Կիմ եղբայրներին ձերբակալելու էին, գրեթե երեք տարի ազատազրկման, սակայն Յունգին բողոք չներկայացրեց։ Կարծում էին, որ նա դա կաներ։ Բոլորն էին կարծում, բայց նա չարեց։
Ու հիմա ոչ ոք չգիտի դրա պատճառը։ Միգուցե Յունգին պարզապես հոգնել էր կռվելուց։ Միգուցե նա պարզապես ուզում էր, որ բոլորը վերջ տան իրար վնասելուն։ Կամ գուցե նա պարզապես ուզում էր փախչել այս ամենից։
Այնուամենայնիվ հինգ ամիս Կիմ եղբայները կալանավորվեցին, ապա դուրս գալուն պես նրանք պետք է զորացրվեին, սակայն անհայտ պատճառներով Թեհյոնը որոշել էր շարունակել իր ծառայությունը։ Ուստի նա շարունակեց իր ծառայությունը և այդպես նա հայտնվեց այնտեղ, որտեղ հիմա ուզում է։
Դուռը բացելով Թեհյոնը ներս մտավ։
Այն պահից, երբ նա հայտնվեց, բոլորի հայացքները սահեցին նրա վրա, և առ հատկապես Ջիմինի և Հոսոկի, ովքեր լավ ճանաչում են նրան՝ շատ ավելի մոտիկից:
Նրանց աչքերը լայնացան՝ չհավատալով իրենց տեսածին:
- Թեհյո՞ն... - շշնջաց Ջիմինը։
Թեհյոնը մռայլ է, սակայն նրա աչքերում երեւում է որոշակի հրճվանք, տեսնելով իր հին զինակիցներին։
Հոսոկը ևս շփոթված է, բայց նրա դեմքին այլ բաներ են, ինչ խոսք ուրախ չի լինի նրա հետ ծառայել:
_
Զորամասի Հոսպիտալում
- Վերքդ ո՞նց է, - հարցրեց Յունգին ու կարմիր խնձորը կծելով նստեղ կողքի մահճակալին, երբ ուշադրությամբ նայում է Չոնգուկին։
- Քո շնորհիվ լավ, - նա մի հայացք նետեղ ընկերոջն ու ժպտաց։ - Յունգի՛.... շնորհակալ եմ, որ ինձ փրկեցիր այնտեղ։ Չե՛մ պատկերացնում, թե ինչ կլիներ, եթե դու ժամանակին նրան չկրակեիր։
Յունգինը մի պահ լռեց, ապա մռմռաց.
- Դա պարզապես իմ պարտականությունն էր, - ասաց նա անտարբեր։ - Մենք միասին ենք այստեղ, և ես միշտ պետք է պաշտպանեմ ձեզ։
Չոնգուկը գլուխը վեր բարձրացրեց, տեսնելով Յունգիի լրջությունը։
- Ուրեմն, այդպես հա՞։ Ինչ չոբանն ես, բայց, - ասաց ու ոտքերը հատակին սահեցնելով նստեց, դեռ մի թեթև զգալով որովայնի սուր ցավը, սակայն բարեբախտաբար կարևոր օրգանները չէին վնասվել։
- Չոբա՞ն, - քթի տակ շշուկով մրմրթաց' դեմքը ծամածռելով, մինչ դեռ Չոնը հագնում է սապոկները։ - Դե՛, ուրեմն դուք էլ իմ նախիրն եք։
Չոնգուկը լրջացած նայեց նրան մի պահ ու չկարողացավ զսպել ծիծաղը:
- Է՜, հիմա որ մտածում եմ, վատ չես հսկում, - ասաց Չոնը, հեգնական ժպիտը դեմքին։ - Եթե իմ կողքին ես, նույնիսկ դանակը ինձ չի հասնի, - ասաց հանգիստ, և ժպիտը լույս գցեց նրա դեմքին։ Վերջ կոճկեց։
- Այդքան շատ մի ցանկացիր այստեղից դուրս գալ, գոնե գիտե՞ս, թե հիմա ինչքան թուղթ ու թանասուք ես լրացնելու։ Հատկապես որ, կորցրել ես ատրճանակդ։ Յուսիջինը արդեն մի ժամից ավել է ինչ գրում է։
Արդեն զզջաց, որ հագավ սապոկները։
- Գրողը տանի։ Ե՞րբ պետք է զորացրվեմ, որ դրանցից պրծնեմ, հը՞ն, - նյարդայնացած ասաց ու հետ հանելով նորից պառկեց, - Ես արդեն անհամբեր սպասում եմ այդ օրվան։
- Դե՛, ենթադրությում եմ, որ դա այդքան էլ շուտ չի լինի, - ասաց Յունգին, իր ձայնը դարձնելով ավելի խաղաղ։ - Բայց հիվանդ ձևանալը քեզ դրանից չի փրկի։
- Բայց ես իրոք հիվանդ եմ.... տեսե՞լ ես վերքս, ահավո՜ր է։
Չոնգուկը արդեն լրջացած հայացքը սևեռեց վերմակին։ Գլխում հեղեղվեցին մտքեր և հույզեր, որոնցից փորձում էր անընդհատ խուսափել։
Երբ փակեց աչքերը, իրեն պատկերացրեց պատերազմում։
«Ես այստեղ չեմ ուզում լինել», - մտածեց նա։ «Սա պատերազմ է, և իմ տեղը չէ։ Ես պետք է պաշտպանվեմ, բայց նաև պետք է ուրիշներին էլ պաշտպանեմ, չե՛մ ուզում, որ դա ավարտվի խուճապով կամ արյամբ»։
Նա զգաց, թե ինչպես է խորը վախը ներթափանցում իրեն։
«Ի՞նչ կլինի, եթե ինձ հարկ լինի գնալ պայքարի, և ես կորցնեմ Ջիմինին։ Ի՞նչ կլինի, եթե նրա հետ սարսափելի բաներ կատարվեն, և ես նրան չկարողանամ օգնել։ Ես արդեն զինակից ընկեր եմ կորցրել, ես նրա կորստին չեմ դիմանա»:
Նա վախենում է, ուստի անընդհատ խուսափում է, գուցե միշտ ցույց է տալիս, որ նա չգիտի ինչ է վախը, բայց սիրտը միշտ դողում է։
- Մտածում ես, որ վախկոտ եմ չէ՞, - հարցրեց Չոնը հայացքը դեռևս սպիտակեղենին։ - Թույլ։
- Չե՛մ մտածում.... պատերազմից բոլորն են վախեցնում։ Ես նույնպես վախենում եմ։
Լռություն
- Ինչո՞ւ որոշեցիր զինվոր դառնալ։
- Դե՜... - Յունգին խոր շունչ քաշեց և սկսեց պատմել։ - Երբ իմ հայրը զինվոր էր.... նա միշտ պատմում էր ինձ բանակի կյանքից, ինչպիսին է ծառայությունը, և ես միշտ հիանում էի նրանով։ Սակայն նա զոհվեց, երբ դեռ ես 14 տարեկան էի.... և ես որոշեցի շարունակել նրա ուղին։
Չոնգուկը լուռ լսում է, զգալով, թե որքան ցավով է լցված Յունգիի ամեն մի բառը։
- Ես ուզում էի, որ նա հպարտ լինի իմ ընտրության համար, - շարունակեց Յունգին։ - Բանակը դարձավ իմ ընտանիքը, և ես գիտեմ, որ դա ճիշտ է ինձ համար։
- Ե՛ս վստահ եմ, որ նա հպարտ է քեզ համար, Յունգի՛։ Դու լավ զինվոր ես, ինչպես նաև լավ ընկեր։
- Դու՛ նույնպես, լավ զինվոր ես, Չոնգու՛կ։
- Ես վախկոտի մեկն եմ։
- Դու վախկոտ չես, ուղղակի վախենում ես Ջիմինին կորցնել։
Յունգին դեռ վաղուց գիտի նրանց կապի մասին, և դեռ արդեն առաջին օրվանից։
_
Աշխատասենյակում երեք են։ Ջիմինն ու Հոսոկը կասկածամտորեն նայում են Թեհյոնին, ով շատ հանգիստ նստած է նրանց դիմաց, կարծես եկել է կույր ժամադրության, ինչպես սովորաբար նրան թվում է։
Հոսոկը լարված հայացքով փոխեց դիրքը։ Նա աննկատ փորձեց հասկանալ՝ ինչ է զգում այն մարդու, նկատմամբ ում ժամանակին ատելությամբ էր լցված։ Հիմա միայն անորոշություն է։
- Եղբայրդ ո՞ւր է, - սառնությամբ հարցրեց Ջիմինը' նստած տեղից չշարժվելով։
- Զորացրվել է, - կարճ պատասխանեց նայելով ուշադիր Պակին' սպասելով հետագա հարցերին, որոնք սարերի հետևում չեն։
- Իսկ ինչո՞ւ դու չէ։
Թեհյոնը վրդովված չէ, նա նման վատ դիմավորնաքի սպասում էր։
- Ինձ այստեղ բանակում դուր է գալիս, - ասաց ու ոտքի կանգնելով մոտեցավ պատուհանին, որտեղից քիչ հեռավորության վրա ծովն է։ - Գեղեցիկ տեսարան է։
- Դուր է գալիս, հա՞, - ասաց Ջիմինը սուր ձայնով։
- Ինչի՞ համար եկար, Թեհյո՛ն, - հարցրեց Հոսոկը ավելի մեղմ, սակայն զգուշավոր ձայնով։ Նրա հայացքը կենտրոնացած է նրա աչքերին, կարծես հստակ ուզում է լսել ճիշտ պատասխանը:
Թեհյոնը շրջվեց դեպի Հոսոկը՝ հանգիստ ու ժպիտը դեմքին:
- Կարծում եմ՝ արդեն գիտեք՝ ինչու եմ այստեղ։ Մեր ճանապարհները վաղուց հատվել են, այնպես չէ՞։ Իսկ հիմա ես այստեղ եմ, որ նորից հանդիպենք և տեսնենք, թե ուր կհասցնի մեզ այս ամենը:
- Դու ամենևին էլ ծառայելու համար չես այստեղ, - սկսեց Հոսոկը։ - Գրողը տանի, դու գանգստեր ես, քեզ նմանին շատ հետաքրքիր է բանակը։ Եթե ուզենային իսկապես ծառայել, ապա այստեղ մեզ հետ չէիր լինի, այլ գուցե հատուկ ջոկատայիներին միացած լինեին։
- Ի՞նչ կասես Յուսիջինին միանալու մասին, - ասաց Պակը։ Դա վաղուց մտածացին հարց էր. - ինչո՞ւ չես անում դա։
Թեհյոնը նայեց Ջիմինին, որ անհամբեր սպասում է պատասխանին։
- Յուսիջինն ինձ չի ընդունում։
- Իհարկե, չի ընդունում, - սառը ասաց Ջիմինը։ - Յուսիջինի համար մարդիկ, ովքեր իրենց անգամ չեն կարող վերահսկել, ընդհանրապես չեն էլ դիտարկվում որպես թեկնածուներ։ Թե՞ պատճառը դա չէ։
Թեհյոնը մի պահ լռեց, նայելով պատուհանից դուրս։ Նա լսում է նրանց խոսքերը, բայց է, ինչ-որ տեղ շատ հեռու է մտքով:
Անցյալը ջնջված չէ։ Դա նրա ողբերգական պատմությունն է, և նա այն կրում է։ Եվ հիմա նա այստեղ է, որպեսզի վրեժխնդիր լինի, ստիպի զղջալ, որ երբևէ նրա հետ այդպես են վարվել և այնքան հեշտ մոռացել, կարծես երբեք չի եղել։
Իհարկե Յուսիջինը Թեհյոնից կանխատեսում է սխալ քայլ' լցված վրեժխնդրությամբ, ուստի պարզապես նա իր շարքերը չի համալրի իր նախկին խաղալիքով։
Բոլորն են ասել, ու շարունակում են ասել, որ Կիմ եղբայրները հիանալի զինվորներ են, և որպեսզի նրանց պետք է տեսնեն ավելի լուրջ գործերում, բայց Յուսիջինի պարզապես դա չի արել։ Ինչի պատճառը միայն երկուսը գիտեն։
- Ես ուղեկից ունեի ահա պատճառը, - նրա խոսքերը հեգնական հնչեցին, երբ նայեց Ջիմինին, - Իսկ հիմա թույլ կտա՞ք գնալ։
- Ազատես ես։
_
- Եվ ես հիմա ի՞նչ գրեմ, - Չոնգուկը նյարդայնացած նայեց ա4 թղթին։ - Այդքան զեկուցել կլինի՞։
Գլուխը հենեց բռունցքին ու սկսեց վերաշարադրել մտքերը անընդհատ հիշելով ամեն մի հատված։ Բայց փոխարեն սկսելու գրելու նա գլխով ընկավ սեղանի վրա և խորը շունչ քաշելով տրվեց թեթև նիրհի։
- Չոնգու՛կ։
Ուսին զգալով մեկի ձեռքի շարժումը աչքերը դանդաղ բացեց և հանկարծակիի եկավ, երբ տեսավ Յուսիջինին։
- Չոնգու՛կ, - կրկին ասաց Յուսիջինը, ձեռքերը սեղանի վրա դնելով:
Չոնգուկը, դեռ տատանվող աչքերը բացելով մի քիչ կարմրեց, երբ գիտակցեց, որ Յուսիջինը իրեն նկատել է քնած' փոխարեն գրելուն։
- Ես պարզապես... - սկսեց նա, բայց բառերը դժվարությամբ դուրս եկան: - Գրում էի...- նայեց թղթին' այն մաքուր է։ - .... Փորձում էի հիշել։
- Վերջին գործողությունն այնքան էլ հեշտ չէր, - ասաց Յուսիջինը, մեղմ ժպիտով, - միանգամից գրիր այն, ինչ հիշում ես, դա կօգնի քեզ:
Չոնգուկը քերեց մազերի արմատը փորձելով հիշել։
- Թուլացրու մկաններդ, դու լարված ես, - դա ասելով Յուիսջինը մեղմորեն սկսեց մերսել նրա ուսերը։
Չոնգուկի ձեռքն սկսեց սահել թղթի վրա, երբ պարանոցի ու ուսի մկանները սկսեցի թուլանալ։ Նա մի տեսակ աջակցություն էր ներկայացնում նույնիսկ ծանր պահերին, այնպես որ Չոնգուկը ավելի հեշտությամբ սկսեց գրել։
Գրելու ընթացքում հանգստացավ, բայց դեռ մի փոքր տատանվում էր: Յուսիջինը, զգալով նրա լարվածությունը, ավելի խորը սկսեց մերսել նրա ուսերը։
Չոնգուկը զգաց, թե ինչպես են մկաններն հանգստանում: Նրա ուշադրությունը գնալով ընկղմվեց ոչ թե զեկույցի, այլ այն զգացումների մեջ, որոնք հանգստացնում են նրան:
Հանկարծ, նա զգաց, թե ինչպես է Յուսիջինի սառը մատները մեղմորեն սահում իր պարանոցով: Այդ պահը անցավ լուռ ու նուրբ, կարծես պատրանք լիներ: Նա ակամայից ժպտաց՝ մի պահ կարծելով, որ դա Ջիմինն է:
Յուսիջինը գլխով դանդաղ մոտեցավ, թույլ շնչառության շնչելով նրա պարանոցին։
Չոնգուկը դանդաղ շրջվեց՝ պատասխանելու այդ շարժմանը, բայց հենց այդ պահին նրա աչքերը հանդիպեցին Յուսիջինի աչքերին։
Շփոթված է, սիրտը բաբախում է արագ, երբ հասկացավ, որ դա Ջիմինը չէր: Նա մի ակնթարթում հետ քաշվեց, նրա մտքերը խառնվեցին:
Յուսիջինը իսկույն հետ գնաց մեղմ, բայց լուրջ արտահայտությամբ:
- Շարունակիր գրել, կանգ մի՛ առ։
Չոնգուկը գլուխը կախեց, դեռ զարմացած այն զգացումներից, որոնք ակամայից ծնվեցին իր մեջ:
_
Սենյակում անհանգիստ քայլելով՝ Ջիմինը չէր կարողանում հանգստանալ։ Նրա մտքերը մերթընդմերթ բախվում են միմյանց:
- Եթե Թեհյոնը եկել է, ապա, երևի, նա իսկապես լուրջ է տրամադրված... Բայց ի՞նչ կապ ունի նա Յուսիջինի հետ։ Եթե, իսկապես, այդքան հետաքրքրված է եղել Յուսիջինով, ինչո՞ւ հենց նրա մոտ չի գնացել։ Ինչո՞ւ Յուսիջինը նրան չի ընդունում։ Եթե Թեհյոնը շարունակել է ծառայել, արդյոք դա միայն Յուսիջինի՞ համար է...
《Ես չեմ վստահում Յուսիջինին։ Ես նախկինում գործ ունեցել եմ Յուսիջինի հետ։ Նրանք ձևացնում են, թե իրենց նոր անդամներ են պետք, բայց ի վերջո նրանք հավատարիմ են միայն իրենց: Իսկ ձեր նմաներից մի բան է պետք։ Նա չի սիրում, նա պարզապես խաղում է》։
- Իսկ Գուցե Թեհյոնը սիրել Յուսիջինին... չէ չի կարող պատահել։ Բայց ուրեմն, որտեղի՞ց նա գիտի, ով է Յուսիջինը։
Այս հարցերն անվերջ պտտվում են Ջիմինի գլխում, և նա չէր կարողանում հասկանալ ամբողջ պատկերը։ Այդպես նա կարգին քուն մտնել չկարողացավ։ Եվ միայն կեսգիշերին մի քանի ժամով քնելով արթնացավ շատ վաղ։
Շենքից դուրս գալով Պակը առաջ քայլեց մտածելով՝ այսօրվա առաքելության մասին։ Հենց այդ պահին, առջևում, հայտնվեց Թեհյոնը, ով պարապում է ծովափին կիսամերկ։
Պակը կանգ առավ ու մի պահ հայացքն ուղղեց Թեհյոնին, այդ պահին հիշելով իրենց վերջին զրույցը։
Պակը մոտեցավ։
- Մի՞թե չես մրսում, - հանկարծ հարցրեց Պակը, ձայնը քիչ, թե շատ մեղմ։
- Ո՛չ, - պատասխանեց Թեհյոնը, մկանները ձգելով։
Պակը շունչ քաշեց ու նայեց ծովի ալիքներին, որոնք մեղմորեն բախվում են ափին։
- Իսկ դո՞ւ՝ տեսնում եմ մրսում ես, ինչո՞ւ ներս չես գնում, - հարցրեց Թեհյոնը՝ հեգնական ժպիտով։
- Քանի դեռ դու այստեղ ես, ես չե՛մ հեռանա։ Մենք պե՛տք է խոսենք, - ասաց նա՝ հասկանալով, որ արդեն ժամանակն է բացատրությունների։
- Խոսե՞նք, - Թեհյոնը գլուխը թեքեց։ - Ինչի՞ց։
Դե՜, ի՞նչ կասեք...
You are reading the story above: TeenFic.Net