Հինգ ամիս անց
Դեկտեմբերի 20
Հարավային Կորեա։
Գիշեր՝ 01։30
- Հյուսիս կորեայի հատուկ ջոկատի երեք անդամ հատել է սահմանը, - լսափողով զեկուցում է Յուսիջինը։ - Զենքով սպառնալով գրավել սահմանապահ դիրքը և մինչև հիմա այնտեղ է պահում երկու զինվորականի։
Հատուկ ջոկատայիները արդեն մի քանի րոպե է ինչ հեռվից հետևում են թշնամու առաջ խախաղացումը' գիշերային ուրվականների պես առաջ գնալով։
Ամեն ինչ լավ կլիներ, բայց պարզվեց, որ տարածքը ամբողջությամբ ականապատված է։ Թեև, թշնամին, այնուամենայնիվ, այդքան պարզ զինվորներ չեն։
Ականները վնասազերծելով, նրանք համար մի վայր ընտրեցին՝ տնից քիչ հեգու։ Յուսիջինը և Չոնգուկը մի կողմ գցեցին զենքերն ու սրահաբաճկոն պիջակները։
- Ի՞նչ եք անում, - հարցրեց նրանից մեկը։
- Սա Ապառազմական գոտի է, - ասաց Յուսիջինը թեթև ժպիտով։ - Նախ բանակցել է պետք։ - Ապա նայեց Չոնգուկին ու թեթև գլխով արեց։
Բոլորին թողնելով մեջքի հետևում նրանք առաջ շտապեցին' ոտքերի տակ նուրբ զգուշաթյամբ։ Անմիջապես տանից մի փոքր հեռու կագնելով Յուսիջինը գոչեց.
- Ես գործողության հրամանատարն եմ։ Մեր զինվորները ո՞ղջ են.... Եթե հանձնվեք ոչ մեկդ չի տուժի։
- Նրանք, հազիվ թե հանձնվեն, - ասաց Չոնգուկը թեթև շշուկով։ - Գործի անցնենք։
Յուսիջինը թեք հայացքով նայեց Չոնգուկին, ապա ձեռքը մոտեցրեց լսափողին։
- Յուսիջինն է։ Մտնում եմ Չոնգուկի հետ։
- Յունգին է։ Թիրախը տեսնում եմ։
Բոլորից հեռու Յունգին զենքով նշան է բռնել պատուհանից ներս։
- Զենքերը ցած դրեք ու կթողնենք, որ գնանք առանց զոհերի։ - ասաց Յուսիջինը։
- Հանձնվեք ու տուն գնացեք։ Գործը մի բարդացրեք, - բացականրեց Գուկը ակնհայտաբար նարդայնացած։
Դուռը դանդաղ բացվեց և նրանց դիմավորեց զենքի դնչակը, ապա դուռը շուտով լրիվ բացվեց։
Յուսիջինը երկար չմտածեց. ի պատասխան նա ձեռքերը վեր շտապեց ներս, ուղերդելով Գուկին։
Մեկ հանկարծակի շարժումով յուրաքանչյուրը կարող է զոհ գնալ, ուստի նրանք շատ զգույշ են։
Ներս մտնելով երկուսը նայեցին շուրջը իրենց զինվորները հատակին ծնկի եկած են։ Հյուսիսցիներից մեկի ատրճանակի դնչիկը ուղղված է անմիջապես Յուսիջինի Ճակատին։
Եվ դա մի փոքր վատ է: Մի քիչ, քանի որ ավելի վատ կարող է լինել, երբ, օրինակ, բոլոր երեք զենքերի դնչկալները նայեին նրան։
- Մենք չենք գնա... Հյուսիսցիներից գլխավորը զենքը հետ հանձնեց, կարծես զինաթափվելով, ակնարկելով, որ կրակ չի բացելու, սակայն....
- Ամեն զինվորի պես ես էլ պատիվ ունեմ առանց մարտի չեմ հանձնվի։ - Բռնեց դանակը։
Չոնգուկն իր ծայրամասային տեսողությամբ դիտում է իրենց դեմ ուղղված դանակները, նա իր գոտու հետևից անսպասելի հանեց դանակը և առաջին քայլը արեց։
_
Հարավային Կորեա՝ Դեղին ծով
Առավոտ ժամը՝ 8։30
Պահեստից դուրս գալով, Պակը խորը շունչ քաշեց ձմռան սառը օդը, նրան փշաքաղեցրեց։ Նա ծովային է, և ծովի բուրմունքն շնչելուց հետո, այդ ցուրտ օդը թվաց՝ վայրկյաններում անհետացավ։
Հենց այդ պահին, երբ գնաց շենքի կողմը տեսավ, թե ինչպես է զինակիցներից մեկը, վազում դեպի ծովը՝ հագուստները կողքերը գցելով:
Ջիմինը շշմած կանգ առավ, կիսատ խմած թեյի բաժակը ձեռքից թողնելով:
Չհասկացավ, թե ինչ է կատարվում, մինչ շենքի դռնից սկսեցին դուրս գալ մյուսները՝ քրքջալով ու ծիծաղելով: Առջևից շտապում է Հոսոկը' մի մեծ ժպիտ դեմքին։
«Ի՞նչ է կատարվում այստեղ», - մտածեց Ջիմինը, երբ տեսավ, որ բոլորը իրենց առօրյայից դուրս են։
Զինվորը ցատկեց սառը ջրի մեջ, որի մակերեսը քիչ, թե շատ սառցակալված է, իսկ Ջիմինը ապշած հետևեց նրա շարժումներին՝ աչքերը լայն բացած։
Նա քայլեց դեպի Հոսոկին՝ շփոթված հարց տալով.
- Ի՞նչ եք անում:
Հոսոկը՝ դեռ ժպտալով, նայեց նրան։
- Նա գրազը պարտվեց, ընկերուհին նրա նամակին չէր պատասխնել։
- Իսկ ես հույս ունեի, - կրկնեց Ջիմինը, նայելով, թե ինչպես է նա ջրից սառչում։
Ջիմինը և Հոսոկը միմյանց նայեցին և առանց բառերի վազեցին դեպի ծովը՝ ծիծաղելով և խաղալով՝ ոգևորված զինակցին տեսնելով:
- Այստեղ շատ ցուրտ է, - հառաչեց նա, շտապ դուրս գալով ջրից՝ ամբողջովին սառած:
- Ջրի ջերմաստիճանը -2 աստիճան, - խելամտորեն ասաց նրանցից մեկը՝ թեթև ժպիտով։
Ձեռքերով մարմինը շոյելով՝ նա անցավ նրանց միջով, սակայն հանկարծ բռնեց ընկերոջ ուսից, ում հետ գրազ էր եկել ու հրեց ջուրը։
- Ի՞նչ ես անում, - նրա ընկերը բղավեց, երբ սապոկներով կանգնեց ջրի մեջ։
Մնացածը ծիծաղից պայթեցին, բայց պարտված զինվորի դեմքը ցավի թարթում է կրում։ Անընդհատ այն մտքերը, թե ինչու, ընկերուհին նամակին չպատասխանեց։
- Դու՛ք հանկարծ տիկնիկայինից չե՞ք փախել, - գոռաց մեկ այլ զինվոր՝ փորձելով թեթեւացնել տրամադրությունը։
- Դե՛, արի՛ էստեղ, - հաղթողը ծաղրական հայացքոց մոտեցավ ընկերոջն, ու բռնելով ձեռքից քաշեց ջրի մեջ։ - Դու կվճարես սրա համար։ - Նա կտրուկ հայտարարեց՝ փորձելով քողարկել իր խոսքերի հետևում եղած ծիծաղը։
Սադրիչը հուզված քմծիծաղեց.
- Արի՛ այստեղ, է՜։
Ջիմինը ուշադիր նայում է նրանց, բայց հանկարծ այդ պահին մտքին եկավ այն, թե ինչ կլինի եթե նրանք հիվանդանան։
- Լա՛վ, վերջ, - բղավեց Ջիմինը, և նրանք իսկույն դադարեցրին։
Այդ պահին բոլոր խաղապահները լրջորեն նայելից սերժանտին ենթարկվելով նրա կարգադրանքին։
Բոլորը շենք մտան, և այդ ժամ Հոսոկը ձեռքին ծանրոց մոտեցավ նրան։
- Դու՛ նույնպես ծանրոց ունես։
- Հա՞, շնորհակալ եմ։
Ջիմինը դուրս եկավ, գիտեր որ տուփի մեջ ինչ էլ որ լիներ սրտի վրա ցավով է նստելու, ուստի շտապեց ափ։
Նստելով նստարանին բաց արեց, հույս ուներ, որ Չոնգուկն է այն ուղարկել, բայց, գիտեր որ դա ուղղակիորեն հնարավոր բան չէր։ Նրանք պարզապես միմյանց հետ կապ հաստատել չէին կարող։ Արգելված էր։
Արդեն հինգ ամիս է ինչ միմյանց չեն տեսել։ Դա Ջիմինին սպանում է, հատկապես, երբ հիշում է, որ Յուսիջինի հետ է։
Կար մի ժամանակ, երբ պատվիրում էին պիցցա կամ կորեական ընթրիք և վայելում էին։ Դա շքեղ ընթրիք չէր, բայց առանձնահատուկ էր, քանի որ երկուսին էլ դուր էր գալիս:
Ընթրիքից հետո երկուսն էլ պառկում էին բազմոցին՝ կոկոնի պես ամուր փաթաթվուվ վերմակի մեջ։ Պակը գլուխը նրբորեն հենում էր Չոնգուկի կրծքին, զգալով նրա սրտի յուրաքանչյուր զարկ, իր հերթին Չոնգուկը մեղմորեն շոյում էր նրա մեջքը:
Ջիմինն այնքան գեղեցիկ տեսք ուներ, երբ քնած էր Չոնի գրկում։ Նրա ողջ և առողջ ձեռքերում ՝ նա մեծ պաշտպանվածություն էր զգում: Իր հոգին խախաղվում էր, ասես այդ պահին երկուսով միասին մոռանում էին ամեն բանի մասին։
Պակը նրա կարիքն ունի....
«Երևում է հասարակությունը մեր դեմ պատերազմ է հայտարարել, բայց դա դեռ ոչի՛նչ չի ասում, քանի որ ես սիրում եմ քեզ
Ջիմինը հոգոց հանեց նայելով մռայլված հորիզոնին, ապա բացելով տուփը այնտեղ իրեն դիմավորեց հաստ գործվածքներով շարֆը, որի վրա համար իր տեղն է գտել ճերմակ ծրարը։
«Սիրելի՛ Ջիմին, վերջերս իմացանք, որ դու արժանացել ես սերժանի կոչմանը։ Ես և հայրդ շատ ուրախ ենք ու հպարտ, թե որքան առաջ ես գնացել։ Եթե դու չհեռանայիր Չոնգուկից և չտեղափոխվեիր նոր զորամաս, այս ամենը տեղի չէր ունենա։ Չէ՞ որ այստեղից է, որ կյանքդ ավելի լավ ընթացք ստացավ։ Կարծում ենք, որ սա ճիշտ որոշում էր, և դու շատ ավելի լավ ես հիմա, քան նախկինում։ Հույս ունենք, որ կհասկանաս մեր մտահոգությունը, և կտեսնես, որ ամեն ինչ քեզ համար ճիշտ ճանապարհին է։ Չոնգուկի հետ մնալը չէր օգնի քեզ նույն ձևով, ինչպես այս նոր շրջապատը։
Ինչպես նաև գիտեմ, որ այնտեղ որտեղ հիմա դու ես ծառայում բավականին ցուրտ է, հատկապես գիշերները, ուստի կրիր այս շաֆը։
Սիրով՝ ընտանիք։
Ջիմինը, նամակը կարդալով, զգաց, թե ինչպես է ցավը խրվում սրտի մեջ։ Յուրաքանչյուր նախադասություն նրա մեջ ավելացնում է սարսափելի զգացմունքները՝ ծնողները չէին հասկանում, թե ինչպես էր այդ բաժանումը քանդել իր ներաշխարհը։
Նամակը մի քանի կես անելով ոտքի կանգնեց ու նյարդայնացած նետեց ջուրը։
- Ինձ պե՛տք չէ այդ կոչումը հասկանու՞մ եք։ Ինձ Չոնգուկն է պետք, - կատաղությունից կարմրած ասաց նայելով ջրի մեջ ճոչվող թղթերին, կարծես ծնողները հենց այնտեղ էին։ - Թքած ունեմ այս ամենի վրա։
_
Ճաշարանը աղմկոտ է, լիքն է ծիծաղով ու ընկերական շփումներով։
- Դու պետք է տեսնեիր նրա դեմքը, երբ ընկավ ջուրը, - ասաց մեկը ծիծաղելով, ապա մի ուրիշն ավելացրեց։
- Պետք է ինձ արարքնեիք։
- Մենք բոլորս էլ գիտեինք, որ ընկերուհիդ չէր պատասխանի: Պետք էր ավելի խելացի գրազ գալ։
- Բայց այնուամենայնիվ՝ հանճարեղ պահ է, երբ նա նետվեց ջուրը, - նկատեց Հոսոկը, մի մեծ պատառ հաց խեղդելով բերանում: - Ես դա երբեք չե՛մ մոռանա։
- Ահա՛, ես էլ հենց դրա համար վազեցի ջուրը: Կարծես, թե կարոտել էի մի լավ ցրտահարությանը, - հեգնանքով ասաց տուժածը, ով դեռ զգում է սառը ջրի հետեւանքները։
- Բայց այդ ամենը սիրո համար էր, - կատակում է հաջորդը: - Եթե նրա ընկերուհին պատասխանի, հաջորդ անգամ ես պատրաստ եմ գիշերով նետվել ջուրը։
- Դե՜, մի նեղվիր ընկերս, - ձեռքը դրեց նրա ուսին։ - Գուցե քո նամակը տեղ չի հասել, ուստի չի պատասխանել։
- Այդ դեպքում դու ստիպված կլինես գիշերով նետվել ջուրը։
Բոլորը ծիծաղեցին, գռեհիկ ու անհոգ:
- Ոչի՛նչ, երբ հինգ օրից գնանք արձակուրդ այդ ժամանակ կլուծես նրա հետ հաշիվներդ։
- Այո՛։ Վերջապես տուն ենք գնալու։
Մի պահ Հոսոկի հայացքը կանգ առավ Ջիմինի վրա, ով հեռու է մնացել։ Բոլորը շարունակում են խանդավառ քննարկումները, բայց Հոսոկը զգաց, որ Ջիմինը ինչ-որ տարօրինակ տրամադրության մեջ է:
- Ջիմի՛ն, որտե՞ղ ես մտքերով կորել, - հարցրեց Հոսոկը՝ դաստակներով սեղանին հենվելով:
- Հեչ, - Ջիմինը միայն մեղմ ժպտաց, բայց իր ժպիտը կեղծ է, հոգնած ու մթին: - Ուղղակի մի քիչ հոգնած եմ, երևի... - ասաց Ջիմինը, բայց Հոսոկը զգաց, որ նրա ձայնը կեղծ է, թաքնված վախ ու ցավ կար դրա մեջ։
Հոսոկը մի պահ կանգ առավ, հետո սեղմեց նրա ուսը:
- Գիշերը չե՞ս քնել։
- Ես ողջ գիշեր զեկուցագիր եմ գրել, - ասաց ու ողջ ուշադրությունը դարձրեց ափսեին, չնայած պատճառը հեչ էլ դա չէր։
Նրանք շարունակեցին ուտել, և միայն այն ժամ, երբ աթոռները դատարկվեցին Հոսոկը նայեց Ջիմինին ։
- Ինչ-որ լուրջ բան կա, չէ՞, - հարցրեց Հոսոկը մեղմ, նայելով նրան։
Ջիմինը խորը շունչ քաշեց, զգալով, որ հիմա դժվար է թաքցնել իր հուզմունքը։
- Ծնողներիցս նամակ ստացա, - շշնջաց Ջիմինը, աչքերը սեղանին պահելով։
- Ուրեմն դրա համար ես այդքան տխուր, - նկատեց Հոսոկը։
- Նրանք ասում են, որ ինձ լավ է այստեղ: Իրենց կարծիքով՝ ես առաջ եմ գնացել, քանի որ հեռացա Չոնգուկից, - Ջիմինի ձայնը դողում է կոկորդի արգելքի պատճառով. - Բայց ես... ես չե՛մ կարողանում հաշտվել դրա հետ, Հոսո՛կ ։ Հիշում ես, չէ՞, թե ինչպես էի պայքարում, որ չհեռանամ։ Ու հիմա ինձ ստիպում են հավատալ, որ դա ճիշտ էր։ Նրանք մտածում են, որ ամեն ինչ լավ է, բայց.... ամեն բան ավերված է...
Հոսոկը լուռ լսում է նրան, և հենց այդ պահին հասկացավ, թե որքան դժվար է եղել Ջիմինի համար: Եվ հանկարծ այդ պահին միտքը զբաղեցնում է Յունգին։
Նա նույնպես տխրեց, բայց քիչ հետո աչքերը թարթեց փորձելով դուրս գալ իրեն զզվելի երևակությունից։
Ատում է, նա ակնհայտաբար ատում է Յունգիին։ Ընդունել պարզապես չի կարող։
- Սերժանտ Պակ, - ասաց հանկարծ զինվորներից մեկը ներս մտնելով։ - Կապիտանը այստեղ է։
Սերժանտ Պակը իր զինվորների հետ միասին անմիջապես շարք կանգնեցին՝ պատվի առնելով կապիտանին:
- Ինչպես տեսնում եմ, այստեղ ամեն բան լավ է, - ասաց կապիտանը, արագ նայելով զինվորների շարքին, երբ առանձին խոսում է Ջիմինի հետ։
- Ճիշտ այդպես, - պատասխանեց Պակը, վստահ ու հանգիստ։
- Ես այստեղ եմ շարքերի փոփոխությամբ։ Ձեր շարքերը համալրվելու է ևս մեկ անձով։
Ջիմինը հոնքերը կիտեց։
- Նա հինգ ամիս եղել է բանտարկության մեջ թույլ տված սխալի համար։ Ապա այն ժամ, երբ նրան զորացրելու էին, նա որոշեց երկարձգել։ Շատ չերկացնեմ, հուսով եմ, որ դուք բոլորդ նրան հետ յոլա կգնաք։
Բոլորը լուռ են, փորձում են հասկանալ, թե ում մասին է խոսքը, և այդ ժամ դուռը բացվեց, ու ներս մտավ Թեհյոնը:
Ահա և այսպես։ Եթե մտածում եք, որ հատոր 2-րդը ձանձրալի մի բան է լինելու, ապա դուք չարաչար սխալվում եք։ Եթե ուզում եք իմանալ հետոն, ուղղակի շարունակեք լինել ակտիվ, ու ձեր կարծիքը թող, դա իսկապես մի մեծ բան է ինձ համար👍🏻
You are reading the story above: TeenFic.Net