Մաս 2

Background color
Font
Font size
Line height

  «...Բայց ի՞նչ կարող է պատահել: Հը՜մ...», - մտածում էր Քեթրինը: Սակայն նրա մտքերը կտրեց այն, որ նա կանգնած տեղից ընկավ.
— Ի՞նչ, - աչքերը կլորացնելով՝ պատահական վերև նայեց և նկատեց, որ ջահը շարժվում է, - Ե..երկրաշա՞րժ... - խոսքը կիսատ մնաց, քանզի կրկին տատանում եղավ, և նա գլորվեց ու դիպավ պատին, - ա՜..խխ, մե՜ջքս: Դրսից լսվեցին մարդկանց ձայները: Նրանք դուրս էին եկել իրենց բնակարաններից և հավաքվել կառույցի դիմաց, իսկ Քեթրինը միակն էր, ով շենքում էր մնացել: Աղաղակները շատացան, քանզի շենքում հրդեհ բռնկվեց: Բարեբախտաբար հրշեջները արագ դեպքի վայր ժամանեցին, սակայն հրդեհը ոչ մի կերպ չէր մարում:

[Այդ ժամանակ Մալիկների տանը]

— «Քեմբրիջում երկրաշարժ է տեղի ունեցել, տատանումները բավականաչափ ուժգին են եղել, թեպետ դեռ չի հաջողվել պարզել կոնկրետ մագնիտուդը։ Քեմբրիջյան շենքերից մեկում անգամ հրդեհ է բռնկվել: Երկրաշարժը զգալուն պես՝ մարդիկ շտապել են դուրս գալ, սակայն նրանց դուրս գալուց անմիջապես հետո երևացել են կրակի առաջին կայծերը, ինչը վերածվեց անմար հրդեհի: Հրշեջները բավականաչափ արագ կարողացել են հասնել դեպքի վայր և փորձել հանգցնել այն, սակայն կրակը ոչ մի կերպ մարել չի ստացվել: Պատճառը, ցավոք, դեռ հայտնի չէ: Շենքի բնակիչները պնդում են, որ կառույցում մի ուսանողուհի է մնացել: Վերջինս բնակվում է վերջին հարկում, իսկ կրակը, բարեբախտաբար, առայժմ չի հասցրել վնասել վերնահարկերը: Բնակիչները վստահ են, որ աղջիկը բնակարանում է, քանզի տեսել են, թե ինչպես է աղջիկը երեկ տուն վերադարձել...»:
— Ես կարծում եմ, որ նա շենքում չէ: Հակառակ դեպքում արդեն պետք է ամբողջ կոկորդով գոռար՝ «Օգնեցե՜ք, փրկե՜ք», - Մալիկ քույրերից ավագը ձայնի տոնայնությունը փորձեց նմանեցնել վտանգից փրկվել տենչող մարդու ձայնին, սակայն այն սպասվածից ծիծաղելի ստացվեց:
— Վե՛րջ տուր, Դոնիա՛, աղջնակը վտանգի տակ է, իսկ անհանգստանալու փոխարեն դու խաղեր ես տալիս, - դիտողություն արեց նախկինում նշված բարեսիրտ կինը, որ Մալիկ զավակների մայրն էր:
— Մա՜մ, այնպես ես խոսում, կարծես թե ինձ համար կարևոր մարդ է այդ շենքում գտնվողը: Իր խնդիրն է, թող շուտ դուրս գար: Նրա համար իր ծնողներն ու հարազատները պետք է անհանգստանան, այլ ոչ թե՝ ես:
— Հը՜մ, ինչպես հասկանում եմ նա հարազատներ չունի, կամ վերջիններս նրա մասին չեն հոգում, քանզի նման դեպքում յուրաքանչյուրը կոկորդը կպատռեր, որպեսզի հրշեջները, որքան հնարավոր է շուտ, իրենց աղջկան դուրս հանեն այրվող շենքից: Իսկ, ինչպես ինքներդ լսեցիք, միայն շենքի բնակիչներն են խոսում աղջկա մասին: Բայց Դոնիան նույնպես ճիշտ նկատեց՝ վտանգի տակ գտնվող մարդը պետք է օգնության կանչեր արձակեր: Երևի նա այն աղջիկներից է, որոնք ամբողջ գիշեր ակումբներում են անցկացնում և միայն կեսօրին՝ վերադառնում, - ակնարկեց Զեյնը՝ Մալիկների միակ տղա զավակը, ում, սև մազերից ավելի շեշտվող, շականակագույն աչքերը ուշադիր զննում էին հեռուստացույցի ցույց տված իրար հաջորդող պատկերները:
— Չեմ կարծում, Զեյն: Նման աղջկա գիշերային արկածների մասին շենքում պետք է, որ իմանային: Սակայն դրա մասին խոսք չի գնացել, ու հավանաբար նրանք չէին անհանգստանա, եթե իմանային, թե աղջիկը կեսօրին է վերադառնում։ Լա՛վ, սպասենք, տեսնենք, թե այս ամենի վերջը ինչ է լինելու, - մայրն էր Զեյնի՝ Տրիշան, ում հոգոցը պարունակում էր անհանգստություն, ցավ ու տխրություն այն աղջկա հանդեպ։ Այդ բարի կինը անկարող էր չանհանգստանալ վտանգում գտնվող մարդու համար։

[Որոշ ժամանակ անց]

  Վիսթոնը վերևի հարկում էր բնակվում, այդ իսկ պատճառով կրակը ամենից ուշ նրա տուն հասավ: Մոտ 2 ժամ է, ինչ աղջիկը ընկած է գետնին՝ գրեթե ուշագնաց վիճակում: Նրա աչքերը փակ են, բայց նա լսում է դրսից եկող ձայները, զգում է ծխի հոտը, սակայն ի զորու չէ ինչ-որ բան անել: Հարվածը ուժեղ էր, իսկ օդն արդեն շնչել հնարավոր չէ: Այս ամբողջ ընթացքում հրշեջները փորձում էին և փորձում են վեր բարձրանալ, սակայն, երբ նրանց մոտ ստացվում է հասնել շենքի բարձրության կեսին, ապա կրակը ավելի է ուժեղանում, և նրանք ստիպված են լինում հետ քաշվել:

  1 ժամ անց կրակը ամբողջությամբ իր մեջ ներառեց վերջին հարկը և, այրելով ու վնասելով բնակարանները՝ մարեց: Կատարվելիքը տարօրինակ էր, հատկապես, որ հրդեհի առաջացման պատճառը անհայտ էր:

[Մալիկների տանը]

«Շենքն ամբողջությամբ այրվել է: Աղջկան այդպես էլ չհաջողվեց դուրս բերել այնտեղից: Այս դեպքում անգամ հույս փայփայելն է հիմարություն, քանզի, եթե երիտասարդ ուսանողուհին իսկապես շենքում է եղել, ապա հնարավոր չէ՝ ողջ մնացած լինի: Ներկա պահին հետազոտություններ են գնում կրակի առաջացման հարցով, քանզի հրդեհի պատճառները դեռևս մութ են մնում - նույն հաղորդավարուհին էր շարունակում հայտնել թարմ լուրերը, իսկ հեռուստացույցով շարունակ ցուցադրվում էին դեպքի վայրից ուղիղ կապով արվող տեսանյութերը։»
— Սարսափելի՜ է: Խե՜ղճ աղջիկ: Նա դեռ մի ամբողջ ապագա ուներ իր առջևում, - Տրիշայի աչքերը չկարողացան դիմադրել դուրս մղվող արցունքներին, որոնք ցանկանում էին սգալ օտար աղջկա մահը։
— Մամ, դու նրա անունը անգամ չգիտես: Ուղղակի մի մտածիր այդ ամենի շուրջ, - մեղմ ժպտաց Տրիշայի կրտսեր աղջիկը՝ Սաֆաան, թեպետ ինքն էլ բավականաչափ նեղվեց երիտասարդ աղջնակի մահվան լուրից։

You are reading the story above: TeenFic.Net