- Դու՛... - Պակը լռեց, բայց Չոնը համբերատար է։
- Սա թյուրիմացություն է, - ասաց Չոնգուկը, - բայց խնդրում եմ, լսի՛ր ինձ։
- Ձայնդ կտրի՛ր, Չոնգուկ, - գոռաց։ - Ինչպե՞ս ես համարձակվում ինձ հետ խոսել... Որքան խղճուկ, որ առաջին իսկ պատահածի գիրկն ընկնում ես։
- Ջիմի՛ն...
- Լսի՛ր, եթե կարծում ես, որ կարող ես մի քանի տափակ բառերով արդարանալ, այս գլխից մոռացի՛ր: Քո մերը, Չոնգուկ, ես վստահությունս կուրորեն տվեցի քեզ, ու դու դա մի գիշերվա մեջ գցեցիր ջուրը, - նա թքեց գետնին արհամարհանքով՝ սառը հայացքով նայելով նրան։
- Սա սխալմունք է, Ջիմի՛ն, հավատա։ Ես անգամ չգիտեմ, թե սա ինչպես է եղել։
- Դա քո խնդիրն է, - ասաց Ջիմինն անտարբեր ու բաց թողեց նրան, - ինձնից հեռու մնա։
Ջիմինը գնաց, և Չոնը արագ ձեռնամուխ եղավ նրան կանգնեցնել, այսպիսով կանգնեց դիմացն ու խղճահարությամբ նայեց Պակի աչքերին։
- Սպասի՛ր, Ջիմի՛ն, սպասի՛ր։
- Մի՛ կրկնի, - ընդհատեց Ջիմինը դառնությամբ: - Հանգիստ ապրիր առանց ինձ։ Արդեն տեսել եմ, թե որքան հեշտ է քեզ համար:
- Ես իսկապես չէի ցանկանում, որ այդպես լինի։ Մենք արբած էին, մեր միջև ոչի՛նչ չի եղել։ Հավատա։ Ոչի՛նչ։
- Իսկ քո պարանոցի հետքերը։
Չոնգուկը ամաչելու ցած նայեց։
- Զզվելի է, - հառաչեց Ջիմինը։ - Ուղղակի մի՛ շարունակիր։
- Ջիմի՛ն, խնդրում եմ, միայն մի քիչ լսի՛ր ինձ։ Ես ամեն ինչ կբացատրեմ։
- Բացատրելուց առաջ պետք է նախ ընդունես, որ սխալվել ես, - մռնչաց Ջիմինը, ցնցված։ Աչքերից արդեն կայծեր են դուրս թռչում. - իսկ դու գրողը տանի քեզ, նույնիսկ չես ընդունում Դա։ Դու միայն ուզում ես, որ ես քեզ ներեմ, բայց դա չի կարող լինել։ Մի կողմ քաշվիր ճանապարհից։
- Ջիմի՛ն, խնդրում եմ։
- Հերի՛ք, Չոնգուկ, - ասաց Յուսջինը, հանկարծակ հայտնվելով։
Ջիմինը ականջները քոր եկան Յուսիջինի ձայնից։
Այսպիսով արհամարհելով Չոնգուկին նա քայլեց դեպի ելքը, և հիմա Չոնգուկի ոչ մի խոսք, ոչ մի պաղատանք նրան չէր կանգնենցնի։
- Ջիմի՛ն, - բղավեց Չոնգուկը։
Չոնգուկը չէր կարողանում ընդունել դա, բայց նա գիտակցում է, որ արդեն ուշ է։
- Չոնգուկ, որտե՞ղ է հպարտությունդ, - ասաց Յուսիջինը բռնելով նրա ձեռքը, որպեսզի չփորձի նրա հետևից գնալ։
Չոնգուկը մնաց միայնության մեջ, իսկ նրա մեջ կային զայրույթի, ափսոսանքի ու սիրո ջերմությունները, որոնք հիմա միայն կային որպես հիշողություն։
- Դու այդ ի՞նչ արեցիր, - ասաց Չոնգուկը՝ հուզված աչքերով նայելով Յուսիջինին։ Շունչը կարծրացավ, և սիրտը սեղմվեց:
_
Մի ժամ հազիվ քնելուց հետո Յունգին մտավ լոգարան, ապա հագը գցելով այն ինչ առաջինը պատահեց վալս մտավ խոհանոց, որտեղ նրան դիմավորեց մոր պատրաստաց նախաճաշը։
- Դու քեզ լա՞վ ես զգում, - հարցրեց տղաների մայրը, երբ Յունգին նստեց եղբոր կողքի։
Ջիսունգը տարօրինակ նայեց եղբորը։
- Ինչո՞ւ, ինձ ի՞նչ է եղել, - ասաց Յունգին կեղծված, թույլ ժպիտը քաշելով դեմքին։
Մայրը նստեց որդիների դիմաց՝ դեմքին ակնհայտ անհանգստություն ու հոգնածություն: նա ուշադիր զննում է Յունգիի դեմքի մանրուքները, որոնք վկայում են անքնության և խոր հոգնածության մասին:
Կարմրած ու հետ ընկած աչքեր, որոնց տակ պարկերի են առաջացել, և դա ամենևին էլ մի քանի օրվա բան չէ։
- Յունգի՛, - սկսեց նա մեղմ ու զգուշորեն, - Բանակում ամեն ինչ կարգի՞ն է։ Դու մի՛ թաքցրու ինձնից, - Մայրական բնազդը չէր խաբում նրան. նա զգում է, որ իր որդու կյանքը հեշտ չի ընթանում։
Յունգին փորձեց ժպտալ՝ փորձելով թեթևացնել իրավիճակը:
- Մա՛մ, ամեն ինչ կարգին է այնտեղ, - պատասխանեց նա՝ թեթև ժպիտով: - Պարզապես շատ էի հոգնել:
- Յունգի՛... - ձայնը ավելի ծանրացավ, երբ նա ձեռքը մեղմորեն դրեց որդու ձեռքին, - ես տեսնում եմ քեզ՝ այնպես, ինչպես տեսել էի հորդ.... Ես երբեք չէի ցանկանա, որ դու կրկնեիր նրա ճակատագիրը:
Յունգին մի պահ լռեց, զգալով մոր արցունքոտ աչքերի ուժը: Մայրը դեռ վաղուց էր դեմ իր զինվոր դառնալու մտքին։
- Մա՛մ... - վերջապես շունչ քաշելով ասաց նա, - ես հասկանում եմ, որ դու վախենում ես... բայց ես չե՛մ կարող նույն կյանքն ունենալ, ինչպես բոլորը: Պարզ ծառայությունից հետո տուն գալը այն չէ, ինչ ես ուզում ե։:
Մայրն ակնհայտորեն չէր սպասում այս պատասխանին: Նրա դեմքը դարձավ ավելի լուրջ, մինչ դեռ Ջինսունը խղճմտանքով նայում է մորը, հասկանալով, թե որքան ցավոտ է նրա համար։ Թե ինչպես օր ու գիշեր չէր քնում, որ աղոթի որդու համար։
- Յունգի՛, ես հորդ կորցրել եմ, - նրա ձայնը ցածր է ու լի վշտով: - Չե՛մ ուզում քեզ էլ կորցնել: Ես գիտեմ, թե ինչ է պատերազմը, այն խժռում է մարդկանց: Հայրդ ամիսներով չէր գալիս տուն... վիրավոր էր, հիվանդ... և հետո... - Մայրը շունչը պահեց՝ փորձելով կառավարել արցունքները, բայց դրանք արդեն գլորվում են:
- Խնդրում եմ, ծառայիր, վերջացրու, և տուն վերադարձիր... մի՛ գնա հորդ ճանապարհով...
Յունգին նայեց մորը՝ ծանրությամբ կուլ տալով ցավը, բայց նրա աչքերը մնացին նույն վճռականությամբ լի:
- Կներես, մամ... բայց ես չեմ կարող կանգնել, - գլուխը կախեց ցած: - Ես պետք է գնամ։
- Զինվոր դառնալով չէ, որ որոշվում է, հայրենասիրությունը։ - ասաց կինն ոտքի կանգնելով։ - Անգամ խելացի, երեխաներ կերտելը' հայրենիքին նվիրական։ Մի ժամանակ դա քո երազանքներ էր։
Ուսուցիչ դառնալու երազանքը վաղուց խլվել է։ Յունգին չհասկացավ, թե դա ինչպես ստացվեց, բայց նա ող պահեց։ Ուզում է, որ իր թշնամուն ծնկի բերի։
- Յունգի՛, որդիս խնդրում եմ, - մոր շուրթերից թեթև հեկեկոց դուրս թռավ։
Ջիսունգը մտահոգ նայեց մորն ու թեթև ոտքով հարվածեց Յունգի ոտքին, ակնարկելով, որ գրկի ու սփոփի։
Յունգին վեր կացավ, ու ուսը դեմ տվեց, որպեսզի կինը արտասվի ու հանգստանա։ Նրա հետևից Ջիսունգը գրկեց' շոյելով մոր ուսը։
- Մենք սիրում ենք քեզ, - ասաց Ջինսունգը, ամուր մորը գրկելով։
- Սիրում ենք, - կրկնեց Յունգին։
_
Առատ տեղացող ձյան հետ համատեղ մի ուժեղ քամի սուլեց, այսպիսով սառը ձյունը ցփնելով Յունգիի դեմքին, երբ մտքերի մեջ կորած զբոսանքի է դուրս եկել։
Յունգին քայլում է փողոցով, մտքում կռիվ տալով իր զգացմունքների հետ: Նրան տանջում է մոր խոսքերը, նրա ապրումները։ Բայց միաժամանակ, նա չի կարողանում զսպել այն ցանկությունը, որ ուզում դառնալ զինվոր։
Այդպես մտամոլոր քայլելով Յունգին չնկատեց, թե ինչպես է հասել Հոսոկի տան դիմաց: Նրա սիրտը արագ բաբախեց՝ հասկանալով, թե ուր է կանգնած:
Մեկ ակնթարթում դուռը բացվեց, և Յունգին աչքերը լայնացավ։ Քայլերի մեջ շփոթված նա աջ ու ձախ արեց, ապա սառած ու շփոթված, կանգնեց տեղում։
Հոսոկը կանգնեց դռան շեմին առերեսվելով նրան, ումից ամենաշատն էր փորձում խուսափել: Նրա հայացքը փոխվեց կոշտ, դեմքը՝ քարի պես անխոցելի, բայց ներսում տենդոտ զգացմունքներ են այրվում:
- Դու՞։ Ի՞նչու ես այստեղ, - չոր և կոպիտ ասաց Հոսոկը՝ իջնելով սանդղամուտքը։
- Ես պարզապես քայլում էի, - նրա ձայնը մեղմ է, գրեթե խորը թաքցրած կարոտով: - Ես նույնիսկ չգիտեի, որ դու այստեղ ես...
- Իսկ եթե ես այստեղ եմ, ի՞նչ, - ասաց նա սառնությամբ։
- Ես... - Յունգին խորը շունչ քաշեց, զգալով, թե որքան դժվար է խոսել: - Ուրախ եմ քեզ տեսնել, - անկեղծորեն խոստովանեց նա:
Հոսոկը մի պահ լուռ մնաց, չկարողանալով ճիշտ բառեր գտնել: Նրա սիրտը կոշտացել է Յունգիի հանդեպ, բայց միաժամանակ տեսնելը նրան ցավեցնում է:
- Տեսա՞ր, իսկ հիմա կարող ես հեռանալ, - ասաց հոսոկն ու նրա կողքով անցավ, բայց Յունգիի ձայնը կանգնեցրեց։
- Հոսո՛կ, ես գիտեմ եմ, որ դու ինձ չես ընդունում, բայց իրո՞ք այդքան ատում ես, - նրա ձայնը խորը կարոտով է լցված, բայց միաժամանակ հույսով:
Նրա այդ խոսքերի վրա, Հոսոկը մեկ ակնթարթում հիշեց այն օրը, երբ Յունգին հոսպիտալում վատացավ խոստովանությունից հետո։
Գուցե Հոսոկը ատում էր, բայց միևնույն է նա Յունգիի հանդեպ սերը դեռ մնացել է։ Ընկերը շատ քիչ էր բնութագրում այն ինչ զգում էր նախկինում, այլ փոքր եղբայր։ Բայց Հոսոկը ինչ-ինչ պատճառներով չէր կարողանում ընդունել եղբոր սխալ կողմնորոշումը։
Այլասերվածությունը իր համար ամենավատ բանն է ամբողջ աշխարհում: Թեև այդ ամենին նա Յունգիի կողքից այն կողմ չէր գնում քանի դեռ նա հոսպիտալում անգիտակից պառկած էր։ Նա հոգ էր տանում նրա մասին, ինչպես դա կաններ ամեն մեծ եղբար։
Հոսոկը շրջվեց ու սառած նայեց նրան, նա կարծես քայլող դիակ լիներ։ Իհարկե նա այդ տեսքին կլիներ, ա՜խր Յունգին այդ օրվանից սկսած դեպրեսիայի մեջ է, նա կարգին չի քնում ու չի էլ սնվում։ Էլ չի ասվում անընդհատ կռիվների մասին։ Փանփուշտների ձայնները դեռ մինչև հիմա ականջների մեջ խշում է։
- Ես չգիտեմ, թե ինչ ես ուզում լսել, - ասաց Հոսոկը, - բայց այս ամենը վաղուց անցած է, և դու պետք է դա գիտակցես:
- Ատելությունը նույնպես չէ՞, - Յունգին ոչխարի ժպիտ դեմքին քաշեց։
- Չէ՛։
- Վե՛րջ, - ընդհատեց Յունգին։ - Հերիք խոսես։ Գուցե՞ թեյ խմենք, այստեղ շատ ցուրտ է։
- Էլ ի՞նչ կուզես։ Ես գործեր ունեմ.... Եվ ինչո՞ւ ես դու այդքան բարակ հագնվել։
- Ի՞նչ գործ։
- Ամենևին էլ քո գործը չէ։ Առայժմ, - ասաց Հոսոկը ու շրջվելով քայլեց, բայց նորից կանգ առնելով շրջվեց, Յունգին դեռ այնտեղ խեղճացած կանգնել էր։ - Ես....
- Հաստատ պե՞տք է, - սկսեց մտածել, - չէ՛ Հոսոկ դու նրա հետ գործ չունես։ Բայց ես իմ համար չեմ ասելու։ Բայց այդ դեպքում ստիպված եմ նրա հետ գնալ։ Հոսո՛կ, պե՛տք չէ, մենա՛կ գնա։ Բայց Ջիմինը կուրախանա։ Ախր շատ էր կարոտել նրան։
Յունգին դեռ սպասում է ցրտից սառած։
- Ես Ջիմինի մոտ եմ գնում։ Եթե ուզում ես նրան տեսնել կարող ես գալ, - կտրուկ ասաց ու իսկույն ևեթ շրջվեց։
Յունգիի դեմքին մի ժպիտ քաշվեց, ապա շտապեց նրա հետևից։
- Ե՞րբ ես եկել, - երկար լռությունից հետո խոսեց Յունգին։
Հոսոկը չշտապեց պատասխանել։
Նա հիշեց Ջիմինին...
- Մի երկու ժամ առաջ։
Յունգին կասկածամիտ նայեց ընկերոջն ու հոնքերը կիտեց։
- Եվ հիմա այդպես շտապ, նորից Ջիմինի մո՞տ ես գնում։
- Ես էլ չգիտեմ... - հոգով հանեց։ - Նա գնացել է ակումբում խմելու ։ Վախենամ մի լուրջ բան է եղել։ Ծնողների հետ չուներ, երևի նրանք են մեղավոր։
_
- Ի՞նչ արեցիր, - բղավեց Չոնգուկը։
Ճակատագիրը կարծես միտումնավոր կերպով հերթական անգամ խառնեց իրենց կյանքերը:
Չոնգուկը դեռ շունչ չէր կարողանում քաշել այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Ջիմինի հետ, իսկ Յուսիջինը կիսամերկ կանգնած է նրա դիմաց՝ քմծիծաղով լի աչքերով։
- Ես ի՞նչ արեցի, - նորից քմծիծաղեց Յուսիջինը, դեմքը մոտեցնելով Չոնգուկին։
Չոնը այլևս իրեն չկարողացավ զսպել։ Կարծես այդ պահին նրան հաղորդագրություն ուղարկեցին, որտեղ գրված է՝ հաջորդ քայլը քոնն է, սպանիր նրան։
Նա հիմա չի վերահսկում և ո՛չ մտքերը, և ո՛չ էլ անգամ զգացմուքները։ Նրա աչքերը ցասումով լցվեցին, ոտքով ուժեղ հարվածեց։
Յուսիջինը հետ-հետ գնաց, բայց Չոնգուկը սպասեցնել չտվեց, արդեն հաջորդ հարվածը թռավ նրա ծնոտին, ու երբ Յուսիջինը փորձեց հակահարված տալ, կրկին նույն անտանելի ցավի սենսացիաները անցան որովայնով։
- Դու՛... - ասաց Չոնգուկը՝ վառվող աչքերով նայելով Յուսիջինին։ - Դու ամեն ինչ կազմակերպել էիր, չէ՞։ Սարքեցիր այնպես որ Ջիմինը մեզ այսպես տեսներ։ Ինչո՞ւ։
- Մի՛ հիմարացիր, Չոն, - ասաց նա քմծիծաղով։ Ճիշտ է, որ ես քեզ միշտ ցանկացել եմ, բայց այդքան հեռու չէի գնա։ Թեև խոստովանում եմ, ես հիմա ուրախ եմ։
- Դու խելագար ես, - բացականչեց Չոնգուկը ցածր։ - Չե՛ս հասկանում ոչինչ։ Քեզ համար երևի սովորական է տեսնել ուրիշի ցավը, և քմծիծաղ տալ, մինչ դեռ նրանք զգացումուքներ ունեն, և ցավում են։ Շատ մի ջանիր դու դա չե՛ս հասկանա, որովհետև ստոր կենդանու մեկն ես։
Մի ակնթարթում սոված շան պես Յուսիջինի հարձակվեց Չոնգուկի վրա և պարանոցին բռնելով սեղմեց պատին։
- Կրկնի՛ր։
- Թե՞ որքան ստորն ես։
Յուսիջինը մատներն ավելի սեղմվեց պարանոցին։
- Իսկ դու կարծում ես, որ նա քեզ կների, - ասաց Յուսիջինը, - Նա՞, ով չդիմացավ մի փոքր թյուրիմացությանը... Ես կասեմ այն, ինչ դու վախենում ես լսել։ Նա երբեք չի վերադառնա:
- Եթե կարծում ես, որ ես չեմ փորձելու ուղղել այս ամենը, ապա դու սխալվում ես, - ասաց Չոնգուկը՝ նրան հետ հրելով։ - Ա՜խր սա մի մեծ թյուրիմացություն է։
- Վախենամ սա թյուրիմացություն չէ, - աչքերը սկսեցին հրճվել։ - Արի՛ անկեղծ խոսենք, ես ստիպողաբար ոչինչ չեմ արել։ Անգամ դու ինքդ ես շարունակել։
Չոնգուկը նոր նկատեց Յուսիջինի պարանոցի երկու հետքերը։ Հայացքը սառեց դրանց վրա, բայց նա ոչինչ չի հիշում։ Կարծես միտումնավոր գիշվա եղելությունը ջնջված լիներ գլխից։
Եվ հիմա նրան մի հարց է տանջում՝ արդյոք եղել է ներթափանցում, և եթե դա իսկապես եղել է, ապա ով է եղել դոմինանտը։
Չոնգուկը հիմա իրեն ներել չէր կարողանում։ Ջիմինը տեսել է ամեն բան, անգամ և Յուսիջինի մարմնի թողած իր հետքերը։ Սիրտը սկսեց խառնել։
- Դու ինչ է ոչինչ չե՞ս հիշում, - քմծիծաղեղ Յուսիջինը։
Հազար անգամ կարդացել եմ ու ստուգել, բայց մեկ էլ գիտեմ մեջը մեկ է սխալներ կան, որովհետեւ շատ անուշադիր եմ։ Հմի ընձի կթվա սաղ ճիշտ է, բայց տարիմ հետո, որ որոշեմ կարդամ մեջը սաղ սխալ է։ Սիկ ընչի սի, ես էլ չգիտեմ, դուք հասկցեք։ Ես գնացի քնելու վերջ, կետ, ստորակետ;
You are reading the story above: TeenFic.Net