Հատոր 2. Գլուխ 12

Background color
Font
Font size
Line height

- Շան ծնունդ.... - ճչած Յուսիջինը հավաքելով Թեհյոնի օձիգը, բայց Թեն ոչինչ չարեց ուղղակի ժպիտը դեմքին նայեց նրան այնպես, կարծես մի փամփլիկ կոալա է փաթաթվել վրան։ - Դու պատախան ես տալու սրա համար, կարծում ես դու անմեղ ես, այո՞։

- Անմեղ թե ոչ, դու ոչի՛նչ էլ անել չես կարող. - և այս խոսքերի վրա լսվեցին ոստիկանության ազդանշանի ձայները։ - Ժամանակն է, որ մտածես, թե բանտում ինչով ես զբաղվելու, բայց հազիվ թե քեզ նման քաձի գտնես այնտեղ, խորհուրդ կտավ դա մտքիցդ հանես։

Յուսիջինը կանգնած է՝ դեմքի մկանները ջղաձգված, աչքերը՝ լցված չզսպվող զայրույթով։ Նրա մատները դեռևս ամուր սեղմած են Թեհյոնի օձիգը, բայց նա դա թողեց՝ հասկանալով, որ իր բարկությունը միայն Թեհյոնի բավարարվածությունը կբարձրացնի։

- Դա՞ էր քո վրեժը։ Ինձ այստեղ լուրջ պատասխանատվության առաջ կանգնեցնելու համար ոստիկանությու՞նն ես կանչել։

- Ոչ թե ե՛ս եմ կանչել, այլ քո՛ անցյալը եկել է քեզ հաշվեհարդար լինի։ Բայց սա դեռ միայն սկիզբն է, դու կիմանաս, թե ինչ է նշանակում դավաճանության իրական գինը։

Թեհյոնը ձեռքը տարավ նրա պարանոցին ու դուրս քաշեց նրա զինվորական կախազարդը։

- Դու քո ուզածին չես հասնի։

- Ես միշտ պատրաստ եմ, Յուսիջի՛ն։

Դուռը բացվեց, և ներս ներխուժեցին ոստիկանության մի քանի սպա։ Նրանք անմիջապես շրջապատեցին Յուսիջինին՝ հստակ ձայնով հրահանգելով, որ ձեռքերը բարձրացնի։

Թեհյոնը հանգիստ առաջ գնաց և անցնելով սպաների կողքով, կանգնեց դռան մոտ։

- Հուսով եմ, որ քեզ նման ուժեղ տղամարդը կարող է դա հաղթահարել։ Վայելի՛ր քո իսկ ստեղծած փոսը, - Թեհյոնը դառնորեն քմծիծաղ տվեց։

Ներքին գործերի նախարարության հրամանով Յուսիջինին տեխափոխեցին Սեուլի ռազմակայան։ Նրան երկար սպասեցնել չտվեցին և միանգամից սկսեցին հարցաքննել՝ հստակ ապացույցներ առաջ բերելով։

Բայց Յուսիջինը պարզապես լռում է, նա ոչ մի հարցի չի պատասխանում։

Հարցաքննության սենյակը լցված է լարված լռությամբ։ Պատուհանից այն կողմ մի քանի պաշտոնյա քննարկում են, թե ինչպես ստիպեն, որ Յուսիջինին խոսի։ Մինչդեռ ինքը՝ Յուսիջինը իր տեղում հանգիստ նստած, անտարբեր է, կարծես իր շուրջը ոչինչ տեղի չի ունենում։

Սեղանի մյուս կողմում նստած քննիչը կրկին նետեց թղթապանակը նրա դիմաց։

- Կապիտա՛ն Յուսիջին։ Խոսե՛ք հիմա։

- Եթե ձեր «ապացույցները» բավարար են ինձ դատապարտելու համար, ինչո՞ւ եք ինձ հարցաքննում, - սառը ասաց Յուսիջինը։

Քննիչը սեղմեց շուրթերը, բայց նախքան պատասխանելը՝ խոր շունչ քաշեց։

- Մենք քեզանից ոչ միայն խոստովանություն ենք ուզում, այլ նաև համագործակցություն։ Հասկանում ես, չէ՞։ Տվե՛ք մեզ անուններ։ Ովքե՞ր են այս ամենի մեջ ներգրավված։

- Ես անուններ չունեմ։ Եվ եթե մտածում եք, որ կխոսեմ, ուրեմն՝ վատ եք ինձ ճանաչում։

- Հիշեցնեմ, որ դու այս պահին պաշտոնաթող զինվորական ես, և դու նաև լուրջ հետք ես թողնում քո ջոկատի վրա։

- Եվ դուք անգամ չհամարձակվեք նրանց դիպչել, - խոսեց Յուսիջինը հանուն Չոնգուկի։ - նրանք ազնիվ են մինչև հոգիները, դրանում անգամ կասկած չկա։

Քննիչը խորը շունչ քաշեց նայեց թղթերի ու հետո նոր հարցրեց։

- Ինչպե՞ս նաև, խոստովանու՞մ եք, որ դուք եք Պակ Ջիմինին անօրինական կամավորել։

- Ձեզ ո՞վ է նման անհեթեթություն ասել։

- Եկեք պահպանենք գաղտնիությունը։ Դուք նրան կալանավորել եք առանց դատավարության։ Երևում է ձեր մարդիկ հենց այնտեղ են։ Մենք կպարզենք ամեն բան։ Այսպիսով Պակ Ջիմինը ազատ է արձակվում։

_


Ջիմինը ներկնակի վրա պառկած է։ Աչքերը կիսաբաց, մտքում բղավում է Չոնգուկ՝ տենչալով գրկել նրան ու զգալ նրա ջերմությունը, քանի որ մրսում է, այդ փոքր ու մութ խցում տաքացնող ոչինչ չկա։ Ջիմինին թվում է, թե դա իր վերջն է, որովհետեւ մարմինն էլ չի զգում։

Միջանցքից լսեց ինչ-որ մեկի ծանր քայլերը, հետո դուռը բացվում է։

- Վե՛ր կաց, դու ազատ ես, - կոպիտ ասաց պահակը։

Ջիմինը չարձագանքեց։ Գլուխը կախ ընկած կրծքին, միայն ծանր շնչում է։

Պահակը մոտեցավ ու ձեռքը դրեց նրա ուսին, բայց Ջիմինը շարժվում անգամ չարեց։

- Անրշաժունակ ես դարձել ի՞նչ է։ Վեր կաց։

- Ո՛չ խնդրում եմ, - Ջիմինը սկսեց զառանցել։ - Ես ոչի՛նչ չեմ արել, ինձ մի՛ հարվածեք։

Միջանցքից նորից ձայներ լսվեց։ Չոնգուկը անսպասելի ներս մտավ և նկատելով Ջիմինի վիճակը՝ սարսափած նայեց պահակին։

- Ինչպե՞ս եք համարձակվել նրան այսպես թողեն, - բղավեց նա։ - Սատանան տանի։ Չքվի՛ր այստեղից

Մի կողմ քաշվելով պահակը անտարբեր դուրս եկավ խցից։

- Ջիմի՛ն, - մեղմ կանչեց Չոնը, ծնկի գալով նրա դիմաց։ - Ես այստեղ եմ։

- Չոնգու՞կ, - շշնջաց Ջիմինն գլուխը թեթև բարձրացնելով, բայց հետո նորից հետ ընկավ։

- Ներիր ինձ, - բացականչեց Չոնգուկն իրեն մեղավոր զգալով Պակին այդ վիճակում տեսնելով։

Զգուշորեն գրկելով Ջիմինին նա շտապելով դուրս եկավ այդտեղից։ Շենքից դուրս գալով նայեց Թեհյոնին, ով մեքենային հենված նրանց էր սպասում։ Նա շփոթված նայեց զույգին։

Չոնգուկը, իր մեջ ամուր սեղմած Ջիմինին, մոտեցավ մեքենային և Թեհյոնը բացեց հետևի դուռը։

- Ի՞նչ է եղել նրան, - հարցրեց Թեհյոնը։

Չոնգուկը զգուշորեն պառկեցրեց նրան, որ չցավեցնի։ Փակելով դուռը նայեց Թեհյոնին, մինչ դեռ Ջիմինը դողում է։

- Նա ջերմում է։ Պետք է.. պետք է հիվանդանոց գնանք։

Ողջ ճանապարհին Չոնգուկը Պակի ձեռքը բռնած մնաց։ Սիրելիին այդ վիճակում տեսնելը Չոնգուկին բառացիորեն ֆիզիկական ցավ է պատճառում։

Ջիմինը մի ակնթարթ բացեց աչքերն ու, երբ տեսավ Չոնգուկի մտահոգ դեմքը կարծեց թե երազում է։ Նա գլուխը հենեց նրա ուսին ու մնաց այդպես այնքան ժամանակ մինչև չհասան հիվանդանոցի դռների մոտ։

_


Բուժքույրը դուրս եկավ հիվանդասենյակից ու մոտեցավ տղաներին։

- Անհանգստանալ պետք չէ։ Նա արդեն լավ է, ուղղակի ցրտահարվել էր, ինչի պատճառով գիտակցությունը կորցրել էր։

- Կարո՞ղ եմ հիմա նրան տեսնել, հարցրեց Չոնգուկը։

- Այո՛։ Բայց նա հիմա քնած է, միայն թե նրան չարթանցնեք։

- Լա՛վ, - բացականչեց Չոնգուկն ու հաջորդ վայրկյանին ներս մտավ։

Չոնգուկը մի քանի վայրկյան կանգնեց դռան մոտ՝ հանկարծակի սառնություն զգալով սրտում։ Անհապաղ ներս մտնելու ցանկությունը նրա մոտ զղջում առաջացրեց։

Վերջապես, նա կամացուկ քայլեց դեպի մահճակալը։

Ջիմինի շրթունքները սառն են թվում, նույնիսկ քնած վիճակում նրա դեմքի արտահայտությունը հոգնածության ու ցավի մասին է խոսում։

- Ես սխալվեցի, իսկ դու՝ վճարեցիր իմ սխալների համար։

Նա նստեց մահճակալի մոտ դրված աթոռին, գլուխը թեթևակի կախելով։ Նրա ձեռքը տատանվելով մոտեցավ Ջիմինի ձեռքին, բայց վերջին վայրկյանին կանգ առավ։

- Ես անգամ ձեռքդ բռնելու իրավունք չունեմ, չէ՞։

Նա խորը շունչ քաշեց, ասես հավաքում է իր ամբողջ ուժը, որ վեր կենա և հեռանա, բայց աչքերը դանդաղ սահեցին դեպի Ջիմինի դեմքը։

Հիշողությունները, որտեղ Ջիմինը ժպտում է նրան, որտեղ նրա ձայնը կյանք է լցնում ամենադժվար պահերին, նրա ներսում ալիք դարձան։

- Եթե միայն ամեն ինչ փոխել կարողանայի, ապա մենք հիմա այստեղ չէինք լինի։

Հանկարծ Ջիմինի մատները թեթևակի շարժվեցին ու նա բռնեց Չոնգուկի ձեռքը։ Չոնգուկը ապշած կանգ առավ՝ աչքերը լայն բացելով։

- Չոնգու՛կ...

- Ես այստեղ եմ... մի՛ անհանգստացիր, ես այստեղ եմ։

- Ես հենց դրա համար էլ անհանգստանում եմ, - ժպտաց։

- Ջիմի՛ն։

- Լռի՛ր։ Ու հերիք խոսես կատարվածից, հա՞։

- Չե՛մ խոսի։ Բայց դու ինձ ներում ես չէ։

Ջիմինը թեթև առաջ եկավ ու համբույր թողեց նրա շուրթերին։

- Բավարար պատասխա՞ն է։

- Ո՛չ, - ասաց Չոնգուկը գրավելով նրա շուրթերը։

Ջիմինը նույն եռանդով չի կարողանում պատասխանել, ինչ անում է Չոնգուկը։ Բայց փորձեց հետ չմնալ համբույրին։ Նրա սիրտը բաբախում է կրծքին, երբ կորցնում է իրեն պահի ինտենսիվության մեջ:

Չոնգուկը շարունակում է՝ ձեռքերը անցկացնելով նրա պարանոցով։
Նրանց համբույրը խորանում է, և շուտով նրանց լեզուները խաչվում են իրար՝ միմյանց տածած սիրուց։

Ջիմինը ձեռքերով գրկում է նրա պարանոցը ու մի փոքր վեր նստում։

Բայց ամեն բան շուտով թվաց, թե ավարտն է։

- Այստեղ ի՞նչ է կատարվում, - բղավեց պարոն Պակը։













ի՞նչ եք կարծում, ինչ կանի Ջիմինի հայրը🙂


You are reading the story above: TeenFic.Net