- Խոսե՞նք, - Թեհյոնը գլուխը թեքեց։ - Ինչի՞ց։
- Դու Յուսիջինի հետ ի՞նչ կապ ունես։
- Ինչո՞ւ ես հարցնում, - Թեհյոնն ակնհայտաբար նյարդայնացավ։
- Նա ինչ-որ կապ ունի չէ՞ քո այստեղ մնալուն։ Եղբորդ հետ միասին ինչո՞ւ դու էլ չզորացրվեցիր։ Ինչո՞ւ այստեղ մնացիր։
- Բարեփոխումներ են պետք, Պա՛կ։ Կյանքը չի կարող միշտ նույնը մնալ, - ասաց նա՝ հույսով, որ Պակը վերջ կդնի զրույցին։
- Կյանքը փոփոխվում է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է միմյանցից բաժանվենք, - արձագանքեց Պակը։
Թեհյոնը սկսեց գլխի ընկնել, որ Ջիմինը լրիվ այլ բանի մասին է խոսում։
- Դու իսկապե՞ս կարծում ես, որ հնարավոր է ամեն ինչ նույնը պահել, ասաց Թեհյոնը։
- Այո՛, - Պակը խորը շնչեց՝ զգալով, որ սա դժվար խոսակցություն է լինելու, բայց նա պատրաստ է։ - Կարծում եմ։ Պետք է պայքարել այն բանի համար, ինչը թանկ է մեզ համար, - ասաց նա՝ ուշադրությունը կենտրոնացնելով Թեհյոնի աչքերի վրա։ - Դու՛... սիրել ես Յուսիջինին չէ՞։
Թեհյոնը մի պահ կանգ առավ, նայեց Պակի աչքերին, հետո կտրուկ շուռ եկավ դեպի ծովը՝ խորը շունչ քաշելով: Կարծես ուզում է խուսափել Պակի հարցից, բայց գիտեր, որ նա կրկին կխոսի:
- Ինչո՞ւ ես միշտ այդպիսի հարցեր տալիս, Ջիմի՛ն, - ցածր ձայնով ասաց Թեհյոնը՝ հայացքը դեռևս ծովին:
Պակը քայլեց մի փոքր առաջ, մոտեցավ Թեհյոնին ու կանգնեց կողքին:
- Դու չպատասխանեցիր իմ հարցին, - ձայնն ավելի մեղմ է, բայց նաև պահանջկոտ: - Դու սիրե՞լ ես նրան:
Թեհյոնը ժպտաց՝ մի տեսակ ցավոտ, բայց առանց ցանկանալու պատասխանել: Հետո հետ շրջվեց դեպի Պակը.
- Իսկ ի՞նչ եթե ասեմ, որ ոչ: Դա կփոխի՞ որևէ բան:
- Դա կփոխի ամեն ինչ, - ասաց Պակը՝ ավելի ցածր ձայնով, բայց խիստ տոնով: - Քո գործողությունները, քո ընտրությունները։ Դու միացար այս ամբողջ պատմությանը միայն նրա համար, որ Յուսիջինը քեզ տանում է այնտեղ, ուր չես ուզում գնալ:
Թեհյոնը մի փոքր ձայնը բարձրացրեց:
- Դու՛ չգիտես, թե ինչ ես ասում, Պակ: Յուսիջինը կապ չունի դրա հետ:
- Ի՞նչ ես ակնկալում, Թեհյո՛ն, որ ես կհավատամ, որ դու հենց այնպես որոշեցիր մնալ, երբ կարող էիր ուղղակի զորացրվել: Եվ որ դրա հետ կապ չունի ո՛չ Յուսիջինը, ո՛չ էլ...
Թեհյոնը կտրուկ ընդհատեց նրան:
- Վե՛րջ տուր, Ջիմի՛ն, - ձայնը արդեն բարձր է և նարդային: - Դու չգիտե՛ս, թե ինչ է կատարվում։ Հերի՛ք անհեթեթ ենթադրությունների անես, ու դրանք վերագրես ինչպես ճշտմարտուն։
- Ուրեմն ասա ինձ ճիշտը, որ ես հասկանամ, - պահանջեց Պակը:
Թեհյոնը կտրուկ առաջացավ, մի պահ կարծես պատրաստ է նրան ծեծելու, բայց հետո կանգ առավ: Նա խոր շունչ քաշեց ու նորից նայեց ծովին։
Մի քանի րոպե այդպես երկուսն էլ լուռ նայեցին հեռավոր մի կետի։ Չգիտեն' ինչ խոսեն, ինչ պատախան պահանջեն. երկուսին էլ անորոշությունն է պատել։
- Քո այստեղ գալը ծրագրված էր չէ՞, - հանկարծ մեղմ սկսեց Պակը։ - Չասե՛ս, որ պատահական հայտնվեցիր այնտեղ, որտեղ հիմա մենք ենք։
Թեհյոնը ոչինչ չասաց, և Պակը նրա լռություն ընդունեց, որպես այո։
- Ի՞նչ ես մտադիր անել, - հարցրեց նույն սառնությամբ, իր խոսքն առանց որևէ հուզմունքի շարունակելով։ - Յուսիջինի հետ կապված։
- Յուսիջինն իմ բոլոր խնդիրների մի մասն է, - վերջապես ասաց նա, ձայնը քիչ, թե շատ կայուն ու համոզիչ։ - Բայց այն, ինչ ես եմ անում, շատ ավելին է։
- Ուրեմն ո՞րն է քո նպատակը, - Պակի աչքերը սկսեցին հետաքրքրությամբ վառվել։
- Որ ունենամ իմ իմ սեփական դաշնակիցները, - Թեհյոնը քմծիծաղ տվեց։ - Դու ճիշտ ես, ես միտումնավոր եմ եկել հենց այստեղ։ Որովհետեւ գիտեմ, որ դու ինձ կօգնես։ Հիմա, երբ դուք արձակուրդ գնաք, ես ամեն ինչ կանեմ...
_
Զորամասի ճաշարանը լի է առօրյա վառ խոսակցություններով, երբ հատուկ ջոկատայինները բոլորից մյուս զինվորականներից առանձնացած նստեցին ճաշելու։
Տղաներից մեկը սկսեց պատմել իր ընկերուհուց։
- Ես գնում եմ, - Յունգին իսկույն վեր կացավ, քանի որ նրա համար տհաճ է լսել կանանց մասին բամբասանքները
- Ինչո՞ւ, - հարցրեց կողքին նստած տղան։
- Քեզ ինչ, - ասաց նա, նախքան դուրս գալը։
Բոլորը լուռ նայեցին, թե ոնց է Յունգին հեռանում, ապա սկսեցին խոսել։
- Լա՛վ ուրեմն լսեք։ Ի տարբերություն քեզ Չան։ Իմ հարսնացուն շատ համեղ պատրաստող է, - հեգնեց Պեկ Հյոնուն՝ ժպիտը դեմքին։ - Մի անգամ նա պատրաստեց ուտեստ, որը բոլորը ատում էին, բայց մենք իհարկե չէինք կարող ասել նրան։ Եվ ես ստիպված եղա նրան ասել՝ 《 Սա լավագույնն է, ինչ ես երբևէ կերել եմ》, - ծիծաղեց։ - Ի վերջո ես ողջ գիշեր ստամոքսի ցավից չքնեցի։
- Երևում է նա չափից դուրս քմահաճ է։ Նրա հետ անկեղծ եղիր ընկեր, գոնե ստամոքսիդ խղճա։
Ծիծաղեցին։
- Բայց լավ է ստես, - ասաց Չանը զսպված ծիծաղով, - թե չէ ստամոքսի ցավը քթի ցավից լավ է։
- Օ՜ նա հարվածե՞լ է քեզ։
- Ես նրան ասացի, որ սարսափելի վատ ես պատրաստել, - արդարանում է Չանը։ - Նա ինձ խբեց, և չգիտես ինչու հիշատակեց իմ առաջին սիրում։
- Աղջիկները վտանգավոր են, - հոգոց հանելով ձեռքը դրեց Չանի ուսին։
Չոնգուկը, ով միայն լուռ լսում է, հիշում է նրան, ում մասին ցանկանում է խոսել, բայց չէր կարող։ Նա հիշեց Ջիմինին։ Նրա մտքերն այնքան խորն են, որ նա նույնիսկ չնկատեց, թե ինչքան ուրախությամբ են խոսում մյուսները։
- Չոնգու՛կ, - Յուսիջինը, զգալով, որ նա լուռ է, որոշեց հարցնել. - դու ի՞նչ ես կարծում աղջիկների մասին, - ուշադիր նայեց Գուկի աչքերին։ - Դրանք առհասարակ հետաքրքիր, չեն չէ՞։
- Կարծում եմ նրանք մեզնից հետաքրքիր են, - միջամտեց տղաներից մեկը։
Չոնգուկը նայելով Յուսիջինին, միայն թույլ ժպտաց, բայց ոչինչ չպատասխանեց։ Նրա մտքերը խճճվել են Ջիմինի հետ։
- Դե՛, չգիտեմ, - կմկմաց Չոնը։
- Ընկերուհի ունեցե՞լ ես Չոն, - հարցրեց Չանը։
- Ո՛չ, չեմ ունեցել։
- Իսկ առաջին սերդ, ինչպիսի՞նն էր նա - հարցրեց Յուսիջինը ավելի առաջ թեքվելով։
Չոնգուկին պատեց անորոշությունը, բոլորը սպասում են նրա պատասխանին, որը ուշանում է չգտնված բառերի պատճառով։
Սակայն այդ պահին բախտի բերումով ճաշարան է մտնում Լեյտենանտ Լին։
Բոլոր զինվորականները անխտիր ոտքի են կանգնում վերադասին ողջունելով։
Լեյտենանտը մոտեցավ Յուսիջինի ջոկատին, ժպիտը դեմքին և բարձրաձայն հայտարարեց.
- Տղանե՛ր, շնորհավորում եմ ձեզ։ Դուք կարողացաք վնասերծել թշնամուն, և դա ձեր բացառիկ աշխատանքի արդյունքն է։
Բոլորը զինվորականները սկսեցին գոռալ ու ողջունել, Յուսիջինի թիմին, ովքեր ձեռքերը թափահարելով, գոչեցին.
- Մեր թիմը լավագույնն է։
- Նման հաջողության համար, - Լեյտենանտը շարունակեց. - մենք որոշել եմ ենք ձեր պարգևատրել։ Դուք բոլորդ մեկ ամիս արձակուրդ եք ստանում, և կարող եք գնալ տուն։
Զինվորների ուրախությունը հասավ իր գագաթնակետին, իսկ Չոնգուկը, ում սիրտը խառնված է իր մտքերի հետ, լուռ նստեց, առանց արձագանքելու։
- Պետք է ամեն ինչ անեմ, որ տեսնեմ Ջիմինին, - մտածեց Չոնը։
- Դու լա՞վ ես, Չոնգու՛կ, - հարցրեց Լեյտենանտ Լին մոտենալով նրան։
- Այո՛, լավ եմ, - համակերպված պատասխանեց Չոնգուկը, բայց նրա աչքերը դեռ երազներում են, որոնց մասին միայն նա գիտեր։
- Ազատ արձակուրդը լավ հնարավորություն է՝ վերականգնելու համար։ Քեզ լա՛վ նայիր։ Բայց մինչ այդ գնա բուժքրոջ մոտ։
Երբ լեյտենանտը հեռացավ տղաները անմիջապես հետ նստեցին իրենց տեղը։
- Հենց Սեուլ գնանք առաջին բանը, որ անելու ենք մի լավ խմելն է, - հայտարարեց Յուսիջինը։
Մեկ օր անց
Սեուլի աղմկոտ ակումբումներից մեկում՝ որտեղ երաժշտությունը բարձր է, բոլոր հատուկ ջոկատայինները հայտնվել են հարբած վիճակում, ու ամեն մեկը կորցրած իր սեփական եսը, բղավելով ու գոչելով պարում են պարասրահի կենտրոնում։
Նրանք արդեն մի քանի ժամ է ինչ անցկացնում են ակումբում։ Սեղանը լի է դատարկված կոկտելներով ու խմիչքների մնացորդներով։
Չոնգուկը, որը երկար ժամանակ հարբած սեղանից այն կողմ չէր գնում, սեղանի եզրին նստած՝ լուռ ու հազիվ շնչելով գլխով ընկավ սեղանի վրա։ Նա շրջապատված է իրենց ընկերներով, բայց բոլորից հեռու է՝ հիշելով Ջիմինի մասին։
- Ես կարոտում եմ, - հուզված սկսեց Չոնգուկը, աչքերը սկսեցին խոնավանալ։ Նա իր քթի տակ մրմրթալով կրկնում է այդ բառերը։ - Կարոտում եմ։
Երգի ու պարի ազդեցության տակ տղաների մի մասը մոտեցավ Չոնգուկին, երկու հոգին էլ մոտեցավ Յունգիին, սակայն նրա սարսափելի և մահացու հայացքից նրանք առանց ավելորդության հետ շրջվեցին։
- Դե՛, արի՛ Չոն, մենք պետք է պարենք։
- Չէ՛, գնա, - ասաց Չոնգուկը, ձեռքը հետ քաշելով, բայց նրա խոսքը այնքան համոզիչ չէր։ - Ես մարդ եմ սպասում։
- Ու՞մ ես սպասում, - հետաքրքրվեց Պեկ Հյոնուն, իրեն, արդեն իսկ շատ ազատ զգալով։
- Ջիմինին, - սկսեց ապուշի պես ժպտալ, բայց նրա ժպիտը մի քանի վայրկյանում վերածվեց տխրության։
- Օ՜, դու ընկերուհի ունես, - ծիծաղեցին բոլորով։ - Տղեք, լսեք, հիմա նրա ընկերուհին է գալու։
Չոնգուկը ժպիտը սառեց, նա իր մոլագարի հայացքը ուղեց ընկերոջ վրա, երբ ամուր բռնեց նրա օձիգից։
- Ընկերուհի՞, - խոթեց ներքին այտերը։ - Նա իմ ընկերն է, ապուշ։
- Լավ, չգիտեի, - Պեկ հյոնուն փորձեց ազատվել Չոնգուկի ձեռքերից, բայց երևում է Չոնը չէր պատրաստվում նրան թողնել։ - ես պարզապես ասում էի, որ...
- Ի՞նչ ես ասում, - ընդհատեց Չոնգուկը՝ ձայնը բարձրացնելով։
- Չգիտեմ, ինչու ես այդքան նյարդայնանում, - ասաց նա, մի փոքր ցնցված։ - Ես սխալվեցի, իսկ հիմա թող շորս։
- Օ՜ դու սխալվեցի՞ր, - այս պահից, արդեն կորցնելով ինքնատիրապետումը, Չոնգուկը քայլ արեց առաջ ու հարվածեց Պեկ Հյոնուի դեմքին, ապա թույլ չտալով ավել որևէ քայլ իսկույն բռնեց նրա օձիգից։ - Որպեսզի գիտակցես, թե ինչ ես արել։ Դու ներողություն կխնդրես հենց հիմա։
Սեղանի մի ծայրում նստած, Յունգին, տեսնելով ընկերոջն այդ վիճակում, հասկացավ, որ նա հիմա անելու է ամենա մեծ սխալը։ Կամ արդեն արեց։
- Ներեղությու՞ն, - հեգնեց Պեկ Հյոնուն ու ձեռքը բարձարացրեց, որպեսզի խբի, բայց այն օդի մեջ կանգն առավ։
- Նա խմած է, - ասաց Յունգին բռնելով նրա ձեռքը։
- Յունգի՛, - գոչեց Չոնգուկը։ - Հեռու՛ չքվիր։
- Հեռացե՛ք այստեղից, - դա ասելով Յունգին սեղանից վերցրեց սառը վիսկին ու մեկ շարժումով այն ցողեց Չոնգուկի դեմքին։
Չոնգուկը' սարսափելի կատաղած, հայացքը սևեռեց Յունգիի դեմքին։ Սակայն մինչ կհասցներ որևէ բան ասել Յունգին խոսեց։
- Ուշքի արի՛, թե չէ հետո կզղջաս։
Չոնգուկը բարձրացրեց ձեռքը, բայց ի վերջո՝ դա միայն ավելորդ լարվածություն ավելացրեց։
- Եթե դու ուզում ես միմյանց դեմ դուրս գալ, - ասաց Յունգին։ - Գուցե՞ պետք է ավելի լավ մտածես։
- Ի՞նչ է այստեղ կատարվում, - բղավեց Յուսիջինը, նկատելով նրանց կռիվը։
- Թեթև թյուրիմացություն, - ասաց Յունգին ու հեռացավ' նրանց թողնելով այդտեղ մենակ։
_
Ակումբի մասնակիցների ուրախությունը դեռ արձագանքում է ակումբի ներսում, բայց այդ ամենը Յունգիին չէր հետաքրքրում։ Նա արտանետեց մի երկար շունչ և դուրս եկավ գիշերային ցուրտ օդին։ Մեղմ սառնությունը նրան համբուրեց՝ հանգստացնելով իր մտքերը։
Քաղաքը պայծառ լույսերով լուսավորված է, իսկ փողոցում քայլող մարդիկ ուրախություն են արտահայտում, գալիք ամանորի հետ կապված։ Սակայն Յունգին միայնակ է։
Նա սկսեց քայլել՝ հեռու ակումբի աղմուկից, և նրա միտքը կրկին վառվեց Հոսոկի հիշողությամբ։
Նրա մտքերը լցված են այդ հիշողություններով, որոնցում դեռ լսվում է Հոսոկի ծիծաղը։ Յունգին քայլում է, մտածելով, թե որքան կարոտ է զգում նրա նկատմամբ։ Այն միակը, ում նա սիրում է, այժմ նրան ատում է։
Յունգին նայում է գրկախառնված զույգերիմ և թե ինչպես են նրանք ջերմացնում միմյանց հետ։ Կին և տղամարդ։ Այդ կապը թվում է, թե Յունգիի ֆոբիան է։
_
Յուսիջինը մի կերպ կարողացավ Չոնգուկին դուրս հանել ակումբից, քանի դեռ նա նոր կռիվ չէր սկսել։
Չոնի կիսագիտակից մարմինը նստեցնել մեքենան իսկույն ևեթ սողաց վարորդի նստատեղին։
- Որտե՞ղ է քո տունը, - հարցրեց Յուսիջինը մեքենան շարժի գցելով։
- Ի՞մ տունը...- Չոնգուկը քմծիծաղ տվեց թեքվելով ու սողալով ցած։
- Ինչո՞ւ.. ես չե՛մ ուզում գնալ, դատարկ է... Ջիմինն այստեղ չէ, - քթի տակ փնթփնթաց նա ու աչքերը հազիվ բաց թողնելով ավելի սահեց ցած, սակայն հանկարծ գլուխը հարվածեց դիմացը։ - Վա՜խ գլուխս։
Յուսիջինը սկսեց բորբոքվել, երբ սկսեց հիշատակել Ջիմինին։
- Քեզ ի՞նչ եղավ։
- Ես լա՛վ եմ, լա՛վ, - հետ գանլով գլուխը կողքի թեքեց դեպի նա։ - Այս ցավն ի՞նչ է քո տված ցավի դիմաց։
- Ի՞նչ ասացիր։
- Դու՛ ես մեղավոր, - մեղմ, շատ հանգսիտ սկսեց նա։ - որ ես և Ջիմինը բաժանվեցինք, դու՛։
Յուսիջինը խոթեց ներքին այտերը և մեքենայի արագությունը ավելի բացեց։
- Դու՛ շարունակիր հիշել դա և կտեսնես.... որտե՞ղ է քո տունը...
Թեժ կրակներ... 😉
You are reading the story above: TeenFic.Net