«Շատերս գիտենք այն մասին, որ Չոնգուկն ու Ջիմինը հիմա ուղեկիցներ են ծառայության մեջ, ուստի այս պատմությունը սիրով նվիրված է նրանց.... »
Երկինքը խորը, թավշյա սև է, աստղերով կետավոր, և լուսինը արծաթափայլ փայլ է սփռում ամենագնաց սպորտային մեքենաների վրա, որոնցից յուրաքանչյուրը վճռականորեն փորձում է հասնել վերջնակետին։
Դաշտը լեփ-լեցուն է հանդիսատեսներով, որոնք բղավում են՝ յուրաքանչյուրն երկրպագելով իր թիմակցին, նրանց բարձր բացականչություններն միախառնվում են շարժիչների մռնչյուններին։
Գիշերը տաք է, թեթև զեփյուռով, որը կրում է բենզինի ու կաուչուկի արբեցնող հոտը, որն անցնում է մարդկանց անվերջանալի հոսքի միջով։
Այդ քաոսի մեջ Չոնգուկը, բռնում է Ջիմինի ձեռքը և աննկատ անցնելով կազմակերպիչների կողքով բռնում է նրա հետ առանձնանալու պահը:
Նրանք հյուսում են ամբոխի միջով, անցնելով աղմուկի և վառ լույսերի միջով, մինչև հասնում են պահեստային տարածքի մոտ գտնվող մեկուսի անկյուն, աղմուկից հեռու:
Նա Ջիմինին հենում է պատին ու ուշադիր նայում է աչքերի մեջ։
- Մինչ մրցավազքի մեկնարկը քեզ հետ կլինեմ: Հաջողության համար, - Չոնգուկը թույլ ժպտում է, որը տարածվում է նաև Ջիմինի դեմքին։
- Քեզ բախտ պետք չէ, ես արդեն քեզ հետ եմ։ Բայց հիմա ավելի լավ է կենտրոնանաս առաջադրանքի վրա։
Առաջ թեքվելով, ճակատները հենում են միմյանց։
- Ուղղակի հիշիր, - շարունակում է մեղմ շշնջալով նրա շուրթերին. - ինչ էլ որ լինի այնտեղ, դու արդեն հաղթել ես իմ աչքերում:
Նրանց շուրթերը հանդիպում են մի քնքուշ, սրտանց համբույրով: Դրսի աշխարհը խամրում է հեռավոր բզզոցով, երբ նրանք կորցնում են իրենց այդ պահին։
Ջիմինն իր ձեռքերը դնում է նրա այտերին ու ձգվում է թաթերին, որպեսզի ամբողջությամբ ներծծվի համբույրի մեջ։ Իր հերթին Չոնգուկը ձեռքը տարածում է նրա իրանով, սակայն Ջիմինն հանկարծ դուրս է սողում նրա ձեռքերից։
- Մեզ կարող են տեսնել, - տխուր ասում է մի կողմ քաշվելով Չոնգուկից, ով իր տեղում հուսահատված դանդաղ ձեռքերն իջեցրեց ցած։
Ջիմինը պարտավոր է հետևել իր ընտանիքի ցանկություններին, հետևել հասարակությանը և ավանդական արժեքներին։ Երկուսի համար էլ դա տխուր ու սարսափելի իրականությունն է։
Չոնգուկը արագ մի բան մտածեց լարվածությունը թուլացնելու համար։
- Գիտե՞ս, մտածում եմ մոտոցիկլետիս անուն տալու մասին: Ի՞նչ կարծիքի ես կայծակի մասին, - Չոնգուկը հենվեց պատին։ - Այն արագ է, բարձրաձայն։
- Կայծակ, հա՞։
- Գուցե, - ժպտում է։ - վարորդի նման թույն անուն է պետք։
Ջիմինը սկսեց ծիծաղել։
- Դե՜, կայծակը սազում է:
- Լավ ուրեմն կայծակ, - նայեց Պակի աչքրին ու առաջարկեց։ - Մրցավազքից հետո արի գնանք մի տեղ, որտեղ մեզ չեն անհանգստացնի տեսանելի լինելու համար, - Չոնգուկը առաջ է գնում դեպի Ջիմինը, նա էլ իր հերթին հետ-հետ է գնում։
- Դա հենց այն է ինչ պետք է։ Իսկ ո՞ւր։
- Ուր ցանկանաս։
- Դե՜ ես դա ավելի ուշ կորոշեմ, - Ջիմինը ձգվեց նրա շուրթերին, բայց այդ նույն վայրկյանին լսվում է մարդկանց բարձ բղավոցները։
Մեկնաբանի ձայնը հնչեց ողջ տարածքով.
«Տիկնայք և պարոնայք, ինչպիսի հուզիչ ավարտ: Այժմ, խնդրում ենք, ճանապարհ բացեք, երբ մենք փոխում ենք շարժակների փոխանցումը մոտոցիկլետների տաքացման համար»։
Չոնգուկի աչքերը շփոթությունից բացվում է և նա բռնում է Ջիմինի ձեռքը։
- Վազենք։
Մարդկանց հուզմունքի բղավոցները և շարժիչների բզզոցներն ավելի են ուժեղանում, երբ նրանք մոտենում են տարածքին:
Նրանք ժամանում են ճիշտ ժամանակին, որպեսզի տեսնեն մյուս հեծյալներին շարված:
Ջիմինն արդեն ընկերոջ ձեռքը բաց է թողնում, որպեսզի նա վերցնի իր սաղավարտն ու սահի կայծակի վրա։ Նա մի փոքր հետ է գնում լսելով, թե ինչպես են բոլոր կանայք ու աղջիկները բղավում Չոնգուկ։
Վերջին մի շարժումով Չոնգուկը նստում է իր մոտոցիկլետը, որի տակ դղրդում է հզոր սարքը: Նա պտտեցնում է շարժիչը, զգալով, թե ինչպես են թրթռումները անցնում իր մարմնի միջով, համաժամացնելով իր սրտի զարկերը մեքենայի ռիթմի հետ:
Ջիմինը մի զզվանք հայացք նետեց սիրելիի երկրաբագուներին ու նայելով Չոնգուկին ժպտաց։
- Դու հիանալի կանցնես, Գուկ: Պարզապես հիշիր, - Պակի ժպիտից, նրա վստահությունը վերադարձավ:
- Հեծյալներ, ձեր դիրքերը վերցրեք. Ճանապարհը դրված է, և կեսգիշերը շատ մոտ է: Սա լինելու է գրքերի համար մեկը:
Չոնգուկը վերջին անգամ հետ է նայում Ջիմինին՝ տեսնելով նրա աչքերի խրախուսանքը։
- Ես այստեղ քեզ կսպասեմ, - ասաց Պակը ինչին ի պատասխան նա գլխով արեց և ցած քաշելով երեսկալը կենտրոնանում է առջևում գտնվող ուղու վրա՝ պատրաստ լինելով մեկնարկին:
Ատրճանակի ուժեղ կրակոցին համընթաց մոտոցիկլետների մեծ քանակությունը առաջ անցավ գերազանցելով մեկը մյուսին։
Ջիմինը հույսով սպասում է, ավարտին, և շունչը պահած հետևում է կայծակին, որը ընթանում դիմացից' պայքար մտած ինչ-որ մեկի հետ։
Բոլորը սկսեցին բղավել ու աջակցել։
Սակայն այդ վճռական պահին, Պակն իր գրպանում զգում է բջջայինի թրթռումը, ձեռքը վերցնելով կարդում է
էկրանի գրվածը' Հայրիկ։ Նա զգաց անհանգստության ցնցում: Ջիմինը շտապ հեռացավ այդտեղից, հաղորդագրություն գրելով Չոնին '
«Ես գնում եմ տուն։ Ներիր»։
Չոնգուկը արագությունն ավելի է շատացնում, որպեսզի գերազանցի իր դիմացից ընթացողից։ Ոլոր-մոլոր անցնելով նրանք գրեթե հավասարվում են։
Չոնգուկն ավելի է վճռականում, քանի որ դիմացը շրջադարձ է, եթե հապաղի, ապա պետք է մոռանա մրցութի ահռելի գումարի մասին, միայն այդ մասին մտածելով նա ավելի է տեմպն արագացնում։
- Միմյանց դեմ են պայքարում Չոն Չոնգուկն ու Կանգ Դե Հյունը,
Շրջադարձի ժամանակ երկուսն էլ թեքվում են կողքի։ Ասֆալտին տապալվելու համար նրանց ընդամենը մի քանի սանտիմետր է պակասում։
Նրանք երկուսն էլ ամեն հնարավորը ձևով փորձում են պահպանել հավասարակշռությունը։
Կայծակն առաջ է անցնում զբաղեցնելով առաջին տեղը, սակայն խաղն դեռ չի ավարտվել, իսկ ոչ մեկը դեռ ժամանակից շուտ հանձնվել չի ուզում։
- Առաջին տեղն է անցնում Չոն Չոնգուկը իր հետևում թողնելով Կանգ Դե Հյունին
Ոտքերը ամուր սեղմելով Գուկը ոտքի է կանգնում և մոտոցիկլետը բարձրացնում է վեր ամբողջությամբ հենվելով հետևի անիվին,
այնուհետև հետ նստելով
թռչում է բլրակի վրայով։
Սիրտը սկսում է ավելի արագ բաբախել, ցատկի ընթացքում, ժամանակը կարծես կանգ է առնում, երբ նա կտրում է օդն ու վայրէջք կատարում հարթ տարածություն։ Խորը շունչ է քաշում, այս անգամ ամեն բան ավելի հարթ անցավ։
Շունչը պահելով ուշադիր հայացքը սևեռած է պահում հաղթանակի դրոշակին, սակայն մերթընդմերթ հայացքը հետ է գցում, նայելով հետևի եղածներին։ Մոտոցիկլետները գնալով ավելանում են, և իր հետ պայքար մտածը ավելի է արագանում։
Կարմիր սլաքը թեքումով է մինչև վերջ արագությունը հասցնելով միչև 318, Գուկն առաջ է գալիս և մոտոցիկլետին շշնջում.
- Դե՜ կայծակ դու կարող ես։
Ականջին են հասնում հետևինի շարժիչի մռնչյունները։ Նա իրանով առաջ է թեքվում և կայծակնային արագությամբ գնում առաջ' վերահսկելով շուրջը, որպեսզի ոչ մեկ իրենից առաջ չանցնի, սակայն Կանգ Դե Հյոնը գրեթե հավասարվում է նրան։
- Ընդամենը մի քանի մետր և այս տարվա լավագույն հաղթող կչանաչվի ....
Վայրկյաները լարված առաջ են գնում, շուրջ բոլորը լռություն է տիրում, և ուշադրությամբ հետևում են թե, ով առաջինն կանցնի դրոշակից։
Նրանք երկուսը պայքարում են հաղթանակի համար, բայց նրանից միայն մեկին կհաջողվի առաջինը կտրել դրոշակը ..... Ե՜վ... Այո՛, - բղավում է մրցավարը, իր հետևից թնդում են բոլորը։ - Հաղթող է ճանաչվում Չոն Չոնգուկը։
_
Չոնգուկի ընտանիքը հավաքվել է իրենց հարմարավետ հյուրասենյակում, որտեղ հեռուստացույցի մեղմ փայլը լուսավորում է նրանց դեմքերը։
Սենյակը համեստ ձևավորված է, բայց լցված է ջերմությամբ և սպասումով, երբ նրանք դիտում են մրցարշավի ուղիղ հեռարձակումը:
Մեկնաբանի ձայնը ճռճռաց բարձրախոսների միջից՝ պատմելով մրցավազքի հուզիչ պահերը։ Երբ Չոնգուկի մոտոցիկլետը առաջին տեղում հայտնվեց, սենյակը պայթեց ուրախությամբ:
- Այո՛ նա դա արեց, - նրա մայրն ու քույրը բացականչեցին, նրանց ձայները լցված են հուզմունքով:
Չոնգկուկի հայրը, ձեռքերը խաչած բազմոցի ետևում կանգնած է, նա թույլ տվեց, որ ժպիտը քաշի իր շուրթերին, թեև նրա աչքերը դեռևս անհանգստությունից պղտորված են։
- Նա իսկապես արեց, - քրթմնջաց նա ինքն իրեն:
Կինը, դառնալով ամուսնու կողմը, ասաց.
- Չե՞ս հպարտանում նրանով։ Նա կարողացավ, - հոր աչքերը փափկեցին: - Ես գիտեմ, որ դա ռիսկային է, և դու անհանգստանում ես, բայց դա նրա կիրքն է: Նա այնքան տաղանդավոր է, և նա սիրում է դա:
- Նա չպետք է վտանգի իր կյանքը գումարի համար, - պատասխանեց հայրը' վրդովված ձայնով: - Դա չարժե նրա անվտանգությունը: Մենք կարող ենք կորցնել նրան:
Նրա կինը ձեռքը մեկնեց և հանգստացնող ձեռքը դրեց նրա թևին:
- Մենք պետք է վստահենք նրան: Հենց սա է նրան ուրախացնում։ Կցանկանայի՞ր, որ նա դժբախտ լինի՝ անելով մի բան, որը ատում է։
Նրանց 10 տարեկան դուստրը վստահությամբ ավելացրեց։
- Հայրիկ, նա իսկապես զգույշ է:
Հայրը խորը հառաչեց' հակասական արտահայտությամբ.
- Ես պարզապես ուզում եմ, որ նա ապահով լինի: Ես չեմ ուզում տեսնել, թե ինչպես է նա վիրավորվում։
- Մենք բոլորս դա ենք ուզում, բայց մենք պետք է աջակցենք նրան:
Փոքրիկ հեռուստացույցի էկրանով Չոնգուկն է, ով լարված է իր քայլերում, երբ նայում է աջ ու ձախ։
- Նայեք այստեղ, -բղավեց դուստրը ։ -Չոնգուկն է։
Ծնողները ուրախ շրջվեցին, սակայն խոժոռվեցին, տպավորություն կար, թե Չոնգուկը պարտվել է ոչ թե հաղթել։
- Ի՞նչ եղավ նրան, - բացականչեց մայրը մեղմ ձայնով
_
Ջիմինը հասավ տուն, որը երկհարկանի է, շքեղ դեկորներով ։
Լուսավոր բարձր առաստաղով հյուրասենյակում նրան սպասում է հայրը՝ խիստ ու անընթեռնելի։
- Որտե՞ղ էիր, - պահանջեց հայրը ամուր ձայնով։ - Ինչո՞ւ այսքան ուշացար։
- Ես զբոսնում էի դրսում, հաճելի եղանակ է, - Ջիմինը խուսափում է հոր դեմքին հանդիպելուց ուստի նայում է շուրջն, ուր որ պատահի։
- Դու գիտես, թե որքան կարևոր է ժամանակին տանը լինելը։ Դու պարտականություններ ունես, Ջիմին։
- Գիտեմ, հայրիկ, - ասաց Ջիմինը։ - Բայց երբեմն ինձ անհրաժեշտ է լինել մաքուր օդին, անկախ թե ժամը քանիսն է:
Հայրը հառաչեց, դեմքի լարվածությունը մի փոքր մեղմացավ։
- Այո՛, ես հասկանում եմ քեզ, դու երեկվա երխան չես, բայց պետք չէ կորցնել ժամանակի զգացողությունը, տրվելով մտքերին։ Ի վերջո դու արդեն քսանչորս տարեկան ես, և ժամանակն գործել ինչպես մեծահասակ։
Հոր ձայնի տոնը Ջիմինին սկսեց դուր չգալ, մի փոքր լարվեց։
- Քո մայրը և ես քննարկել ենք քո ապագան։
Ջիմինը զարմացած նայեց հորը։
- Ի՞մ ապագան։
- Այո՛, - շարունակեց հայրը: - Մենք կարծում ենք, որ ժամանակն է, որ դու սկսես աշխատել Նահանգների մեր փոքր մասնաճյուղի հետ: Դու կամաց-կամաց կսովորես, և դա քեզ համար լավ փորձ կլինի հետագայի արդեն մեծ ընկերությունների հետ։
Կորայի մշակույթում յուրաքանչյուր որդի համարվում է ժառանգ և իրավահաջորդ։ Պահպանողական ընտանիքներում յուրաքանչյուր որդի պետք է հետևի իր ծնողի կամքին, չհնազանդվող ծնողներին կդիտարկեն որպես «կորցրած դեմք», ինչը վտանգում է ամաչել ողջ հարազատներին։ Շատերը վախենում են չհնաձանդվել և Ջիմինը նրանցից մեկն է:
Նրա ընտանիքը հարուստ է, հայրը խոշոռ ընկերության նախագահ է, հետևաբար Պակ Ջիմինը ժառանգորդ է, նա պետք է լինի շեֆ, կարգավիճակի, հեղինակության և հզորության մարդ։ Մարդիկ կազմել են մի ամբողջ ցուցակ, թե ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը, բայց միակ մարդը ով ոչինչ չէր սպասում նրանից դա Չոնգուկն է։
Ջիմինը ապշած է։
- Դուք ուզու՞մ եք, որ ես գնամ Ամերիկա:
Նրա մայրը, որը լուռ լսում է' հեռվում կանգնած, առաջ եկավ և սկսեց խոսել։
- Մենք հավատում ենք, որ լավ կլինի, Ջիմի՛ն, որ կսովորես աշխատելով այնտեղ: Դա մեծանալու և ավելի շատ պարտականություններ ստանձնելու հնարավորություն է։
- Բայց ես չեմ ուզում գնալ։ Ես ուզում եմ այստեղ մնալ։
- Չեմ կարծում որ դու այստեղ անելիք ունես, - կոպիտ հավելեց պարոն Պակը։
«Չես էլ պատկերացնում, թե ինչքան անելիք ունեմ Չոնգուկի հետ։ Եվ նաև չեմ պատրաստվում մենակ թողնել նրան», - մտածում է Ջիմինը։
- Ինչո՞ւ հանկարծ այսպես որոշեցիք, նույն բանը ես կարող եմ այստեղ անել։
- Դու պետք է ինքնություն ձեռք բերես, ինչը այստեղ մնալով չես կարող։ Դե իհարկե ամեն բան դեռևս կլինի իմ վերահսկողության տակ, բայց այնուամենայնիվ դու այնտեղ մենակ ապրելով գիտակցություն ձեռք կբերես, թե ինչպես կարելի է ոչնչից մի բան ստեղծել։
- Ինձ ժամանակ տուր, գոնե թող մյուս տարի, հիմա չե՛մ կարող։
- Ինչո՞ւ, - մեղմ հարցնում է տիկին Պակը։
- Դե՜... - մտածում է, բայց միևնույն է չի ասում այն ինչ պետք է։ - հասկանու՞մ ես, նոր միջավայր, նոր տեղ մարդիկ, ուտելի՛քը, -շեշտեց։ - Պետք է հոգեբանորեն պատրաստվեմ։
- Ինչ անմիտ արդարացում, - հայրը աչքերը ոլորեց։
- Ես քեզ լիովին հասկանում եմ, - մայրը հուսադրում է' թեթև հումոր ավելացնելով։ - Դրա համար ես քեզ համար խոհարար կվարձեմ, որպեսզի միայն կորեական սնվես։
- Մայրիկ հարցը դա՛ չէ, - Ջիմինը սկսեց բորբոքվել։
- Այդ դեպքում լուրջ պատճառդ ասա, - հայրը վրդովեց որդու անարոշությունից։
«Չոնգուկ», - լուռ մտածում է Ջիմինը։
- Ես իսկապես չեմ կարող։
«Ցավալի է, որ չեմ կարող ասել այն ինչ իրականում ուզում եմ»։
Նա իսկապես վախենում է, որ իր ծնողները կարող են իմանալ իր ով լինելու մասին, և դա իսկապես վատ արդյունքի կհանգեցնի։ Նրա ծնողները չեն ընդունի նրա սխալ սեքսուալությունը։
Ջիմինը կապված է իր ծնողների հետ և վախենում է հիասթափեցնել նրանց հասարակության դատապարտման պատճառով։ Նա վախենում է անել մի բան, որը հասարակության կողմից համարվում է ամոթալի, և այդպիսով ինքը և նրա հետ շփվող մարդիկ կկորցնեն մարդկանց հարգանքը:
- Համալսարանում դու արդեն երկար տարիներ սովորել ես, ի վերջո ժամանակն է իմացածը գործում ցույց տալը, - հանգիստ ձայնով հասկանում է հայրը։
- Մի՞թե քո չգնալու ցանկությանդ պատճառն աղջիկ է, - տիկին Պակը սկսեց ժպտալ որդու նայելով,
- ընկերուհի՞ ունես։
Ջիմինը իրեն սարսափելի զգաց, ինչ-որ բան ներսում մեռավ, բայց թե ինչը նա այդպես էլ չհասկացավ։ Միայն մի բան, նրա մոտ սթրես սկսվեց։
- Մայրդ ճի՞շտ է, - մեղմ հարցնում է կանգնելով նրանց կողքին։ - Իսկապե՞ս։
- Ո՛չ.... ես ընկերուհի չունեմ։ Եկեք առավոտյան խոսենք. ուզում եմ քնել։
Ջիմինը քայլեց սանդուղքի ուղությամբ, բայց մի պահ կանգ առավ, երբ հայրը ասաց.
- Եվ ես հույս ունեմ, որ դու ժամանակդ անիմաստ չես վատնում։ Դու մեկնում ես, և արդեն պատրատեմ եմ մեկնելու համար անհրաժեշտ թղթերը։ Պատրաստվի՛ր։
Ու կապ չունի, թե դուք սա իմ տեղադրելուց քանի ամիս, կամ տարի անց եք կարդում, միևնույն է ես կսպասեմ ձեր կարծիքին...♥︎♡
You are reading the story above: TeenFic.Net