Ժամը՝16։10
Բանտի խցում լարված լռություն է տիրում, երբ երեքը նստած են հատակին: Ջիմինն ու Յունգին նայում են անորոշ մի կետ՝ մտքերի ծովում խեղդված, Հոսոկը աչքերը չի կտրում ճաղերից, անընդհատ սպասելով, թե երբ է ինչ-որ մեկը գալու և նրանց այդտեղից ազատելու։
- Մեր վերջը կգա, եթե այս ամենի մասին իմանան մեր վերադասները, - մեղմ ասաց Հոսոկը, աչքերը թափառեցնելով տարածության մեջ։ - Այստեղ ցուրտ է, - ավելացրեց ավելի ուշ։
Յունգին թեթև ժպտաց։
- Դու սա ցու՞րտ ես համարում, - ասաց Յունգին հանգիստ։ - Սա դեռ լավ պայմաններ են։ Ծառայության մեջ մենք օրերով այսպիսի խցերում էինք մնում։ Ավելի վատ վիճակներում։
Ջիմինը բարձրացրեց հայացքը դեպի Յունգին: Խոսքերը ստիպեցին նրան հիշել Չոնգուկի խեղճացած վիճակը, քանի որ անտանելի ատում է ցուրտը։ Բայց հետո նորից հիշեց Յուսիջինին, ով իբրև թաքցնում է նրան։
- Ինչի՞ ես այդպես նայում, Ջիմին, - հարցրեց Յունգին՝ տեսնելով նրա հանկարծակի լարվածությունը:
- Ուղղակի մտածում եմ։
- Ի՞նչ ես մտածում, - հարցրեց Հոսոկը, - գլուխը հենելով պատին։ - Ընդհարապես խելքիդ ի՞նչ փչեց, որ որոշեցիր այն աղջկան պաշտպանել։ Դուրդ եկե՞լ էր։ - Ժպտաց։
- Ի՞նչ էլ, որ արել է, - միջամտեց Յունգին, - հիմա մեր փոխարեն այստեղ այն երկու դոդ գլուխները պետք է լինեին։
- Նրանք ունեն փող ու իշխանություն, - քմծիծաղեց Հոսոկը, - մենք ի՞նչ կարող էիք անել։
- Կեներք տղերք, իմ պատճառով այս ամեն ինչը եղավ, - ասաց Ջիմինը' մեղմ ձայնով։ - Իմ պատճառով հիմա լիքը խնդիրները կունենաք։
- Դա քո պատճառով չէր, դա այն տխմարների պատճառով էր, - ասաց Հոսոկը։ - Հետո էլ, ո՞ր օրվա ընկերներն ենք։
- Եթե կա մեկը, որ պետք է ներեղություն խնդրի դա ես եմ, - ասաց Յունգին։ - Եթե ես այն ժամանակ ձեզ չխառնեի, հիմա մենք ընդհանրապես այս վիճակում չէինք լինի։
- Յունգի՛, հիմա՞ էլ դու, - վրդովված ասաց Հոսոկը։ - Այդ ամենի մեջ բոլորս էլ մեղավոր էինք, հերի՛ք է։
- Ի դեպ այն Կիմ եղբայրներին ազատե՞լ են, - հարցրեց Յունգին։
- Հա՛, - արձագանքեց Հոսոկը: - Նամջունը զորացրվեց, իսկ Թեհյոնը որոշեց շարունակել.... Հիմա նա մեզ հետ է։
- Նա ձեզ հետ ի՞նչ գործ ունի, - բարկացած արտասանեց Յունգին, հանկարծակի բռունցքներն ամուր սեղմելով: - Ինչո՞ւ հենց ձեզ հետ։
- Քո անտեր վերադասի պատճառով, - ասաց Ջիմինը, հանկարծակի ոտքի կանգնելով։
- Յուսիջի՞նը, - Յունգին նույնպես ոտքի կանգնեց' զայրացած արտահայտությամբ։
- Այո՛, հենց նա, - կտրուկ պատասխանեց Ջիմինը՝ մի վերջին վրդովված հայացք նետելով ընկերներին։
- Թեհյոնը Յուսիջինի հետ ի՞նչ կապ ունի, - հարցերց Հոսոկը նույնպես ոտքի կանգնելով։
- Յուսիջինը, դավաճանել է Թեհյոնին։ Նա այստեղ է, որպեսզի վրեժխնդիր լինի նրանից։
Եվ ես նրան օգնելու եմ։
- Օգնելու՞ ես, - Յունգին խոժոռվեց։
- Հա՛, - Ջիմինը հաստատակամ է։
Յունգին լուռ մնաց, հասկանալով, որ ինչ էլ ասի, դա չի կարողանա հանգստացնել Ջիմինին։
- Ջիմի՛ն, - մի պահ լռեց Յունգին։ - Գուցե ավելի լավ է հանգստանաս։ Հիշիր՝ ամեն ինչ դեռ վերջացած չէ:
- Բայց ինձ համար ամեն ինչ արդեն վերջացել է, - ցածր պատասխանեց Ջիմինը, գլուխը նորից կախելով։ - Ես.... այսօր նրանց միասին տեսա։ Չոնգուկին։
Հոսոկը ապշահար նայեց Ջիմինին։
- Հա՛, Հոսոկ, - Ջիմինը կտրուկ շրջվեց դեպի Հոսոկը. -... Ցավում եմ, որ ինձ արդարացնել չեմ կարողանում, բայց ես այն չեմ, ինչ դու ես կարծում։ Այո՛, ես գեյ եմ։ Սիրում էի Չոնգուկին, ով... գրողի տանի վերջին ստորի նման դավաճանեց ինձ։
Արցունքները սկսեցին գլորվել նրա այտերի վրայով, երբ նկատեց Հոսոկի աչքերում հիասթափություն ու ատելություն: Մեկ օրվա մեջ կորցնելը երկրորդ թանկ մարդուն Ջիմինին ներսից սպանում է։
- Դու՛... այս ի՞նչ ես ասում, - անճարակ ասաց Հոսոկը, սառը ձայնով՝ կարծես չկարողանալով հավատալ նրան:
- Ես գիտեմ, որ դժվար է հասկանալ, - շարունակեց Ջիմինը, - բայց ես սիրում եմ տղաների։ Եվ դա Չոնգուկն էր։ Արդեն թաքցնելու իմաստ չեմ տեսնում։
- Չե՛մ կարող հավատալ, - բացականչեց Հոսոկը ու անխոհեմորեն շարունակելով. - Ինչպե՞ս կարող էիք, դուք բոլորդ... մտածում էի... մտածում էի, որ Յունգիին հետս բերելով կօգնես, որ ճիշտ ուղուն դնեմ, մինչ դեռ դու ես....
Սթրեսի բուռն ալիքից Յունգիի սիրտը սկսեց խառնել։
- Հոսո՛կ, խնդրում եմ, - միջամտեց Յունգին, զգալով, որ նրա ընկերոջ համբերությունը հատել է սահմանը: - Դու չգիտե՛ս, թե ինչ է նշանակում լինել այստեղ, այս վիճակում։ Մենք այսպիսինն ենք' սխալ, թե՛ ճիշտ։
- Մենք իսկապես չենք ցանկանում, որ դու մեզ ատես, - ասաց Ջիմինը՝ դողացող ձայնով։ - մենք պարզապես... պարզապես ուզում ենք, որ դու մեզ ընդունես այնպիսին ինչպիսին մենք ենք։
- Ի՞նչն ես ուզում, որ ես ընդունեմ, - Հոսոկը համառորեն շարունակեց, աչքերում ատելություն, որ առաջացել էր սիրելիների դավաճանությունից: - Թե՞ դուք ոնց եք ամեն բան պղծում ու պղտորում։
- Հոսո՛կ, խնդրում եմ, դու պարտավոր ես մեզ հասկանալ, - ասաց Յունգին։
- Չէ՛, պարտավոր չեմ։ Արդեն զղջում եմ, որ երբևէ ձեզ հետ հանդիպել եմ։ Անիծվեն այդ օրերը։
- Դե՛, լավ, - ասաց Պակը, ու ձայնը բռնկվեց, - թող անիծվեն։ Ես արդեն անսահման հոգնել եմ։ Ո՞վ եմ ես, որ որևէ մեկին բան խնդրեմ։ Ինձ էլ արդեն չի հետաքրքրում, թե ով կհամաձայնի ինձ ընդունել, ով ոչ։
Յունգին ուզում է միջամտել, սակայն տեսնելով, թե ինչպես է փորձում Ջիմինը խոսքերով ցավն արտահայտել ուղղակի լռեց։
- Ես այլևս չեմ կարող փակվել իմ մեջ և զգալ, թե ինչպես է աշխարհը շարունակում ինձ ատել, - շարունակեց։ Աչքերը լցվել են արցունքներով, սակայն նա թույլ չի տալիս, որ դրանք նորից հոսեն։ - Ես ու Չոնգուկը չպետք է լինեինք այս վիճակում, բայց դու և մյուսները միայն շարունակում եք մեղադրել մեզ, կարծես մեր սերը դավաճանություն է։
- Ջիմի՛ն, - գոչեց Հոսոկ։
- Ո՛չ, լռի՛ր, - հակադարձեց նա, - ես չե՛մ ցանկանում, որ դու խոսես իմ մասին։ Ես չեմ ուզում լսել որևէ մեկի կարծիքը։ Ես կորցրել եմ ամեն ինչ, իսկ դու ինչու՞ ես ցանկանում ինձ էլի ցավեցնել։ Եթե դու իմ ընկերն ես, ապա դու պետք է ինձ ընդունես այնպիսին ինչպիսին ես եմ։ Բայց ես գիտեմ, որ դա անհնար է։ Ես այլևս չեմ կարող սպասել, որ դու կամ ուրիշները ինձ ճանաչեն։ Ես ինքս ինձ ընդունում եմ և դա ինձ արդեն հերիք է։
Ջիմինը կատաղորեն նստեց հատակին, և այդ ժամ քննիչը երկաթե ձողով հարվածեց ճաղերին' առաջ կանգնելով նրանց դիմաց։
- Ոստիկանապետը շուտով կզանգահարի զորամաս, - ասաց քննիչը։ - Եթե դուք իսկապես դասալիք եք խոստովանեք հե՛նց հիմա, իսկ եթե ո՛չ, ձեր հետևից շուտով կգան։
- Մեզ հետ ի՞նչ կլինի, - հարցրեց Հոսոկը։
- Ամեն ինչ պարզ կդառնա զանգից հետո։ Բայց լավ բանի չսպասեք
_
Մոտոցիկլետը կանգնեցնելով ոստիկանության ելքի դիմաց, Չոնգուկը հանեց սաղավարտը ու այդ պահին տեսավ նրան ում ամենաքիչն է այդտեղ սպասում։
Նրա և Յուսիջինը հայացքները խաչվեցին հենց այն ժամանակ, երբ նա դուրս եկավ մեքենայից մի քանի վերդասների հետ։
- Չոնգու՞կ, - քմծիծաղեց Յուսիջինը։
- Ինչո՞ւ ես դու՛ այստեղ, - Չոնգուկը հազիվ է իրեն զսպում, որպեսզի չբռնի նրա զինվորական համազգեստի օձիգից ու մի լավ թափ չտա։
- Ես իմ պարտք են կատարում։ Կանգնել իմ զինվորի կողքին և պաշտպանել։ Յունգին այստեղ է։ Իսկ դու երևում է Ջիմինի մոտ ես եկել այսպես շնչակտուր։ Վախենամ նրան օգնել չկարողանալով, - քմծիծաղ տվեց։ - Նա ընդամենը հասարակ զինվորական է։
- Դու ոչի՛նչ չես կարող անել։ Ջիմինն արդար է, և դու դրա դեմ ոչի՛նչ անել չես կարող։
Յուսիջինը մի պահ լռեց' թույլ մի ժպիտ նկարելով իր դեմքին: Նա սիրում է այդ տիրապետող դիրքը, որտեղ մյուսներն անզոր են, իսկ ինքն՝ վերահսկող։
- Իսկ ես քեզ ասում եմ, Չոնգու՛կ, ես կարող եմ, և իրավունք էլ ունեմ, - ասաց Յուսիջինը։ Նրա ձայնը թափանցեց Չոնգուկի ականջներում որպես չարագուշակ հնչյուն: - Ջիմինը ծեծել է երկու քաղաքացու։ Նրանք հիմա հիվանդանոցում են։ Այս գործողությունը ինձ են հանձնված։ Իսկ ես սրա անմիջական հրամանատարն եմ։
Չոնգուկի աչքերը լայնացան՝ զարմանք ու անհավատություն արտահայտելով:
- Ջիմինը երբեք նման բան չէր անի, առանց պատճառի։ Այնպես որ Յուսիջին դու ոչի՛նչ անել չես կարող։
- Բայց ես անելու եմ, - քմծիծաղեց Յուսիջինը' չարաճճիությամբ լի ձայնով։ - Նա արդեն մեղադրվում է զինվորական կարգի խախտման մեջ, և ես լիովին իրավունք ունեմ նրան հետ պահելու։ Եթե դա քեզ դուր չի գալիս, հորդորում եմ վերանայել մոտեցումդ։
- Դու նրա հետ կատարվածը կանխամտածված ես արել, - ասաց Չոնգուկը դողացող ձայնով, - բայց ես չե՛մ թողնի, որ Ջիմինն այդպես տուժի։
- Չե՞ս թողնի, - Յուսիջինը առաջ եկավ մի քայլ, աչքերը խրված Չոնգուկի հայացքում: - Ինձ հետ խոսելիս լավ մտածիր։ Ե՛ս եմ որոշում, թե ինչ է լինելու։
Չոնգուկը մռայլ նայեց նրան՝ ամբողջ ներքին զայրույթը սեղմելով, բայց այդ պահին գիտակցելով, որ մի սխալ քայլ և իրավիճակը բոլորովին դուրս կգա վերահսկողությունից։
- Յուսիջի՛ն, այս ամենն ինչո՞ւ ես անում։ Պատճառը ե՛ս եմ, ապա ինձ պատժիր։
- Կապիտա՛ն Յու....- շեշտեց, - քո՛ հրամանատարը, կրկնի՛ր։
Չոնգուկի հպարտությունը տապալվեց։ Նա մատներով այնպես բռունցք արեց, որ եղունգները քիչ էլ ու մաշկի մեջ կանցնեիր։
Նա ատում է։
- Կապիտա՛ն Յու, - Չոնգուկը պատվի է առնում թիկ կանգնած ու մի ձեռքը ճակատին ուղղահայաց։ - Ես ի՛նձ վրա եմ վերցնում Պակ Ջիմինին ուղղված ողջ պատիժը։
- Ես մերժում եմ։ Յուրաքանչյուրն իր քայլերի համար է պատախանատու։
Յուսիջինը հեռացավ մնացած վերդասների հետ մասին։
Չոնգուկի ձեռքը մնաց օդում, աչքերը հառած մի կետի։
«- Յուսիջինը մեր միջև պատ է շարում։ Դու իսկապե՞ս չես հասկանում։ Նա քեզ փորձում է դեպի իրեն քաշել, իսկ դու ինձ թողնում ես մի կողմ։
- Դա չի նշանակում, որ ես քեզ թողնում եմ։
- Դու ինձանից հեռանում ես, Չոնգու՛կ ։ Յուսիջինը քեզ ներգրավում է իր աշխարհում, ու դու սկսում ես թողնել ինձ։ Հենց դա է խնդիրը։ Որ նա քեզ փոխում է, իսկ դու դա չես տեսնում։
- Ուզում եմ, որ ընտրեիր ի՛նձ, ո՛չ թե Յուսիջինին»։
- Ես երբե՛ք էլ նրան չեմ ընտրել, - մրթմրթաց քթի տակ ու շտապեց ներս։
- Ձեզ արգելված է ներս մտնել, - ասաց ոստիկաններից մեկը, ով կանգնած է գլխավոր միջանցքի մուտքի մոտ։
- Ի՞նչ հրամանով, - աչքերը կատաղի չռած բղավեց Չոնգուկն ու բռնեց նրա օձիգից։ - Մի՛ կողմ քաշվիր։
- Այստեղ ի՞նչ կատարվում է։
Չոնգուկն իրեն ծանոթ ձայն լսեց, ու երբ շրջվեց այնտեղ կանգնած էր Ջիմինի հայրը։
- Նրան դու՛րս ուղեկցեք, - կարգադրեց պարոն Պակը ներս մտնելով։
Ոստիկաններին անգամ ասել պետք չէր, նրանք արդեն պատրաստվում էին։ Երկուսն էլ անմիջապես բռնեցին Չոնգուկի թևերից ու փորձեցին դուրս հանել չնայած նրա համառության։
- Ի՛նձ լսեք, - բղավեց Չոնգուկը հազիվ դիմադրելով ոստիկաններին։ - Ջիմինին զրպարտում են, մեղադրանքները սուտ են։
Եվ թեև Չոնգուկը իր վերջին հնարավորությանը դա ասաց միևնույն է պարոն Պակը բանի տեղ դա չդրեց։
Չոնգուկը անորոշությունից արդեն ինքն իրեն է կրծում, ու եթե հիմա նրան պահող հանգամանքներ չլինեին նա հավանորեն Յուսիջինին կմասնատեր։
- Չէ՛, Չոնգուկ մի բան մտածիր, մենք պետք է ներս մտնենք, - ասաց ինքն իրեն անընդհատ նյարդայնորեն շոյելով դունչը։ - Ի՞նչ անեմ, ի՞նչ։
Մտքում մշակելով ամենա անհեթեթ տարբերակները հայացքը հառեց իրեն ընդառաջ եկող մեքենային, որն ի վերջո նրանից երկու մետր հեռավորությունից թեվեց ու ուղղությունը բռնեց շենքի հետև։
Չոնգուկը ուշադիր նայում է մեքենային, ապա ոչ մի վայրկյան չկորցնելով գնաց նրա հետևից
_
Համակարգչի փայլուն լույսը ընկել է տղամարդկանց դեմքներին, երբ ամենայն ուշադրությամբ նայում են տեսախցիկի ֆիքսած կռվի պահը։
Ահա և Ջիմինը իր ողջ ուժով հարվածում է տղամարդու դեմքին, ով բառացիորեն մռնչում է հատակին ընկած։
Յուսիջինը քմծիծաղ տվեց, հստակ հասկանալով' ոչինչ Ջիմինին չի փրկի։
- Ահա՛ այսպես, - ասաց ոստիականապետը Յուսիջինին նայելով, - Մենք ոչ մի քայլ չձեռնակեցինք իմանալով, որ նրանք զինվորական են։ Բայց դուք հասկանում եք, որ զինվորականների նկատմամբ օրենքները խիստ են, և զինվորները ենթարկվում են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օրենքներին:
- Բայց և այնպես դուք պետք է հաշվի առնեք այն փաստը, որ մեղավորները եղել են այն երկուսը, - ասաց Պակ Օմարը։
- Ո՞վ եք դուք, - սուր հայացքով հարցրեց Յուսիջինը նայելով տղամարդուն։
- Ես Պակ Ջիմինի հայրն եմ, Պակ Օմար։
- Պա՛կ Օմար, - դիմեց Յուսիջինը, ում աչքերը հրճվանքից փայլեցին։ - Ձե՛ր որդին, անգամ նրանց պատժելու դեպքում իրավունք չուներ նրանց ծեծելու, այն էլ այդ աստիճան, ուստի կխնդրեմ, որպեսզի չխառնվեք մեր գործերին։ Մենք մեր գործը լավ գիտենք։
- Իմ որդուն զրպարտելը անմտություն է, նա երկու կանանց է պաշտպանել, ովքեր եղել էին երկու բռնակալների ձեռքում։
- Հասկանում եմ ձեզ, բայց նա իրավունք չուներ նրանց ծեծելու, - ասաց ոստիկանապետը։ - Ի վերջո նրանք տուժել են։
- Իրենց կատարած հանցանքի պատճառով, - շարունակեց պարոն Պակը ոստիկանին։
- Եվ ո՞րն է այստեղ հանցանքը, - կոպիտ հարցրեց Յուսիջինը
- Այն, թե ինչպես եք դուք նրանց հանցանքները քողարկում։
- Մենք ոչ մի նման բան չենք անում, - միջամտեց ոստիականապետը, - բուժ զննումից հետո նրանք նույնպես այստեղ կլինեն։ Բայց ձեր որդու դերը շատ ավելի մեծ է։
- Պարո՛ն Օմար, կարծում եմ, որ ձեր այստեղ լինելը միտում չունի, - հաղթական ասաց Յուսիջինը, - մենք ամեն ինչ կանենք, որպեսզի բոլորը կրեն իրենց պատիժը։ Այնպես որ հեռացե՛ք։ Խնդրեմ նրանք դուրս ուղեկցեք։
Շնորհակալություն կարդալու համար:
Յուսիջինը իսկապես տականք է, ուստի շատ մի հայհոյեք։
Ես շնորհակալ կլինեմ, եթե դուք լինեք մյուս գլուխներում: Կհանդիպենք նոր գլուխներում♡
You are reading the story above: TeenFic.Net