Լուսաբաց
Բարակ ներկնակի վրա՝ ամբողջ գիշեր լաց լինելով, Ջիմինն իրեն սաստիկ վատ է զգում։ Սթրեսի մի բուռն ալիքն անցավ ու հիմա սիրտը խառնել է, բայց դա էլ արդեն չ հետաքրքրում նրան։
Պակն իրեն հիմա զգում է ինչպես թարմ փորոտած ձուկ։ Իր բոլոր երազանքները, սերը, նվիրվածությունը, կիրքը, առողջությունը նրան այլևս չի հետաքրքրում։
Փակված լինելու փաստն է նրան խելագարեցնում, հատկապես այն, որ ստիպված է մենակ մնալ իր մտքերի հետ։
Նա նայեց առաստաղին, հետո՝ արյունոտ երկաթե դռանը։ Արյան հետքերը մնացել են այն ժամանակ, երբ Ջիմինը փորձել էր կոտրել դուռը, բայց կոտրվեց միայն իր ձեռքը։
Ջիմինը խորը շունչ քաշեց և այդ պահին լսեց դռան բացվելու ձայնը։
- Կուտե՛ս, թե չէ սովից կսատկես, - ասաց պահակը, կերակուրով սկուտեղը դնելով հատակին ու անմիջապես դուրս գալով։
Ջիմինը մի հայացք գցեց կերակուրին. այդ տեսարանից սիրտը նորից խառնեց, որովհետև դա այնպիսի ուտելիք է, որ նույնիսկ շունը չի մոտենա։
Ջիմինը նստեց սառը հատակին՝ զգալով անտարբերության ճնշող ծանրությունը։ Վաղուց է, ինչ ուժերը լքել են նրան՝ հոգնել է պայքարելուց, իսկ հիմա պարզապես նայեց սկուտեղին, որի վրայի անպիտան սնունդը հիշեցնում է իր վիճակը՝ անտեսված ու անարժեք։
Ուտե՞լ, թե՞ չուտել, և իհարկե չուտել։ Պակը պարզապես վերցրեց ափսեն ու ցրիվ տվեց պատին։
- Եվ ինչո՞ւ դու ինձ հետ այսպես վարվեցիր, հը՞ն։ Եթե իսկապես սիրեիր, ապա ինձ այստեղ կթողնեի՞ր։ Պատկերացում էլ չունես, թե ես այստեղ ինչ եմ քաշում։ Գնա գրողի ծոցը ընդարապես։
Ու նայելով ջրով բաժակին մի շնչով խմեց։
Մի քանի րոպե անց, պառկելով հատակին հրճվանքով նայում է առաստաղին ու անմտաբար' ժպտում։
- Ինչ լավ է այստեղ, հիանալի տաք եղանակ։ Չոնգու՛կ, գուցե ծովը նետվենք։
_
Մեքենան վարելու ընթացքում Յուսիջինը երբեմն-երբեմն հայացքը գցում է դարակին, որտեղ խնամքով պահում է թմրանյութ պարունակող սրվակը, որը այսօր զգուշությամբ լցրել է Պակի բաժակի մեջ։
Յուսիջինը երբեք չի հանդուրժել այն հանգամանքը, որ նրան վիրավորում են, և եթե դա անում են, ապա նրանք կանգնում են լուրջ խնդիրների առաջ։
Այսպիսով մեքենան կանգնեցնելով Չոնգուկի տան դիմաց ժպիտը դեմքին նայեց տանն։ Առաջ գնալով դուռը թակեց, հետո փորձեց բացել, բայց երբ հասկացավ, որ փակ է նորից թակեց։
- Տեսնես տանն է։
Մի քանի անգամ ևս թակելով, որոշեց զանգահարել, բայց նա անհասանելի է։
Չոնգուկն այնտեղ է ռազմական բանտի դիմաց՝ բարձր պատերի ու մետաղյա դարպասների մոտ։
Նրա սրտի բաբախյունը արագացավ, երբ հեռվից լսեց դարպասի դանդաղ բացվելու ձայնը։ Քիչ անց հայտնվեց Թեհյոնը՝ վրդովված, բայց պահելով իրեն, կարծես ոչինչ չի պատահել։
Միմյանց տեսնելով մի պահ երկուսն էլ սառեցին, ակամայից չափելով միմյանց հայացքները։ Չոնգուկը շշմած է. վերջին անգամ նրան տեսել էր, երբ Թեհյոնի ձերբակալվեց հենց իր աչքի առաջ։ Նրանք իսկապես չէին սպասում հանդիպել այսպես։
- Չոնգու՛կ, - բացականչեց Թեհյոնը' լկտիաբար ժպտալով։
Չոնգուկը նայեց նրան՝ արտաքնապես անտարբեր, բայց աչքերի խորքում մի թաքնված զայրույթ կար։
- Քեզ բա՞ց են թողել։ Չէի մտածում,որ մի օր կտեսնեմ քեզ այսպես, ազատության մեջ։ Վերջին անգամ, երբ քեզ տեսա ազատությունից զրկված թրջնակ կարծես լինեիր։
- Դու նույնպես, - ասաց Թեհյոնը լրջորեն, հետո մի պահ լռեց, - բայց դա ինձ չի ստիպել մոռանալ այն, ինչ եղավ։ Շուտով կհասկանաս, որ ազատությունը միշտ չէ, որ միայն ոտքերի տակ եղած հողն է։
- Ինչո՞ւ ես այստեղ։
- Չզարմանաս, բայց ես այստեղ եմ Ջիմինի համար։
- Ջիմինի համա՞ր… Դու էլի նույն խա՞ղն ես խաղում, Թեհյո՛ն։ Նորից ուզու՞մ ես վտանգի տակ գցել նրա կյանքը։
- Իսկ դու, ինչու՞ ես այստեղ։ Քո՞ պատճառով է, որ ինձ թույլ չտվեցիք Ջիմինին տեսակցել։ Ա՜խ, - քերեց ճակատը։ - Սովորաբար դա լինելու բան է։ Ինչևէ, ինձ մի բան ասա' Յուսիջինի հետ դու ի՞նչ կապ ունես։ Ձևակերպեմ հարցս, դու սիրու՞մ ես նրան, - Թեհյոնի ժպիտը ընկավ։
- Տխմա՞ր ես։
- Իսկ Յուսիջի՞նը, սիրու՞մ է քեզ... - էլի լռություն։ - Դե՛, լա՛վ, կարող ես չպատասխանել, արդեն գիտեմ։
- Գիտես ի՞նչ։
- Այն, թե ինչու է Ջիմինինն այստեղ հայտնվել։ Դու սիրում ես չէ՞ նրան, կարծում եմ արդեն գաղտնիք պահելն իմաստ չունի։
- Ջիմինին ի՞նչ կապ ունի իմ հետ։ Նա ընդամենն իմ ընկերն է, մեր հարգանքն ու սերն իրար նկատմամբ հասկացողությունից է գալիս, ոչ թե քո ենթադրած հիմարությունից
- Հենց այդ պատճառո՞վ ես այսքան լարվում։ Պետք է ընդունես, որ նրա հանդեպ քո զգացմունքները շատ ավելի խորն են, քան թվում է։ Եվ հենց դա էլ պատճառ է, որ դու հիմա այստեղ ես, - ժպտաց։
- Թեհյո՛ն, իմ զգացմունքները և Ջիմինի հանդեպ վերաբերմունքը քո քննարկման առարկան չեն։ Եթե իսկապես նրա բարօրության մասին ես մտածում, ուրեմն միանգամից լռիր։
- Լա՛վ, ես այստեղ չեմ, որ ձեր սերը քննարկեմ, - սկսեց Թեհյոնը, իսկ Չոնգուկը միայն աչքերը ոլորեց նրա չհասկացողությունից։ - Ես կարճ ժամանակով եմ այստեղ, և չե՛մ պատարտվում այն քեզ վրա վատնել։ Միայն մի բան ասա' դու Յուսիջինի կողմի՞ց ես։
- Ի՞նչ է նշանակում նրա կողմից եմ։
- Այն է նշանակում, որ եթե հանուն Ջիմինի պատրաստ ես Յուսիջինից ազատվել ուրեմն նրա կողմից չես։
- Ես քեզ չեմ հասկանում։ Դու ի՞նչ է պատրաստվում ես նրան սպանել.... դա քեզանից սպասելի է։
- Ինձ ինչ է մարդասպանի տեղ ես դրել։
- Դու ընկերոջս վրա ես կրակել քեզնից էլ ի՞նչ սպասեմ։
- Ա՜խ Յունգին... Նա ուրիշ է։
- Մարդը մնում է մարդ։
- Ես նրան չե՛մ պատրաստվում սպանել, այդ դեպքում հաստատ դա քեզ չէի ասի։ Իսկ հիմա պատասխանիր։
- Ինձանից ի՞նչ ես ակնկալում, որ նրա՞ կողմից եմ լինելու, - հեգնեց Չոնգուկը։
- Ես այդպես էլ գիտեի։ Ուզում ես չէ՞ Ջիմինին ազատել։
- Չե՞ս կարծում որ այս ամենն իր բացատրությունը պետք է ունենա։ Կամ հենց հիմա ինձ ճիշտ ես ասում, կամ ես ինքնություն կիմանան ու եթե այդ ժամանակ իմանամ քո մտադրությունները, որոնք շատ վատ կանդրադառնան մեզ վրա քո վերջը այս անգամ վերջնականապես կգա։
- Ես ոչ մի վատ մտադրություններ չունեմ։
- Հաշվի առնելով մեր անցյալը, - ասաց Չոնգուկն է ծոծագրպանից հանեց ծխախոտը, ապա շուրթերով պահելով գրպանից հանեց կրակայրիչը, բայց նկատեց, որ Թեհյոնն արդեն իրենն է պահել։
Նա խելոք ընդունեց Թեհյոնի կրակը, ի նշան խաղաղության։ Նա էլ իր հերթին հայացքը կախեց ցած' կրակայրիչը գրպանը դնելով։
- Յուսիջի՞նն է խնդիրը, ճի՞շտ եմ նկատել, - ասաց Չոնը։
- Ջիմինը սիրում է քեզ, ու եթե դու էլ նրան, ապա ես կարող եմ օգնել քեզ, որ նրան ազատես....
Ամեն բան շատ արագ տեղի ունեցավ։ Չոնգուկը համաձայնեց Թեհյոնի այն գաղափարին, որը նա առաջարկեց շատ ավելի ուշ։
Այսպիսով նա Չոնգուկին թղթերի մի կապոց հանձնեց ասելով, որ պետք է դրանք հանձնվեն Սեուլի ռազմաբազա, և որ ինքը դա անել չի կարող, որովհետեւ նա այդ պահին դասալիք է համարվում ու, որ, եթե բռնեն նորից ճաղերի հետևում կհայտնվի։
Չոնգուկն առանց երկմտանքի գնաց այնտեղ, մինչ դեռ Թեհյոնը գնաց մեկ այլ ուրիշ վայր։
- Դու այս ի՞նչ ես քեզ թույլ տալիս, - կոպիտ ասաց Յուսիջինը, երբ տան դուռը բացելով դիմացը հայտնվեց Թեհյոնը։
Թեհյոնն ինքնագոհ ներս մտավ, անգամ չմտածելով թույլտվություն ստանալու համար և գնալով հյուրասենյակ նստեց բազմոցին' ոտքերը տարածելով։
Յուսիջինը մի պահ նայեց նրան, մինչև վերջապես խոսեց.
- Ի՞նչ ես ուզում, - նրա ձայնը ցածր է և միապաղաղ:
- Եկել եմ քեզ տեսնելու, - հեգնեց Թեհյոնը։
- Դու սարսափելի ես ստելու մեջ։ Ակնհայտորեն այստեղ չես, ինձ տեսնելոյ։ Ինչի՞ համար ես դու իսկապես այստեղ, - Յուսիջինը կոպիտ ասաց՝ դեռևս իր սառը աչքերով հառելով իր նախկինին։ - Եթե անելիք չունես հեռացի՛ր։
- Մոռացե՞լ ես, թե ով եմ ես, - անպարկեշտաբար ասաց Թեհյոնը դանդաղ ոտքի կանգնելով։ - Հիշու՞մ ես միանգամ ինձ ասացիր, արի եթե նորից սեքս ուզեմ։
- Ա՜խ, այդպես ուրեմն եկե՞լ ես, որ հետույքդ պատռեմ, - քմծիծաղեց Յուսիջինը, Թեհյոնն էլ իր հերթին ծիծաղեց։
- Ես լուրջ եմ... ինձ մի արհամարհիր, թե չէ կստիպեմ զղջալ։
- Կզղջա՞մ, - Հենց այդ ժամանակ Յուսիջինը կոպիտ ձեռքը անցկացրեց նրա պարանոցով ու մոտեցրեց իր դեմքին։ - Եվ դու ի՞նչ կանես։
- Եթե շարունակես ինձ անարգել կիմանաս, - ժպտաց։
- Դե՜.... Ես քեզ չեմ վախեցենի օրենքներով ու ռազմական կարգապահությամբ, շատ լավ իմանալով, որ դա քեզ վրա չի ազդի։ Բայց ցավում եմ տեղեկացնել, որ սա քեզ վրա թանկ է նստելու, - Յուսիջինը նրան բաց թողեց ու հետ քաշվեց։
- Գոնե այդ դեպքում իմ խիղճը հանգսիտ կլինի, - կրկին քմծիծաղեց' աջ ձեռքը խոնարաբար կրծքին դրած, ապա ծոծգրպանից հանելով մի ծրար նետեց դիմացի սեղանին։
- Սա ի՞նչ է, - հարցրեց Յուսիջինը մի հայացք գցելով։
Այն ժամ, երբ Թեհյոնը թեթև գլխով արեց Յուսիջինը լուսանկաները սկսեց նայել, որտեղ ինչ-որ մեկը սպանված է, և ռազմական օրագիր, որտեղ առաջ տեղում Յոսիջինի անունն է։ Բացի այդ ամենից մի քանի թուղթ, որտեղ Յուսիջինի հաշվեհամարով շատ գումարներ են փոխանցվել շատ զինվորականների։
- Չես պատկերացնի, որքան եմ սպասել այս օրվան, - ու նորից փռվեց բազմոցին։
- Ուզածդ ի՞նչ է, - բղավեց' նկարները մի կողմ նետելով։
- Բոլոր անօրինական քայլերդ՝ գործողությունների ժամանակ։ Կաշառքներ, որպեսզի անմեղներին նստեցնես, Ջիմինը քեզ օրինակ։ - Սկսեց ինքն իրեն խոսել, կարծես Յուսիջինին վերհիշեցնելով։ - ... Ջի Թանը, մահացավ քո պատճառով, որովհետև փոխարեն դիրքերդ պահելու, դու ինձ հետ էին, այն գիշեր։ Հիշո՞ւմ ես։
Հետադարձ հայացք
Թեհյոնը անպարկեշտ հառաչեց, երբ զգաց, որ Յուսիջինի մատների ծայրերը դիպչում են իր նուրբ անցքին: Ձեռքը մի պահ հեռացավ, և երբ վերադարձավ, ծածկված է տաք ու թաց բանով։ Թուք, նա հասկացավ:
Թեհյոնի մարմինը լարվեց, երբ զգաց, թե ինչպես է մատը սեղմում բացվածքին, շարժվում ետ ու առաջ, երբ Յուսիջինտ փորձում է թափանցել կույսի անցքը:
Նրա մարմինը բնազդաբար սեղմվեց՝ փորձելով դուրս մղել ներխուժող մատը' վերածելով այն գրեթե ցավալի փորձառության:
Դե, եթե Թեհյոնը ինչ-որ բան ունենար ասելու այդ մասին, ապա կասեր, որ իր մարմինը մինչև գիշերվա վերջ պատրաստ և ընդունելու Յուսիջինի ցանկացած բանը։
Յուսիջինը քմծիծաղեց ու շարունակելով ավելացրեց ևս երկու մատ ու սկսեց ավելի արագ շարժել' մի կողմ նետել զրահաբաճկոնն ու լսափողը։
Թեհյոնը իրեն հազիվ է զսպում որպեսզի բարձր չհառաճի։ Բայց շուտով այդ հառաչանքի փոխարեն լսվում է լրիվ այլ ձայն։
Երկուսն էլ հանկարծակի են գալիս կրակոցի ձայնից։
Ամեն բան ուշ էր, երբ նրանք հասան իրեն ընկերը արդեն մեռած է։
Թեհյոնը անհանգիստ նայեց Յուսիջինին։
- Դու սպանեցին նրան, - մեղմ ասաց Թեհյոնը։
- Լռի՛ր։
Հետադարձ հայացքի վերջ
- Դու նման բան չես անի, որովհետև ինձ հետ նաև դու էլ կխորտակվես, - ասաց Յուսիջինը։
- Ո՛չ, այդ գիշեր դու էիր հերթապան։ Ինձ միայն կարող են բանակից հեռացնել հոմոսեքսուալ լինելու համար, իսկ քեզ անպատասխանատվության պատճառով, ինչի պատճառով մարդ մահացավ։ Դու թողել էիր քո դիրքը։
- Թեհյո՛ն, դու չես կարող նման բան անել։
- Մի ժամանակ ես էլ էի այդպես մտածում....- հոգոց հանեց, - մտածում էի դու ուղղակի չես կարող ինձ թողնել։ Հետո մտքովս անցավ, որ գուցե ինձանից լավին ես հանդիպել, բայց երևում էր որ ոչ, դու ուղղակի...
- Վերջ տուր։
- Այսքանից հետո դու՞ ես ինձ այդ ասում։ Լա՛վ, ես չեմ եկել այստեղ անցյալը վերհիշելու ու քեզնից ներեղություն անկնկալելու։
- Այո՛, թող մտքովդ էլ անգամ չանցնի։ Դու ոչ մեկ ես, որ ես երբեև քեզնից ներեղություն խնդրեմ։
Թեհյոնի ձեռքը ծանր իջավ նրա ուսին։
- Դու ինձ մի օր դա կասես, բայց ես չեմ խնդրելու։ Ինքդ ես խնդրելու, որ ես երբևէ քեզ ներեմ, - մահացու ժպտաց Թեն։ - Իսկ հիմա հրաժեշտ տուր ազատությանդ, որովհետև մի քանի րոպեից քո փայլուն կրակոտ կյանքը կվերջանա։
Յուսիջինը հիմա շատ բան չի հասկանում, բայց սկսենք նրանից որ Թեհյոնն ամեն բան արդեն հաշվարկել էր։ Նա հետևում էր նրան, շատ հեռվից, ինչպես Պակ Ջիմինը դարձավ անձանական հաճույքի գերի այդպես էլ շատ ուրիշներ։
Թեհյոնը ամեն բան գիտեր։ Որոշ բաներ հենց սկզբից' նրա հետ հարաբերության ընթացքում։
Այսպիսով նրա մասին բոլոր տեղեկությունները հավաքելով ուղարկում էր իր բանդային, որոնք էլ իրենց հարթին գեղեցիկ սարքում էին ամեն բան, որ այսպիսի մի գեղեցիկ օրում ամեն բան ջրի երես հանեն։
- Շան ծնունդ...
You are reading the story above: TeenFic.Net