Մաս 3

Background color
Font
Font size
Line height

— Կարծու՞մ ես նրան հաջողվել է ողջ մնալ, - պատկերացրեք՝ այրված շենքը հետախուզող փրկարարներ, որոնցից երեքը միմյանց անչափ մոտ են կանգնած և գաղտնի խոսակցություն են տանում։ Ինչու՞ գաղտնի։ Քանզի աշխատանքային ժամ էր։
— Անկասկած՝ ոչ: Հիմարություններ մի՛ ասա:
— Ցավում եմ. նա դեռ առջևում մի ամբողջ կյանք ուներ: Խե՜ղճ երեխա:
— Այո, հավանաբար նրա հարազատները դեռևս տեղյակ չեն, որ հենց իրենց աղջիկն է մահացած ուսանողուհին:
— Անկեղծ ասած, ես կարծում եմ՝ նա շենքում չի եղել: Ամբողջ հրդեհի ընթացքում մենք շենքից եկող ոչ մի ճիչ չենք լսել:
— Դա նույնպես հավանական է: Բայց աղջկա հարևանները պնդում են, որ նա տուն է վերադարձել և դրանից հետո դուրս չի եկել:
— Իսկ եթե... միգուցե նա ինքնասպա՞ն է եղել:
— Ի՞նչ, - փրկարարը շրջվեց դեպի իր կոլեգայի կողմը և զարմացած ու անհասկացող հայացք ուղղեց նրա վրա:
— Ասում եմ՝ հնարավոր է նա տուն վերադառնալուց հետո ինքնասպան է եղել:
— Ինչե՞ր ես խոսում: Ի՞նչ ինքնասպան լինել:
— Ինքդ մտածիր՝ երիտասարդ աղջիկը տուն է եկել, իսկ դրանից հետո այլևս դուրս չի եկել: Երկրաշարժը չէր կարող չզգալ. այն շատ ուժեղ էր: Կրակի ծուխը չէր կարող չզգալ. ամբողջ կառույցն է մոխրի վերածվել: Հատկապես երիտասարդների մոտ հիմա շատ է տարածված ինքնասպանությունը: Երեխաները այդ քայլին են գնում անպատասխան սիրո կամ ընտանեկան խնդիրների արդյունքում:
— Հե՜յ, այդտե՛ղ, բավական է անբանությամբ զբաղվեք:
— Ներեցեք, պարո՛ն:

***

— «Պարո՛ն Մալիկ, խնդրում եմ բացատրություն տվեք կատարվածի շուրջ:
— Արդեն հայտնի՞ է պատճառը: Միգուցե հրդեհը նախապե՞ս է պլանավորված եղել:
— Իսկ արդեն հայտնի՞ է, թե ինչու էր միայն ուսանողուհին շենքում մնացել:
— Հնարավո՞ր է՝ աղջիկը թշնամիներ ունեցած լինի, որոնք կազմակերպել են նրա սպանությունը», - պարոն Մալիկը գտնվում էր եղելության վայրում, իսկ նրա ընտանիքը Լոնդոնում լուրերն էր դիտում, որում էլ ցուցադրում էին ընտանիքի ավագ անդամին, ում հարցերով էին ողողել մի շարք լրագրողներ:
— Օ՜յ, Աստվա՜ծ իմ: Ինչի՞ց են նրանք ենթադրել, թե իբր հայրիկը գիտի այդ հարցերի պատասխանները:
— Չգիտեմ, Վալիա, չգիտեմ: Այնքան խառն է ամենինչ: Դեռ ոչ մի հստակ տեղեկություն չկա, իսկ աղջկա ծնողները կամ հարազատներից որևէ մեկը դեռ չի գտնվել:
— Մա՛մ, իսկ հայրիկի հետ խոսե՞լ ես, - զրույցին միացավ Սաֆաան:
— Դեռ ոչ: Ինքդ էլ տեսար, որ լրագրողները նրան հանգիստ չեն տալիս:

***

[Քեթրինի տեսանկյունից]

Ես ոչինչ չեմ զգում... Չէ, միայն ցավ եմ զգում: Ամբողջ մարմինս ցավում է... Եվ ի՞նչ է կատարվում: Ձայներ եմ լսում: Դրանք այնքան մոտ են և միաժամանակ այնքան՝ հեռու: Ցանկանում եմ գոռալ, օգնության կանչել, գիտակցությունս էլ է ինձ դա հուշում, սակայն չեմ կարողանում անգամ մեկ հնչյուն արտաբերել: Մարմինս ինձ չի ենթարկվում: Որևէ
մեկը... փրկեք ինձ այս մղջավանջից:
Շնչելն այնքան բարդ է... Օդը մաքուր չէ: Ամենուրեք ծխի հոտ է գալիս... Ի՞նչ է կատարվել: Ի՞նչ է կատարվում: Ոչինչ չեմ հասկանում: Աչքերս բացել չի ստացվում: Ամեն կողմից ձայներ են գալիս... Ա՜հ, միթե՞ խելագառվել եմ:

[Հեղինակի տեսանկյունից]

— Հե՜յ, այստե՛ղ, գտա նրան,- տեսնելով ընկած աղջկան՝ բացականչեց փրկարարներից մեկը: Նրա կոլեգաները շտապեցին մոտենալ նրան: Ապշահար կանգնած իդենց տեղներում՝ նրանք չէին կարողանում անգամ մեկ քայլ անել: Ինչու՞: Պարզապես նման հրդեհից հետո անհնար էր ողջ մնալը: Իսկ աղջիկն ընկած էր գետնին, աչքերը՝ փակ, բայց նրա վրա ոչ մի քերձվածք չէր նկատվում: Ի վերջո փրկարարներից մեկը խիզախություն հավաքեց և մոտեցավ աղջկան, ստուգեց զարկերակը և աչքերը, զարմանքից կլորացրած, թեքեց դեպի իր ընկերները.
— Ն..նա, ող..ղջ է, - մի կերպ կարողացավ արտաբերել, քանզի նման բանը երկու րոպե առաջ անհնարին էր համարում:
Փրկարարները մոտեցան և կանգնեցին աղջկա շուրջը:
— Է՜յ, ի՞նչ է պատահել, - նրանց մոտեցավ իրենց միջից ամենից երիտասարդ փրկարարը: Վերջինս իր կոլեգաներին հակառակ ուղղությամբ ընկած տարածքն էր ստուգում, ինչի հետևանքով էլ չէր լսել աղջկան գտած փրկարարի ձայնը:
— Մ..մենք գտել ենք աղ..ղջկան, ն..նա ո..ողջ է:
— Ի՞նչ, չի կարող պատահել, - տղան արագ մոտեցավ մի տեղում հավաքված փրկարարներին, առաջ անցավ և զարմացած մեխվեց տեղում: Ուշքի գալով՝ ստուգեց աղջկա զարկերակը, բայց այնուհետև ավելի կլորացրեց աչքերը: Սակայն, ի տարբերություն մյուսների, նա իրեն արագ հավաքեց և աղջկան ձեռքերի վրա բարձրացրեց: Ապա շրջվեց և գնաց դեպի «վերելակը»:
— Շտապ օգնություն կանչե՛ք, - սա վերջինն էր, ինչ տղայից լսեցին փրկարարները, մինչև նա կիջներ:

You are reading the story above: TeenFic.Net