Հատոր 2. Գլուխ 8

Background color
Font
Font size
Line height

Ոստիկաններից մեկը բանալիՕօհերը պտտեցնեցնելով մոտեցավ ճաղերին։ Նայելով ներս, որտեղ երեք ընկերները միմյանցից հեռու, անկյուններում նստած են՝ ակնհայտորեն ընկճված, նա քմծիծաղ տվեց։

- Դե՛, տղե՛րք, ժամանակն է դուրս գալու, - ասաց ոստիկանն անտարբեր ձայնով բացելով դուռը:

Ներսում ոչ ոք չշարժվեց։ Հայացքները չփոխանակեցին, անգամ գուցե ոստիկանի ձայնը չլսեցին:

- Ի՞նչ է այս վայրը ձեզ դուր է եկել։ Եթե այսպես շարունակվի հավանաբար այսպիսի մի տեղ ձեր տունը կդառան։

Նրանք լուռ վեր կացան: Յունգին հազիվ է կարողանում իր ծանր շնչառությունը կարգավորել: Հոսոկը սեղմեց բռունցքները և շտապեց դուրս, մինչդեռ Ջիմինը առանց մի բառ ասելու, ուղղակի դանդաղ հետևեց:

Հանկարծ մեջքի հետևից լսվող տարօրինակ ոտնաձայները մի պահ շեղեցին Ջիմինին։ Բայց նա ուշադրություն չդարձրեց ու շարունակեց քայլել։ Սակայն հենց այդ պահին մի ձեռք ամուր բռնեց նրան։

Ջիմինը վայրկենապես շրջվեց, պատրաստ՝ ինքնապաշտպանության: Սակայն, երբ տեսավ, որ իրեն բռնողը Չոնգուկն է' ոստիկանի համազգեստով, քարացավ։ Չոնգուկի ներկայությունն ամենաանսպասելի բանն է, որ տեղի ունեցավ այդ պահին։

Ջիմինի աչքերը դուրս ցատկեցին, նրա կրծքի տակ սեղմվեց մի ուժեղ ցավ։

- Չոնգու՞կ, - նրա ձայնը հազիվ լսելի է, միաժամանակ ցնցված և չարացած։

- Դուք ո՞ր բաժնից եք, - հարցրեց ոստիկանը, երբ նկատեց Չոնին։

- Այս մեկին ավելի ուշ, կբերեմ, մի հարց պետք է լուծվի։

- Ինձ հրամայված է նրան հիմա տանել, - ասաց ոստիկանը։

- Ե՞վ, ավելի ուշ նրան կբերեմ, - կոպտեց Չոնը. - առաջ ընկիր։

Ջիմինը, չնայած ներքին բարկության, բռունցքները սեղմած, հետևեց Չոնգուկին։ Հիշողությունները, ինչպես դանակի սուր կտորներ, ծակում են սիրտը։ Նրա գլխում միայն մեկ բան է պտտվում՝ Չոնգուկի դավաճանությունը Յուսիջինի հետ։

Երկուսով քայլեցին լուռ՝ Չոնգուկը գլուխը կախած, որ ոչ ոք կասկածի տակ չդնի, թե իրականում ով է նա։ Ոստիկանի համազգեստն է նրան պաշտպանող։

Նրանք արագ մոտեցան զուգարանին։ Դռների մոտ կանգ առնելով, Չոնգուկը նայեց կողքերն ու նրանք ներս մտան, և հենց որ դուռը փակվեց, լռությունը փոխվեց լարված մթնոլորտի։

- Եկել ես ինձ այստեղ ծաղրելու համա՞ր, թե՞ սա ինչ-որ հիվանդ կատակ է:

- Ջիմի՛ն։ Ես այստեղ չե՛մ եկել կռվելու։ Ես պետք է բացատրեմ…

- Բացատրես ի՞նչ, - Ջիմինն ընդհատեց՝ բռունցքները կողքերին սեղմած։

- Այս ամենը թյուրիմացություն էր, երդվում եմ։ Ես երբեք չեմ ցանկացել քեզ դավաճանել։

- Չե՞ս ուզել ինձ դավաճանել, - Ջիմինը հեգնեց։ - Ի վերջո դու համարձակություն գտար խոստովանելու, որ իսկապես դա արել ես։ Եվ հիմա ի՞նչ ես ակնկալում, որ աչք եմ փակելու։

- Արա ինչ ուզում ես, բայց ես հիմա դրա համար չէ, որ այստեղ եմ։

- Այդ դեպքում ինչու՞ ես այստեղ, շնիկդ եկել է, դու՞ էլ պոչդ թափահարելով նրան հետևեցիր։

- Ջիմի՛ն, ինձ հետ այդպես մի՛ խոսիր։

Հանկարծակի պոռթկումով Ջիմինը բռնեց Չոնգուկի պարանոցից ու հրեց պատին:

- Ես կխոսեմ ինչպես ուզեմ, - կոպտեց Ջիմինը' եղունգներն էլ ավելի սեղմելով մաշկի մեջ։ Այլևս չի դիմանում ներքին ցավին։ - Դու արժանի ես դրան։

Չոնգուկին դա անընդունելի է։

Նա ուժով բռնեց Ջիմինի դասատակից և իսկույն ոլորեց այն մեջքի հետևում' այդպես Ջիմինին սեղմելով պատին, որպեսզի վերականգնի վերահսկողությունը։

Նա մոտ թեքվեց, շուրթերը մոտեցրեց Պակի ականջին։

- Հանգի՛ստ, - հրամայեց Չոնգուկը, թեև մոտակայքում նրա սիրտը բաբախում է շատ արագ։ Նա միտումնավոր գոտկատեղով հպվեց նրա հետույքին։ - Ես սա չէի ուզում։

- Այդ դեպքում ի՞նչ ես ուզում։  - Ջիմինի ձայնը զայրույթից ու շփոթմունքից դողում է։ Նա թուքը հազիվ կուլ տվեց, երբ զգում է Չոնի գոտկատեղը։

- Ես ուզում եմ բացատրել Յուսիջինի մտադրությունները, - ասաց Չոնգուկը՝ փորձելով հանգիստ պահել ձայնը: - Բայց միայն չսկսես։ Եվ նաև… ուզում եմ իմանալ, թե ինչու ծնողներիդ չասացիր, որ բանակից արձակուրդ ես գալիս։

- Դա քո՛ մտահոգությունը չէ, Չոնգու՛կ։ Դու կորցրել ես այդ իրավունքը այն պահից, երբ որոշեցիր լինել Յուսիջինի հետ։

- Ջիմի՛ն, - շշնջաց Չոնգուկը նրա ականջին շատ մոտ։

Պակը, խորը շունչ քաշեց և նրան հրեց հետ։ Բայց դեռևս Չոնը ամուր բռնած պահեց ձեռքը։

- Եթե հե՛նց հիմա ձեռքս բաց չթողնես, ես քեզ կսպանեմ։

- Բաց չե՛մ թողնի, քանի դեռ ինձ չե՛ս հասկացել։

- Հասկանալու բան չկա։

- Ես գիտեմ, որ ինձ ատում ես, և միգուցե դու դրա բոլոր իրավունքներն ունես: Բայց հիմա դրա ժամանակը չէ։ Յուսիջինը պատրասվում է քեզ պատժել։ Եվ եթե մենք չփորձենք քեզ արդարացնել, նա ամեն ինչ կանի, որ քեզ ճաղերի հետև գցի։

- Ի՞նչ, - շփոթված նայեց Չոնի աչքերի մեջ։

- Յուսիջինը թքած ունի հավատարմության վրա: Նա գիտի, թե որքան մեծ նշանակություն ունես դու ինձ համար, և դա քեզ սպառնալիք է դարձնում նրա աչքերում։ Դրա համար նա իր դիրքը կօգտագործի քեզ նեստեցնելու համար։

- Ինչո՞ւ ինձ հետ այսպես վարվեցիր։ Յուսիջինին առիթ տվեցիր այս ամենն անելու: Դու թու՛յլ տվեցիր, որ նա մեզ տրորի։ - Ջիմինը ձայնը բարձրացավ՝ կատաղությունից դողալով, ասես նրանց բաժանումից բոլոր հանգուցյալ հույզերը պայթեցին հենց այդ պահին։

Չոնգուկը ջղայնացավ Ջիմինի խոսքերից, մեղքի զգացումը ուժեղ հարվածեց նրան, բայց մինչ նա կհասցներ պատասխանել, Ջիմինը շարունակեց:

- Դու թու՛յլ ես տվել, որ նա քեզ մանիպուլացնի, իսկ հիմա գալիս ես այստեղ հերո՞ս ձևանալով։ Ճշմարտությունն այն է, որ դու թույլ տվեցիր դա անել: Դու՛ ես պատճառը, որ նա կարծում է, որ կարող է անել այն, ինչ ուզում է:

Չոնգուկի դեմքը մթնեց։
- Ջիմի՛ն …

- Ո՛չ։ Չհամարձակվե՛ս պաշտպանվել: Այս խառնաշփոթը դու՛ ես սաքել: Դու՛ ես պատճառը, որ ամեն ինչ քանդվում է: Դու՛։ Յուսիջինը անում է այս ամենը և դա նրանից է, որ դու նրան առիթ ես տվել: Նա օգտագործեց քեզ, և հասավ նրան, որ տուժեցի ես։ Եվ ԻՆՉՈՒ՞.... - խորը շունչ քաշեց։ - Եթե վաղուց էիր ուզում նրա կողքին քաշվել, ապա դա անեիր, առանց ինձ ներգրավելու այս ամենի մեջ։

- Դու կարծու՞մ ես, որ այս ամենը իմ մեղքն է, - Չոնգուկի համբերությունը հատվեց։

- Դա հենց այդպես է։

- Ես չե՛մ ընտրել սա։ Ես Յուսիջինի կողմը չե՛մ ուզել լինել։ Բայց ե՛ս այլընտրանք չունեի, Ջիմի՛ն։ Եվ դու դա շատ լա՛վ գիտես։ Ես փորձեցի պաշտպանել քեզ, բայց դու՛ … դու՛ վարվում ես այնպես, կարծես միակն ես, ով վիրավորվել է այս ամենից:

- Եթե ​​դու Յուսիջինից հեռու մնայիր, այս ամենից ո՛չ մեկը չէր լինի: Այսպիսով այո՛, սա քո՛ մեղքն է:

- Դու ոչի՛նչ չես հասկանում, այնպես որ հերի՛ք խոսես։ Դու չգիտե՛ս, թե ինչ է  հավատարմության և գոյատևման միջև ընկած լինելը։ Քեզ հեշտ է միայն խոսել ու բղավել։

Ջիմինը մի քայլ մոտեցավ, նրա աչքերը վառվում են կատաղությունից։

- Հավատարմությու՞ն, - հեգնեց Ջիմինը։ - Եվ ո՞վ է խոսում այդ մասին։ Դու դավաճանեցիր ինձ այն վայրկյանին, երբ անցար նրա կողմը։ Այնպես որ, ինձ հետ հավատարմության մասին մի՛ խոսիր։ Դու ավելի լավ է պոչդ շարժես ու վազես նրա հետևից։ Իմ մասին մի՛ մտածիր։

Ջիմինը շրջվեց, որ դուրս գա, բայց նույն ակնթարթին Չոնգուկը բռնեց նրա դաստակից ու սեղմեց պատին' ամուր բռնելով նրա ծնոտը։

Չոնգուկը շատ է սիրում Պակին, բայց նրա խոսքերը նրան նարդայնացրին։

- Չհամարձակվե՛ս ինձ հետ էլ այդպես խոսել, - կոպիտ ասաց Չոնգուկը մթագնած նայելով ուղիղ աչքրին։

Ջիմինի բռունցքները հազիվ սեղմվեցին, նա փորձեց հրել Չոնգուկին, բայց ավագը ավելի ուժեղ է՝ պահելով նրան տեղում:

- Բա՛ց թող ինձ, - մռնչաց Ջիմինը սառը ձայնով, աչքերը բոցավառված արհամարհանքով:

Բայց Չոնգկուկը ավելի ամուր սեղմեց նրա ծնոտը ծաղրելով նրան։

- Չես հասկանում չէ՞: Սա այլևս միայն ի՛մ և քո՛ մասին չէ: Յուսիջինը կանի ամեն ինչ՝ մեզ ոչնչացնելու համար, և եթե դու շարունակես այսպես վարվել, միայն կհեշտացնեք նրա գործը։

- Գնա՛ գրողի ծոցը։

- Հե՛յ, հե՛յ։ Մի՛ մոռացիր ես քեզանից շատ ավելի բարձր կոչում ունեմ, ես կարող եմ քեզ պատժել խոսքերիդ համար։ - Չոնգուկը քմծիծաղեց՝ շրթունքները զզվանքով լիզելով։

- Այստեղ ի՞նչ է կատարվում, - ասաց ոստիկանը ներս մտնելով, ով երկար ժամանակ Ջիմինին էր ման գալիս։ - Ենթադրում եմ' նա իրեն խելոք չի պահել, որ դուք ստիպված եք եղել նրան պատին դեմ տալ։

- Այո՛, - բացականչեց Չոնգուկը քմծիծիաղով՝ դեռ նայելով Ջիմինի աչքերի մեջ։ - Նրան տարե՛ք ։ Ուշադի՛ր եղեք, որ չամարձակվի փախչել, - կարգադրեց' բաց թողնելով Պակին ու նայելով ոստիկանին։

- Չե՛մ կարծում, որ դա հնարավոր բան է, բոլորն այստեղ են, անգամ նրանց վերդասները, չեն համարձակվի, - ասաց ոստիկանը բռնելով Ջիմինի ձեռքերից։

- Իհա՛րկե։

- Իսկ դուք ո՞վ եք, ձեզ առաջին անգամ եմ այստեղ տեսնում։

- Այլ բաժնից եմ, մի գործի համար, - ժպտաց Չոնգուկը, ապա նայեց Ջիմինին։ - Փակ պահեք ձեր բերանը, ձեր իսկ ապահովության համար։

- Վիժվա՛ծք, - շշնջաց Ջիմինը, երբ ոստիկանը նրան դուրս տարավ։

Ջիմինը հպարտորեն գլուխը բարձր պահած գնաց նրանց համար հատկացված սենյակ, նրա աչքերը անմիջապես փնտրեցին Յուսիջինին, ով նստած քննիչի հետ քննարկում է ինչ-որ բուռն բան։

Ջիմինի ատամները իրար սեղմվեց, բայց նա անշարժ մնաց՝ հրաժարվելով թույլ տալ Յուսիջինին տեսնել, թե ինչպես է ցասումը փրփրում իրեն։

- Ահա և նա, - հեգնեց Յուսիջինը, մի պահ ետ նայելով քննիչին, նախքան ամբողջ ուշադրությունը դարձնելով Ջիմինին: - Ո՞ւր էիր թափառում, հմմ: Նորից անախորժություններ առաջացնելով, անկասկած: Մենք բավական մեծ ցանկություն ունենք խոսելու քո ստեղծած խառնաշփոթի մասին։

Ջիմինի հայացքը չփոխեց, բայց սիրտը սկսեց խառնել։

Աչքի ծայրով նայեց կողքը Յունգիին իր մշտական սառը, դատարկ արտահայտությամբ՝ արձանի պես, անկյունում նստած է՝ աչքերը հատակին կորած։

Հոսոկը ոչ մի տեղ չէր երևում, որովհետև նա մեկ այլ տեղ է ցուցմունք տալուց։

- Ես քեզանից նման անմիտ քայլ չէի սպասում։

- Կեղծավորությունների կարիք չկա, - բացականչեց Ջիմինը։ - Գիտեմ, որ քեզ սա շատ է ուրախացրել, այլապես այստեղ չէիր լինի։

- Ես այստեղ չեմ, քեզ ծաղրելու, այլ որովհետև այս գործի հրամանատարն եմ, - լուրջ տոնով ասաց Յուսիջինը։

- Ես չգիտեմ, թե քեզ ինչն է հաճույք պատճառում այս ամենից, բայց եթե դու ինձ այստեղից ազատելու մտադրություն չունես, գոնե մի ձևացրու, որ սա լուրջ գործ է քեզ համար

- Դու ինձ ճիշտ չհասկացար, - պատասխանեց Յուսիջինը սառնությամբ: - Սա իմ պարտականությունն է, ոչ թե անձնական հաճույք: Բայց պետք է ասեմ, որ այստեղ գտնվելդ բավականին հետաքրքիր է։

Ջիմինը նորից հայացքը ձգեց Յունգիին, ով կարծես իր սեփական աշխարհում լինի, ամեն բան կարծես լսում է, բայց չէր միջամտում։ Ջիմինի բարկությունը հասնում է գագաթնակետին։

- Ի՞նչ է լինելու նրանց հետ, - ցնցված ձայնով ասաց Ջիմինը՝ կշտամբանքով նայելով նրան։ - Նրանք այս ամենի հետ իրենց մեղավորությունը չունեն։

Յունգին արդեն գլուխը բարձրացրեց և միջամատեց.
- Մենք Ջիմինը հետ հավասար ենք եղել։

- Ձեր մեղքը ընդունելն արդեն մի բան է։

- Չէ՛, ես չասացի, որ մենք մեղավոր ենք, - անփոփոխ ձայնով ասաց Յունգին։ - Եթե նրանք աղջիկների մոտ իրենց ճիշտ պահեին այս ամենը չէր լինի։ Դուք այնտեղ չեք եղել, կհասկանամ, եթե իրավիճակը սխալ դատեք։

- Յունգի՛, դու միտումնավոր նայում ես միայն այն կողմերին, որոնք քեզ անհրաժեշտ են, - ասաց Յուսիջինը։ - Բայց պետք է հասկանաս, որ երկու կողմներդ էլ նույնքան մեղավոր եք։

- Իրականությունն այն է, որ երկու տխմար տղաներ որոշեցին աղջիկներին նվաստացնել, - Ջիմինը, ջղայնացած, աչքերը լայն բացեց, - և դուք սրանից հետո շարունակում եք մե՞զ մեղադրել։

- Բայց և այնպես դուք իրավունք չունեիք նրանց ծեծելու։

- Իսկ ես ի՞նչ կարող էի անել, - գոռաց Ջիմինը, ձեռքերն օդում շարժելով։ - Ես չե՛մ կարող պարզապես նստել և նայել այդ տեսարանին։

- Մենք բոլորս սխալներ ենք անում, Ջիմի՛ն, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է թողնենք, որ ուրիշները մեզ վրա ազդեն։

- Մեզ վրա ազդեցությունը միայն դու ես, - Ջիմինը հեգնանքով պատասխանեց, - դու՛ ես այստեղ, որովհետև ուզում ես, որ մենք բոլորս ենթարկվենք քո խաղերին։

- Մի՛ մոռացիր որ դուք զինվորական եք, - Յուսիջինը զգուշությամբ ասաց, նրա տոնն ավելի սառն ու պաշտոնական դարձավ: - Ուստի կան հատուկ կանոններ ու կարգեր, որոնց դուք պետք է ենթարկվեք։

- Ի՞նչ կանոններ, - Ջիմինը սառը ձայնով պատասխանեց, - դու արդեն որոշել ես, որ մենք մեղավոր ենք, բայց թող հստակ լինի, դա անձնական դրդապատճառներ են։

- Անձնականը գործի հետ մի՛ խառնիր, Ջիմի՛ն։

- Ա՜խր, դու ինքդ ես անձնականը մտցնում, - ասաց Ջիմինը։ - Եթե մտածում ես Չոնգուկի մասին, թող ասեմ, որ մենք վաղուց բաժանվել ենք։

- Դու ինձ չհասկացար, - ասաց Յուսիջինը։

- Ինչո՞ւ պետք է հասկանամ քեզ, եթե դու միայն վատ սեքսով զբաղվող շուն ես...












You are reading the story above: TeenFic.Net