Հատոր 2. Գլուխ 4

Background color
Font
Font size
Line height

Ձյունածածկ մայրուղիով Յուսիջինը արագությամբ սլանում է Չոնգուկի տանն ընդառաջ։

Սառը օդը փչեց նրա դեմքին, երբ նա դուրս եկավ մեքենայից ու շտապեց օգնելու Չոնգուկին։

- Թո՛ղ ձեռքս, ես, - ասաց Չոնգուկը՝ զզվանքով ու ձեռքը հետ քաշեց։

Չոնգուկը ոտքը դուրս հանեց մեքենայից, բայց, հենց որ կանգնեց սառած գետնին սայթաքեց Յուսիջինի գիրկը։

- Դու շատ ես խմել, - ասաց Յուսիջինը' հեգնական ժպիտով։ 

Չոնգուկը, դեռևս չափազանց խմած, ուզում է ետ քաշվել Յուսիջինի գրկից, սակայն մնում է դեռ նրա գրկում։

Յուսիջինը չէր թողնում նրան, և այդպես նրան բռնած առաջ տարավ։ Երբ մոտեցան դռանը, Չոնգուկը հենվեց պատին, իսկ Յուսիջինը փորձեց բացել դուռը։ Բայց այն փակ է։

- Դուռը չե՞ս բացում, - հարցրեց Չոնգուկը' մի կերպ իրեն պահելով որպեսզի ցած չընկնի։

- Բանալին ո՞ւր է։

- Չգիտեմ, - մռնչաց Չոնգուկը, ով արդեն տառապում է սեփական հոգեվիճակից։

Յուսիջինը որոշեց մտնել Չոնգուկի գրպանները՝ փորձելով գտնել բանալին։

Օձիգից բռնելով նա Չոնգուկին դեպի իրեն քաշեց, սակայն ծոծագրպանում, բանալու փոխարեն, նա այնտեղ հայտնաբերեց մեկ այլ բան՝ Չոնգուկի և Ջիմինի համատեղ համբույրի լուսանկարը։

Նա իսկապես չէր կանխատեսել, որ դա կլինի։ Նրա սիրտը սկսեց արագ հարվածել, և նա վրդովված առանց երկար-բարակ մտածելու, պատռեց լուսանկարը ու կտորները բաց թողեց գետնին։

Չոնգուկը, դեռևս անջատված է և շեղված, այնպես որ չէր նկատել, թե ինչ է տեղի ունենում։

- Ինչու՞, Չոնգուկ, - բացականչեց Յուսիջինը, բայց նրա բառերը կարծես անտեսելի են։

Չոնգուկը ոչինչ չարձագանքեց։

Ներս մտնելով՝ Չոնգուկը առաջ գնաց, բայց չփորձեց ուշադրություն դարձնել Յուսիջինին: Հազիվ ոտքի վրա մնալով,  ճոճովելով շարժվեց ննջարանի ուղղությամբ: Յուսիջինը քայլեց նրան հետևից, խնամքով հետևելով Չոնի անկայուն շարժումներին։
 
Ներս մտնելով Չոնը բերանքսի վայր ընկավ մահճակալի վրա։

Յուսիջինը առաջ գնաց ու հազիվ գտնելով լույսի տեղը վառեց այն։

- Անջատի՛ր այդ գրողի տարած լույսը, - մռթմռթաց Չոնգուկը, սեղմվելով մահճակալի վրա, որպեսզի լույսը մթեցնի։

Յուսիջինը չարձագանքեց։ Փոխարենն առաջ քայլեց ուսումնասիրելով տարածքը։ Հայացքը ընկավ պահարանի վրա փակցված լուսանկարներին, որոնցից մեկում ջերմ ժպիտով Ջիմինը՝ սիրով լի հայացքով նայում է Չոնգուկի կապտուկներով պատված պարանոցին։

Յուսիջինի սիրտը ցնցվեց, նրա ներսում աճող խանդը, հիասթափությունը և խորը ցավը մի պահ նրան սթրեսի ենթարկեցին։

Ցասում։

Նա ձեռքը վերցրեց մի լուսանկար՝ չկարողանալով զսպել զգացմունքների ալիքը: Հանկարծ, բարկության ճառագայթը անցավ նրա միջով։ Լուսանկարը դողացող ձեռքերով նետեց գետնին, ինչից ապակու կտորները սփռվեցին հատակին՝ պայթեցնելով սենյակի լռությունը:

Չոնգուկը դիակի պես պառկած էր, որպեսզի որևէ արձագանք տար դրան։

Յուսիջինը առանց խոսելու դանդաղ մոտեցավ լույսի անջատիչին: Սենյակը վերածվեց մութի, և նրա քայլերը դարձան ավելի հանգիստ կարծես հնչում են յուրաքանչյուր զարկի հետ։

Կենդանի բնազդով առաջնորդվելով, նա մոտեցավ Չոնին և վրան ելնելով դանդաղորեն խոնարհվեց՝ ինչպես գիշատիչը, որը մոտենում է իր զոհին:

Նրա շուրթերը քնքշորեն հպվեցին Չոնգուկի պարանոցին, սկսելով մի նուրբ, համբույրեն թողնել։ 

- Հը՜մ.... - հառաչեց Յուսիջինը։

Չոնը զգաց, թե ինչպես մարմինը արձագանքում է։ Նա դանդաղ շրջվեց դեպի Յուսիջինը, և նա սկսեց պատկերացնել Ջիմինի դեմքը, նրա ժպիտը, որը միշտ հանգստացնում է իրեն։ Նա պատկերացրեց, թե ինչպես է Ջիմինը մոտենում նրան, ինչպես գրկում և շոյում մազերը։

- Ջիմի՛ն… - շշնջաց նա, երբ նրա շունչը շփոթվեց Յուսիջինի տաք շուրթերի հետ։

Յուսիջինը, նկատելով Չոնգուկի անզգուշությունը, կորցրեց վերահսկողությունը։ Նա հուզված մոտեցավ Չոնին՝ հասկանալով, որ կարող է հենց հիմա տիրանալ նրան։

- Չոնգու՛կ, հըմմ - մեղմ ասաց նա, - սա ես…  - Նա մի պահ կանգ առավ, վստահ լինելով, որ եթե Չոնը գիտակցի, որ նա Ջիմինը չէ, ապա նա հեռու կմանա նրանից, ապա որոշեց խաղալ, թեկուզ կեղծ քողի տակ։

Չոնգուկը շարունակում է զգալ Ջիմինի առկայությունը, բայց այժմ նրա մարմինը արձագանքում է Յուսիջինի գրկին։

Չոնգուկը, անգիտակից, կրկին զգաց իր ներսում սրտի խթան։ Բայց ինչ-որ տեղ նրա գիտակցությունն արթնանում է, երբ իր որովայնին զգում է նրա սառը մատները, որոնք դանդաղ վեր են շոյում նրա մարմինը սեղմում կուրծքը ու խաղում խուլի հետ։

Չոնգուկին խենթացնում է այդ զգացումը, նա գլուխը հետ գցեց ու տրվելով վայրի ցանկություններին վեր քաշեց իր վերնազգեստն, ապա Յուսիջինինն ու նետեց գետնին։

Եվ այն ժամ, երբ Չոնը իր բնույթին համաձայն գերիշխող դերը վերցրեց իր ձեռքը և տղային պառկեցրեց իր տակ, Յուսիջինին ընդհանրապես դա դուր չեկավ։

- Չոնգու՛կ, - Յուսիջինը ապշած ներքևից նայում է նրան, թեև մթության մեջ ոչինչ չի երևում, - ի՞նչ ես անում։

- Շշշ՜.. ը՜հ,  ես քեզ երբե՛ք թույլ չեմ տա լինել վերևում... -  նա շշնջունով մոտեցավ Յուսիջինի ականջին, - Պակ...

- Ո՛չ այս անգամ, - Յուսիջինը անմիջապես արձագանքեց։ Նա արագորեն Չոնգուկին քաշեց իր տակ։ - Դու սխալվում ես։

- Պա՛կ, - կոպիտ բացականչեց Չոնգուկը, մինչ նրա ձեռքերը սկսել են հակառակ ուղղությամբ շարժվել, որպեսզի կրկին հայտնվի գերիշխող դիրքում։ - Չե՞ս հասկանում։

Յուսիջինը, բացարձակապես չգիտակցելով իրավիճակը, սկսեց պայքարել, բայց Չոնգուկի ուժը նրան այլևս թույլ չէր տալիս։

Այսպիսով Յուսիջինը նորից հայտնվեց Չոնգուկը տակ պառկած։

Չոնգուկը, մթության ու ալկոհոլի մեջ կորած, ակնթարթորեն մոտեցավ Յուսիջինին՝ մատների ծայրերով շոյելով նրա մարմնին։

Նրա շուրթերը անուշորեն տիպեցին
Յուսիջինի պարանոցին, և յուրաքանչյուր հպում կարծես նոր կրակ է վառում նրա ներսում։

- Հըմ... - շշնջաց Յուսիջինը, երբ նրան հպվեց ծանր շունչը։

Չոնգուկը հպվեց շուրթերին իսկույն շարժելով լեզուն է խաղ բռնելով օտար լեզվի հետ։

Չոնգուկի ձեռքերն ինքը շարժվեցին սկսելով չարաճճիորեն խաղալ Յուսիջինի մարմնին, երբ խենթացնող համբույրները միավորվեցին։

Նրանց շուրթերը շարունակեցին համբուրել միմյանց պարանոցը, մարմինը՝ դեպի ալիքների պես սահելով, ներքև։

Դա կրքի խաղ է, բայց հանկարծ Յուսիջինը հրեց Չոնգուկին ու պառկեցնելով ներքևում լիզեց շուրթերը։

- Ինձ մի բարկացրու, - ասաց Յուսիջինը։

Չոնգուկը ծամածռելով դեմքը անսպասելի գրկեց Յուսիջինին։

- Դու այդ ի՞նչ ես անում։

Յուսիջինը, սկսեց պայքարել, ինչպես թռչունը, որը պրկում է իր թևերը՝ ազատության հույսով, բայց Չոնգուկի ձեռքը այնքան ամուր է, որ մնում է անշարժ։

- Ես քնում եմ, - ասաց Չոնգուկը։ - Արի՛, առավոտյան խոսենք, Պակ։ - Ու գլուխը սեղմեց նրա մերկ կրծքին։

_

Առավոտ 9։30

Խաղաղապահ ջոկատը դուրս իջավ մեքենայից, երբ այն կանգ առավ Սեուլի զինկոմի մոտ։ Բոլոր տղաները վազեցին իրենց հարազատների մոտ ողջագուրվելու, սակայն ոչ Ջիմինը։ Նրա հետևից ոչ ոք չէր եկել, որովհետև ոչ մեկը տեղյակ չէր նրա գալու մասին. ինքն էր այդպես որոշել։

Այսպիսով նա ուսապարկը ձեռքը քայլեց դեպի բաց փողոցներ։ Նախորոք հրաժեշտ տալով Հոսոկին, ով խոստացավ մոտակա օրերին հանդիպել։ 

- Սեուլում այդքան էլ ցուրտ չէ, ինչպես որ կարծում էի... ոնց էի կարոտել,  - ժպտաց ինքն իրեն ու առաջ քայլեց։

Նայելով աջ ու ձախ, կանգնեց կանգառում, որտեղ մարդկանց բազմության մեջ նա իսկույն աչք գրավեց։

Շուտով ավտոբուսը եկավ։ Բոլորին ներս թողնելով Ջիմինը վերջում ներս մտավ և իր տեղը զբաղեցնելով նայեց պատուհանից դուրս մտածելով այն մասին, թե...

- Տեսնես' հիմա որտեղ է։ Հետաքրքիր է նրան արձակուրդ տվել են։

Այսպիսով նա ճամփա ընկավ Սեուլի ընդարձակ ճանապարհները։ Ինչ-ինչ պատճառներով Ջիմինը որոշել է դեռևս տուն չգնալ, նյարդայնացած լինելով ընտանիքի խոսքերից ու վերաբերումունքից։

Նա գիտեր, որ իր ծնողները պետք է իմանային իր վերադարձի մասին, բայց նրա հոգին չէր հանդուրժում նրանց տեսնելը։

Նա պարզապես չէր կարող ներել նրանց՝ իրենց սպասումների և ծրագրերի համար, որոնք երբեք չէր կարող իրականացնել։

Գործնականորեն, նրա մտքում մի մտածմունք կա և դա Չոնգուկն է։

Մոտակա կանգառում նա իջավ, խորը շունչ քաշեց ու կարոտով նայեց տեղանքին մի փայլուն ժպիտով։ Չնայած ցրտին, նրա սրտում մի շոգ զգացմունք է ծնվում։ Նա այստեղ չի եղել գրեթե հինգ ամիս։

Մի փոքր քայլելով հեռվից նկատեց, որ Չոնգուկի տան դիմաց մեքենա է կանգնած։

- Չլինի, թե եկել է,  - Ջիմինի դեմքին մի ուրախ ժպիտ քաշվեց, երբ անհամբերությամբ քայլերն արգացրեց։

Շտապեց բակ' հուզմունքն աչքերում։ Սակայն դա մի ակնթարթ տեվեց երբ, որ ձյան մեջ տեսավ իրենց համատեղ լուսանկարների կտորները՝ ցրված ու սառած։

- Սա ի՞նչ է... Չէ.... - հառաչեց նա։  - Չի՛ կարող։

- Արի՛ նախ լուսանկարվենք մեր երկար մազերի հետ, մինչ հրաժեշտը,  - առաջարկեց Չոնգուկն ու գրպանից հանեց հեռախոսը։
- Լավ արի՛։
- Լավն է, - ասաց Չոնգուկը նայելով լուսանկարին։

- Դա ինձ էլ կգցես։
- Ինչո՞ւ գցեմ, եթե ուզում ես հիշել, արի՛ ինձ մոտ և համբուրիր։

- Երևի ինձ թվում է, - բացականչեց Ջիմինը՝ ապշահար, չցանկանալով անգամ տեսածին հավատալ։ Նա ծնկի եկավ մի կտորը վերցրեց, ապա մյուսն կտորն ու այդպես։

- Չի կարող պատահել։

Մի վայրկյանում, ինչ-որ բան իրեն ուղիղ ներսից խեղդում է, և նա բացարձակապես չի կարողանում շարժվել։ Աչքերից մի արցունք կաթաց նկարին։ Ձեռքերը դողում են, Այսպիսով կտորները օդում օրերվելով հետ տեղը ընկան։

Մի քանի րոպե սառած մնալով Պակը դուռը բացեց։ Այն կողմպված չէր։ Առաջ քայլեց աչքերն պղտորող արցուքները թափվեցին։ 

- Չոնգու՛կ։

Տանը լռություն է և նա առանց մտածելու քայլեց ննջարանի կողմը, սակայն, այն ինչ տեսավ, ավարտ էր թվում։

Չոնգուկը և Յուսիջինը պառկած են իրար գրկում։ Ջիմինը անմիջապես կանգ առավ, չգիտակցելով, թե ինչպես պետք է արձագանքի։

Նա մի քանի վայրկյան ոչինչ չէր լսում, բացի նրանից, թե ինչպես է բաբախում սիրտը։

Նա ի վիճակի չէր հասկանալ, թե ինչ է զգում, բայց զգաց, որ ամբողջ աշխարհի գույները մարել են։ Նրա մեջ կար հիասթափություն, ցավ, և, առհասարակ, անարդարություն։

Հիշելով, Յուսիջինի հետ կատարվածը, ներսում մի բան փլուզվեց։

Հանկարծ սենյակը մթեց, և չնայած նրան, որ շրջապատված է լույսով, Ջիմինը միայն մութ է տեսնում, նա տեղում օրովելով կողք-կողք գնաց ու բախվեց սեղանին և այդ աղմուկի վրա Չոնգուկը բացեց աչքերը։

Ջիմինը հենվեց սեղանին ծանր շնչելով նայում է մի կետի, ու երբ հանկարծ նկատեց Չոնգուկին, ով շփոթված նայում է իրեն, խորը շնչելով նայեց ուղիղ աչքերին' հասկանալու համար արդյոք նա ունի գոնե խղճի խայթ։

Մի ժամանակ նրանք երկուսով էին այնտեղ քնում, իսկ հիմա.....

Չոնգուկը պատկերացնել չէր կարող, թե ինչ ուրախություն է զգում նրան տեսնելով, արդյոք դա երազ է, եթե այդպես է, ապա նա չի ուզում արթնանալ, բայց երևում է ամեն բան ունի օր վատը։

Չոնգուկը հանկարծ ցած նայեց տեսնելով իր մերկ իրանը գրկած Յուսիջինին։

- Ջիմի՛ն,  - շփոթված բացկանչեց մեկ նայելով նրան ու մեկ Յուիսջինին....

Նա մի կողմ հրեց Յուսիջինին, և վեր կացավ։

Խաղը փոխվեց։

Դավաճանությունը հարվածեց Պակին բեռնատար գնացքի պես, անկասկած: Այն կոտրեց վստահությունը, հարգանքը և հենց այն հիմքը, ինչի վրա կարծում էր, որ նրանց հարաբերությունները կառուցվել են:

Ջիմինը դուրս եկավ ննջարանից և Չոնգուկը կիսամերկ վիճակում շտապեց նրա հետևից։ Բռնեց ձեռքից ու արգելեց, որ գնա։

- Խնդրում եմ լսի՛ր ինձ,   - մեղմ կանչեց Չոնը։

Ջիմինը շրջվեց նայեց աչքերին, ու մի ուժեղ հարված հասցրեց նրա ծնոտին, ու ուսերից բռնելով հենեց պատին։

- Դու՛....










You are reading the story above: TeenFic.Net