից։ Առա՛ջ: Ուղարկեք ձեր բոլոր պահակներին: Բայց ես կմնամ այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ դուք նրան ազատ չեք արձակել։ Դա իմ ընտրությունն է։
- Դու տխմար ես, Չոնգու՛կ, բացականչեց Ջիմինը։
- Գուցե։ Բայց ես քո տխմար եմ, - Չոնգուկը հաջողվեց մի փոքրիկ, հոգնած ժպիտ:
- Քո պատճառով երկուսս էլ կեղտի մեջ կընկնենք։ Գնա՛ այստեղից։
- Ես քո Ջիմի՛ն: Կարծում ես, որ սա հեշտ է ինձ համար: Ես այստեղ վտանգի տակ եմ դնում հետույքս քեզ փրկելու համար, իսկ դու։
- Օ՜, խնդրում եմ, խնայիր ինձ լաց լինելուց: Քո այս արարքը ոչինչ դեռ չի ասում։
Յուսիջինը պարզապես լսում է, դեռևս ոչ մի հրաման չտալով, վստահ լինելով որ հիմա նա ինքնակամ դուրս է գալու։
- Ի սեր Աստծո, Ջիմի՛ն, դու կարծում ես, որ ես ուզում էի, որ դա տեղի ունենար: Ես եկել եմ այստեղ, որովհետև չէի կարողանում քեզ այստեղ թողնել։
- Ուրեմն հիմա ե՞ս եմ մեղավոր, - Ջիմինի ձայնը բարձրացավ, - Կարծում ես, որ մի հիմար փոքրիկ փրկությունդ ինձ կստիպի մոռանալ, թե ինչպես ես դավաճանել ինձ։
- Ջիմի՛ն.... ի՞նչ ես ուզում, որ ես ասեմ։ Որ սխա՞լ էի։ Այո՛ ես սխալվեցի: Բայց ես հիմա այստեղ եմ, փորձում եմ շտկել այն: Չե՞ս տեսնում դա։
- Դավաճանությունը չես ուղղի կիսատ ներողությամբ և ինչ-որ հերոսական հնարքով։ Դու այդքան հեշտությամբ կարողացար ինձ... փոխել.... - էլ չկարողացավ խոսել։
- Այդքան ցանկանում ես ինձ ատել, լա՛վ: Մնա այստեղ և փտիր, եթե դա այն է ինչ ուզում ես:
Ջիմինը նայեց նրան, բայց նրա աչքերում ցավ կար։
- Լա՛վ, գնա՛ ։ Ճիշտ այնպես, ինչպես եկար։ - Ջիմինը իջեցրեց աչքերը' նայելով ծնկներին։
Չոնգուկը հասկացավ, որ այդ շարժումը նշանակում է՝ գնա։ Վեր կենալով դուրս եկավ խցից էլ առանց ավելորդության։
Մի րոպե չանցած վեր թռավ Ջիմինը տեղից:
- Ոչ, ես այսպես չեմ կարող, Չոնգուկ, հե՛տ արի, հե՛տ, - հարվածում է պատին ու բղավում, բայց դուռը փակ է, իսկ Չոնգուկը այլևս այդտեղ չէ։
Կամաց հետ շջվելով նայեց շուրջը ու ըմբռնեց, որ ամեն ինչ վերջացած է:
Ամբողջ գիշեր դրսում ձյունը մեղմիկ օրորվելով իջավ ցած, և ամբողջ գիշեր Ջիմինը կծկված մթության մեջ միայն լաց եղավ:
You are reading the story above: TeenFic.Net