հատոր 1. Գլուխ 5

Background color
Font
Font size
Line height

- Ինչ-որ մեկը գալիս է, - շշնջաց Գուկը, ձեռքով ամուր փակ պահելով Պակի բերանը։ - Շշշ։

Ջիմինի աչքերը անհանգատությունից պտտվեցին, երբ վախի տաք հոսքը անցավ կրծկավանդակով և զարկելով վախից դողացող սրտին, թուլացրեց ողջ մարմինը։

Նրանք սեղմվեցին պատին, փորձելով հնարավորինս լուռ մնալ։

Ձայներն ավելի բարձրացան, և նրանք կարողացան առանձնացնել բուռն խոսակցության հատվածներ:

- Կարծու՞մ էիր, որ կարող ես դավաճանել մեր բանդան և փախչել այստեղ խուսափելով նրանց կատաղությունից - մի ձայն մռնչաց։

- Երևում դու հեչ բախտ չունես, նորակոչիկ, - մեկ այլ ձայն հակադարձեց ընկերոջը անընդհատ ցուցամատով հրելով նրա ուսից։ - փախչում ես, բայց նորից ընկնում ես մեր ձեռքը։

Չոնգուկն ու Ջիմինը անհանգստացած հայացքներ փոխանակեցին։ Օդի լարվածությունը շոշափելի է, և նրանք գիտեին, որ պատրաստվում են լուրջ բանի ականատես լինել։ Զրույցը շարունակում է թեժանալ, վիրավորանքներն ավելի են սրվում ։

- Ես ձեզ դավաճանելու, միտում չունեի, նրանք ինձ ստիպեցին, - նրա ձայնը փխրեցված է, և նա փորձում է բացատրել իր որոշումները, բայց ավագ զինվորները չկանգնեցին:

- Հիմա քեզ չի օգնի որևէ բան և դու դա լավ գիտես։ Դավաճաններին հասնում է մահապատիժ, - ասաց ու, հատակին գծեց նրան։ - Բախտ բերում է նրանով, որ հիմա բանակում ես, բայց դա չի օգնում նրանով, որ հիմա ջարդ չտամ։

Բռունցքների ու հռհռոցների ձայնը լցրեց օդը։ Չոնգուկի ցանկություններ միջամտել, բայց Ջիմինը հետ պահեց նրան՝ գլուխը շարժելով։

- Մենք չենք կարող խառնվել, - շտապ շշնջաց նա, - եթե բռնվենք երկուսիս վերջն էլ կգա, բոլոր առումներով։ Մինչև գաղութ, կամ բաժանում կհասնենք։

- Չե՛մ կարող թողնել, որ նրան ծեծեն։

- Ցավում եմ նրա համար։

Չոնգուկը սեղմեց բռունցքները՝ զգալով անօգնական։

Արևածագ 05։00

- Արթնանա՛լ, - սերժանտ Կապռալը բղավեց՝ նպատակասլաց քայլելով մահճակալների արանքով, որտեղ զինծառայողները դեռ խորը քնած են։

Կտրուկ հրամանը արձագանքեց ննջարանում, ցնցելով Չոնգուկին արթնանալով: Նրա աչքերը բացվեցին, և նա հազիվ նկատեց սերժանտին մոտենալը, երբ հանկարծ հասկացավ, որ բռնել է Ջիմինի ձեռքը, ով քնած է կողի մահճակալին։

Զարմացած Չոնգուկը բաց թողեց ձեռքը և իսկույն նստեց, միայն թե գլուխը խփեց վերևի հարկին :

- Ա՜խ, - հառաչեց նա՝ շփելով գլուխը։

Ջիմինը հորանջեց և շրջվեց՝ փնթփնթալով.
- Ի՞նչ է։

- Վե՛ր կացեք, թե չէ առաջին օրով կպատժվեք, - հաչեց սերժանտ Կապռալը՝ շարունակելով քայլել։

Զորակոչիկները կոլեկտիվ հառաչեցին՝ բաժանվելով իրենց տաք անկողիններից։

Չոնգուկը ոտքի կանգնեց՝ քսելով ցավոտ գլուխը և նայելով շուրջը։ Նա նայեց իր վերևի հարկին՝ փորձելով պարզել, թե ով է այնտեղ վերևում, բայց կերպարանքը ամուր կծկված է վերմակի մեջ՝ արթնանալու ոչ մի նշան ցույց չտալով:

- Ջիմի՛ն, - շտապ շշնջաց Չոնգուկը՝ թափահարելով Ջիմինի ուսը։ - արթնացիր, մենք պետք է գնանք։

Ջիմինը, դեռ կիսաքուն, փնթփնթաց.
- Թույլ տուր քնեմ, փոքրիկս։

Սիրահարվածությունը սայթաքեց, նախքան Ջիմինը լիովին կհասկանար, թե որտեղ է գտնվում:

Չոնգուկի աչքերը խուճապից բացվեցին, երբ նա նկատեց նորակոչիկներին, որոնք շրջում են գլուխները՝ հետաքրքրասեր և կասկածամիտ:

Արագ գործելով՝ Չոնգուկը ձեռքը սեղմեց Ջիմինի բերանին՝ խեղդելով հետագա ցանկացած խոսք։

- Դե՜, դուրս արի երազիցդ, դու բանակում ես, որ թե ընկերուհուդ տանը, - ձայնը լարվածությունից դողում է, իսկ սիրտը ուժգին բաբախում է կրծքին։

Ջիմինի աչքերը բաց թռան՝ հայացքը հառելով Չոնգուկի աչքերին։ Կարծես այդ պահին սառը ցնցուղի մեջ մտներ։

Նա գլխով արեց՝ հիմա ամբողջովին արթնացել է, և Չոնգուկը կամաց հեռացրեց ձեռքը։

- Եթե չեմ սխալվում դուք երկուսդ ուղեկիցներ եք, - բացականչում է սերժանտ Կապռալը կանգնելով նրանց ուղիղ դիմացը։

- Ճիշտ այդպես, - պատասխանեց Չոնգուկը կանգնելով ուղիղ նրա դիմաց։

- Դուք գիտե՞ք այն մասին, որ մեկի սխալի դեպքում պատժվում են երկուսը։

- Այո՛։

- Հույս ունեմ, սա պատճառ կլինի, որպեսզի ձեզնից որևէ մեկը սխալներ թույլ չտա։ Իսկ ինչը վերաբերվում է ընկերուհուն, - նայեց Պակին։ - Ցավում եմ որ բաժանվել եք, բայց հիմա ձեզ համար առաջնայինն այլ է, մի զբաղեցրեք ձեր միտքը։

Սերժանտը շրջվեց և քայլեց դեպի ելքը նախքան այդ զգուշացնելով.
- Արագ հագնվեք, պատրաստեք ձեր անկողինները և պատրաստվեք առավոտյան մարզմանը

_

Վաղ առավոտյան օդը խոնավ է մի փոքր էլ սառը, երբ արևը սկսեց բարձրանալ ռազմաբազայի վրայով: Սերժանտ Կապռալը, հսկում է նորակոչիկներին' սուլիչը բերանում, երբ նրանք կատարում են առավոտյան վազքը։

Նա նայեց ժամացույցին՝ նշելով, որ ավարտվում է առավոտյան մարզանքի ժամը։

Երբ նա սուլիչը բարձրացրեց շուրթերին, որպեսզի կատարվի վերջին նախազգուշական հրահանգը նկատեց կապիտան Լիին, որը ճանապարհ է անցնում շքերթի հրապարակով:

Չնայած պաշտոնական միջավայրին, սերժանտ Կապռալը դեմքին անկեղծ ժպիտ տարածվեց:

- Բարի լույս Կապիտան, - ասաց նա, կանգնելով ուղիղ ձեռքը ճակատին զուգահեռ։

- Բարի լույս, սերժանտ Կապռալ, - պատասխանեց կապիտան Լին, կանգ առնելով նրա առջև: - Տեսնում եմ, որ դուք արդեն ստիպել եք նրանց քրտնաջան աշխատել: Ինչպե՞ս են նրանք դիմանում:

- Նրանք թույլ են, բայց ունեն պոտենցիալ, - ասաց նա՝ ետ նայելով նորակոչիկներին, ովքեր ուժասպառ վազում են: - Պարզապես մի քիչ ավելի շատ կարգապահություն է պետք.

- Կարգադրությունը չէր խանգարի, - ասաց կապիտան Լին ում ձայնը գնալով մարեց շշուկի։ - Կեսգիշերին նորակոչիկ Իմ Նամին ծեծված են գտել։

- Ի՞նչ, - սերժանտը Կապռալը խոժոռվեց։

- Մենք նրան հոսպիտացրել ենք, վիճակը լուրջ է։

- Ո՞վ է նման բան արել։

- Գաղափար չունեմ, բայց հազիվ, թե դա նրանց մեջ լինի, - Կապիտանը նայեց նորակոչիկներին, և այդ պահին իր և Չոնգուկի հայացքները խաչվեցին։ - Տեղանքին ծանոթ մեկն է արել, այնտեղ չկան տեսաղցիկներ։ Կարծում եմ ավագներից որևէ մեկն է։

- Հարազատներին զգուշացնելու՞ են։

- Ո՛չ, նախ նորակոչիկի հետ կխոսենք, պետք է մեղավորին գտնենք։

Սերժանը Կապռալը գլխով արեց։

- Ես ուշադիր կհետևեմ զինվորականներին: Մենք պետք է ապահովենք, որ դա այլևս չկրկնվի։

- Համաձայն եմ, - ասաց կապիտան Լին։ - Իսկ այժմ, լռիր այս մասին, վերջին բանը, որ մեզ պետք է, շարքերում խուճապն է, կարգապահությունն ու կարգը պետք է ամեն գնով պահպանվեն:

- Հասկացա։

_

Սիրտի անողոք թմբկահարումով նորակոչիկները անցան լոգարան, որտեղ նրանց դիմավորեց դաշտային անուշ գելի բուրմունքին խառնված քրտինքի հոտը։

Չոնգուկը ներս մտնելով նյարդայնացած նայեց այն տեսարանին, որտեղ տղաների մեծամասնությունն առանց վերնաշապիկի կանգնած են լվացարանների դիմաց, իսկ ապակուց այն կողմը, որը գնալով գոլորշով է պատվում, արդեն լրիվ մերկ։

Ջիմինը կանգնեց նրա կողքին հավաս ու մի փոքր անհանգիստ նայեց այդ տեսարանին հետո Չոնգուկին։

- Հե՜յ, Գուկ, - շշնջաց Ջիմինը, որը հազիվ լսելի է հոսող ջրի ձայնից: - Իսկապե՞ս մենք պետք է այստեղ բոլորի հետ ցնցուղ ընդունենք։

Չոնգուկը վարանեց՝ աչքերը պտտելով լոգարանով մեկ։ Նա չէր ուզում, որ Ջիմինը ցնցուղ ընդուներ մյուսների հետ, նրա խոցելի լինելու գաղափարը նման հանրային տարածքում իրեն անհանգստացնում է:

- Չգիտեմ, - մրմնջաց նա՝ փորձելով ավելի վստահ թվալ, քան իրականում է։ - Կսպասենք բոլորը գնան։

Երբ նրանք ավելի առաջ շարժվեցին դեպի լոգարան, նորակոչիկ Դոնգհունը խորամանկ քմծիծաղով մոտեցավ նրանց:

- Հե՜յ, դուք երկուսով, - ասաց նա՝ աչքերին զվարճանք։ - Չե՞ք պատրաստվում միասին ցնցուղ ընդունել, քանի որ ուղեկիցներ եք:

Չոնգուկը լարվեց՝ ծնոտը սեղմելով։

-Ի՞նչ, - հարցրեց նա՝ փորձելով ձայնը կայուն պահել։

- Օ, դե՜, - հեգնեց Դոնգհուն' ժպիտը լայնացնելով: - Բոլորը գիտեն, որ դուք երկուսով անբաժան եք: Կարող եք միասին լողանալ, այնպես չէ՞, համել մի քիչ ջուր կխնայեք։

Ջիմինի դեմքը կարմրեց ամոթից, և նա անհանգստացած հայացք նետեց Չոնգուկին։

- Անտեսիր նրան, - շշնջաց Ջիմինը՝ փորձելով մեղմել իրավիճակը։

Բայց Դոնգյուն չի ավարտվել:

- Ի՞նչ է, դու ամաչու՞մ ես, թե՞ ինչ, - շարունակում է ծաղրական հեգնանքով. - ախր դուք մեկ մարդու նման եք չէ՞։ Ապա ինչո՞ւմն է խնդիրը։

Գուկը խոժոռված նայեց նրա դեմքին, հարյուր անգամ սպանած նրա աչքերում։ Առաջ քայլեց ու կանգնեց ուղիղ նրա դինաց։

- Իսկ չե՞ս վախենում այդ «մեկ» մարդուց ծեծ ուտել, - սառնությամբ ասաց Չոնը։

Բոլորի հայացքներն արդեն այդ երկուսնն են կենտրոնացած։ Հեռվում նստարանին նստած Յունգին, ով ուղում է հագուստը, հայացքը դանդաղ բարձրացրեց ու ուշադիր հետևեց Չոնգուկի դեմքի նյարդային միմիականերին։

- Կարծում եմ հիմա կռիվ կսկսվի, - Յունգիի կողքից շշնջաց Հոսոկը։

Յունգին ընկերոջը պատասխան չտվեց, պարզապես շարունակեց նայել նրան։

- Եթե մեզ հետ որևէ խնդիր ունես, ասա երեսիս, - մռնչաց Չոնգուկը նրա դեմքին։

- Քեզ հետ ի՞նչ խնդիր պետք է ունենամ։

- Դե շատ լավ է, ուղղակի զբաղվի դրա հետ՝ կատակների և ծաղրանքների հետևում թաքնվելու փոխարեն:

Դոնգհուի աչքերը բացվեցին, նրա քաջությունը թեթևակի սահեց։

- Օ՜, դու այդպես ես կարծում: Միգուցե դու ես, ով չափազանց զգայուն ես դրա նկատմամբ։

- Դե, - պատասխանեց Չոնգուկը իր պողպատե տոնով, - եթե ուզում ես ինձ հետ առնչվել ու մի լավ ծեծ ուտել, ապա հատիր մեր մեջ եղած գիծը: Հակառակ դեպքում, ուղղակի նահանջիր։

Դոնգհունի դեմքը կատաղությունից կարմրեց, երբ Չոնգուկը համարձակվեց նրան թերագնահատել։ Ժպիտն անհետացավ, փոխարինվելով հազիվ զսպված զայրույթով:

Նա սեղմեց բռունցքները, որոնք սպիտակեցին, երբ փորձում է զսպել իր զայրույթը: Չոնգուկի թերագնահատականի խոսքերը ազդել են նյարդերի վրա՝ այնպես որ հիմա պատրատ է նրա ջարդը տալ, որպեսզի ապացուցի, որ սխալվում է։

- Դու կարծու՞մ ես, որ կարո՞ղ ես, դե արի՛ էստեղ, - Դոնգհյոնը մռնչաց։

Թերագնահատված լինելու նվաստացումը նրա մեջ վառեց կատաղի վճռականություն։ Նա ագրեսիվ նետվեց դեպի Չոնգուկը, և բռունցքը ուղեց նրա դեմքին, սակայն ճիշտ ժամանակին Գուկը հարցրեց խուսափել հարվածից, թեև այն մի փոքր բաղվեց նրա ականջին։

Չսպասված կռիվը բոլորին հանկարծակիի բերեց, բայց նրանից ոչ մեկ քայլ չարեց դեռևս նրան կանգնեցնել, հույս ունենալով որ նրանք կդադարեցնեն, մինչ այն կհասցնի թեժանալ։

Իր քայլերում Չոնգուկն էլ հետ չմնաց, և դա ամենա շատը վախեցրեց Պակին, քանի որ միայն նա գիտեր, որ եթե նա սկսի կատաղել կռիվի վերջը սարսափելի կլինի։

- Հե՜յ, վերջ տվեք, - միջամտեց Ջիմինը փորձելով կանգնեցնել նրանց։

Չոնգուկը բռնեց Դոնգհունի օձիքից, և որպեսզի շարժման մեջ պատահմամբ Պակին չվնասի նրան մի կերպ հրեց լվացարանների ուղղությամբ։

Հարվածները գնալով ավելի ուժեղ են դառնում, եթե հասցնում են խուսափել ուրեմն դա արդեն լավ է, իսկ եթե չէ ցավն անտանելի է, որովհետեւ երկուսն էլ հիանալի մարզավիճակում են։

- Չոնգու՛կ։

Բայց չէ, նա Պակին չի լսում։

Մյուսները արագ ձեռնամուխ եղան նրանց ազատելու հասկանալով, որ իրավիճակը գնալով սրվում է։ Երկու կռվարարների բաժանելը հեշտ չէր ստացվում, բայց նրանք փորձում են։

Յունգին նյարդայնացած հոգոց հանեց ու պատի տակից վերցնելով սառը ջուրը շփեց Դոնգհունենց վրա։

Սառը հեղուկը թեթևակի ցնցեց նրանց և նորակոչիկները կարողացան ի վերջո նրանց ազատել։

- Հաջորդ անգամ ստիպված կլինեմ քեզ ջրում խեղդել, - անտարբեր ասաց Յունգին նախքան դուրս կգար։

- Հե՜յ դու, - Դոնգհյոնը բղավեց նրա հետևից' ատամներն իրար սեղմած։

Հոսոկը բռնեց նրա օձիքից ու երբեմնի ժպիտի փոխարեն դեմքին բանեցրեց վախեցնող հայացք։

- Չհամարձակվես, - աչքերը մութ ինտենսիվությամբ պտտվում են նրա վրա։

Հոսոկը բաց թողեց նրա օձիքն ու շտապեց Յունգիի հետևից, ով վաղուց է արդեն զբաղեցրել տեղի նստարաններից մեկը։

Հոսոկը հեռվից նայեց ընկերոջ թախծոտ դեմքին, կուզեր մոտենալ, բայց որոշեց նրան հանգիստ թողնի իր մտքերի հետ։

- Հավանաբար եղբորն է կարոտել։ Տեսնես' լավ է։ - Ուսերը թոթվելով հետ շրջվեց։ - Ավելի լավ է դրսում մնամ, քան հետ գնամ։







Եթե կարդացել եք միչև այստեղ, ապա մեկնաբանեք, թե ինչ տպավորություն ստացաք: Ձեր կարծիքը կարևոր է, իսկ ես իսկապես ցանկանում եմ լսել, թե ինչ եք մտածում 😄


You are reading the story above: TeenFic.Net